homeschooling-ի խոսքերից
ԻՆչպես ասեցի, ես դեմ չեմ բանավեճերի, բայց մտադրություն չունեմ դրանցում մասնակցելու։ Ու դուք նորից բառեր եք դնում բերանս։ Իրավունք եք ձեզ վերապահում ենթադրություններ անել թե կոնկրետ ինչու եմ ես այդ վիճակագրությունը ավելի անկարևոր համարում քան երկրորդը, այնինչ հանգիստ կարող էիք հարցնել իմ իսկ պատճառաբանությունը։ Ու ստացվում է, որ ոչ թե Chuk-ն ու homeschooling-ն են բանավիճում, այլ բանավիճում են մի կողմից Chuk-ը, մյուս կողմից էլ Chuk-ի ենթադրված homeschooling-ը։
Իսկ բուն վիճակագրության թեմայով. բացարձակ համաձայն չեմ ձեր տեսանկյունի հետ։ Երբ օգտագործվում է նախորոք առաջարկված պատասխաններով հարցաթերթիկ (այլ ոչ թե բաց հարցերով), բնական է, որ կրոնական արժեքներ ունեցող մարդը, որը բնականին կուզենա այդ արժեքները փոխանցել զավակներին, մի թռչնիկ կդնի նաև «կրոնական ուսմունքների մատուցումը երեխաներին» տարբերակի դիմաց։ Ու մեկը ինձ համար հեչ անակընկալ չէ, որ այս տոկոսները ահագին մոտ են ԱՄՆ-ում կրոնականների թվերին։ Բայց երբ հարցը մանրամասնում է «ամենակարևոր պատճառը», բնական է նաև ենթադրել, որ մարդիկ իսկապես ընտրում են ամենակարևորը, ոչ թե առաջարկված պատճառներից բոլոր նրանք, որ քիչ թե շատ բռնում են (օրինակ նոմինալ կրոնավոր մարդը, ով կարևորում է իր երեխաների հետ 10 պատվիրանների մասին զրույց ունենալը շատ հանգիստ կարող է սա համարել «կրոնական ուսմունքի մատուցում», բայց հաստատ չի համարի կրոնական կրթության ապահովումը որպես հոումսքուլինգի հիմնական պատճառ)։ Ու հավատացած եղեք, առաջարկված տարբերակներից «հիմնական պատճառ» ընտրելը շատ հեշտ է գոնե իսկ մնացած տարբերակների մերժմամբ։
Չեմ համարում վիճակագրության պակասը սարսափելի։ Այ որ հոումսքուլինգը դառնա մեյնսթրիմ, այդ դեպքում իհարկե լավ կլինի այդպիսի վիճակագրություն ունենալը, բայց այդ դեպքում դա շատ ավելի հեշտ կլինի ի կատար ածել։ Իսկ ընդհանուր դպրոցական տարիքի երեխաների 3% տանը կրթվածները մեծ առմամբ համընդհանուր վիճակագրության սխալի սահմանի կարգի է։ Պատից այն կողմերը իրենք են որոշում։ Ու հավատացած եղեք, որ դպրոցներում «վարի գնացողները» հաստատ ավելի շատ են քան բոլոր հոումսքուլրները իրար հետ վերցված։ Ասածս է՝ հողմաղացների դեմ եք պատեարզմում։
Եթե ուշադիր լինեք, ես թեմայում ոչ մի տեղ չեմ բերել տանը կրթվածների ոչ մի հաջողակ կամ անհաջող դեպք, որևհետև տնային կրթության ինդիվիդուալությունը կամայական դեպք սարքում է sample size of 1։ Այդ հաջողակ դեպքերը սովորաբար բերվում են ի պատասխան «հոումսքուլինգով վարի եք տալու երեխաներին» կարծիքների՝ ցուցադրելով որ այդպիսի բացարձակ արտահայտությունները սխալ են։
Ծնողի իրավունքը հարգելն էլ շաաաաաաաաաաաատ պարզ բան է։ Ուղակի պիտի ձեր վերին դասի աթոռից իջնեք, ու հասկանաք, որ այդ երեխաներին ստեղծողը պիտի որ այդ երեխայի մասին շատ ավելի շատ հոգա քան դուք։ Հիվանդ երեխային չբուժելը քրեականորեն հետապնդվում է բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներում (անխնամքոտությամբ ֆիզիկական վնասվածք պատճառելու հոդվածներով) ու ծնողների իրավունքների հետ այնքան էլ կապ չունի։ Ու ինչպես ասեցի, վնասվածքներ պատճառելուց զատ, իմ համար ծնողների իրավունքները անքակտելի են։ Ու այստեղ ոչ մի բարդ բան չկա։ Իսկ օրենքը «կտտցրածներին» թույլատրելու համար. երեխային իմացյալ կամ անիմաց վնաս պաճառողը դա կանի անկախ նրանից երեխան դպրոց գնում է թե չէ։ Ու ձեր ասածը ավելի շատ սրան է նման. ես նորմալ եմ, մուրճով հարևանիս չեմ սպանի, բայց եթե ես մուրճը ձեռքս պահելու իրավունք ունեմ, ապա դրանով նաև օժտված են կտտցրածները, իսկ դրանք կարան հարևան էլ սպանել. հետևություն՝ մուրճը օրենքով արգելել է պետք։ Մի խոսքով աբսո՜ւրդ։
Արդեն նշել եմ, որ տնային կրթության մասին «ընդհանուր գաղափարական» բանավեճերը անիմաստ են դրա խիստ ինդիվիդուալության պատճառով։ Այսքանով «բերանս փակում» եմ մինչև ուղիղ (չբեռնված) հարցեր չտրվեն։
Էջանիշներ