Օրինակ երբ ես high school-ում էի սովորում (12-րդ դասարանում), տնայիններ տալիս էին, բայց շատ չէ։ Քանի որ օրվա մեծ մասը դպրոցում էինք անցկացնում (07:00 կամ 08:00-ից մինչև 16։00), էդ տնայինների մեծ մասը հենց դասի ժամին էինք անում կամ գրադարանում ու տանը շատ անելու բան չէր մնում։ Բացի տնայիններից որոշ առարկաներ նաև պրոյեկտներ էին հանձնարարում, որը 1-2 ամսվա գործ էր ու բնականաբար ահագին մասը տանը կամ գրադարանում էր արվում։ Բայց ընդհանուր առմամբ տնայինների քանակը քիչ էր, որովհետև դասաժամերն էին երկար։
Էջանիշներ