Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս էլ հենց ֆիննական դպրոցների մասին, չնայա¨էս կետերից գրեթե բոլորը կիրառելի են բազմաթիվ այլ եվրոպական երկրների դպրոցների համար:
Լավ չի էլի..
ռոմանտիկա չկա...
նման միջավայրում երբեք չեն գտնվի նրանք, ով վեչնի դասին պատրաստ չի լինի ու ամեն անգամ, կարծես առաջին անգամ, նույն եռանդով ավելի շուտ կհայտարարի, քան թե կառաջարկի՝ «քելեք դասից թռնենք»…
ու երբեք էլ չեն գտնվի նրանք, ով՝ համընդհանուր ոգևորական բացականչությունների ֆոնի վրա, թթված դեմքով կմերժեն ու դրա համար էլ «կոմունիստ» կպիտակավորվեն..
ու, ամենակարևորը, ամառային զովաշունչ երեկոներին Հելսինկիի գլխավոր պողոտաներից փակած ֆինն խաղաղ ցուցարարները երբեք միաբերան չեն որոտա.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (04.12.2016)
Էն օրը ընկերներիցս մեկը ֆբ–ում շեյրել էր Բիլլի Այլիշի (Billie Eilish) «Bad Guy» երգը, որի շնորհիվ առաջին անգամ իմացա էդ 18 տարեկան կյանքի կտոր երգչուհու մասին, որը վերջերս իր 22 տարեկան եղբոր՝ ֆինիասի (Finneas) հետ մարդա 5 հատ Գրեմմի մրցանակ տարան տուն, էդպիսով Բիլլին դարձավ Գրեմիի պատմության ընթացքում երկրորդ ու նաև երբևէ ամենաերիտասարդ արտիստը որ Գրեմմիի 4 հիմնական մրցանակները ստացավ։
Հա ինչ էի ասում․ «Bad Guy» երգը հետաքրքրեց ու ասեցի տեսնեմ ով ա էս աղջիկը Յութուբում մի ինտերվյու գտա իր հետ, մի քիչ նայեցի ու իր երգերից ավելին տպավորեց Բիլլիի անմիջականությունն ու էմոցիաներն արտահայտելու անկաշկանդությունը։ Դե իսկ Ֆինիասը ընդհանրապես նենց հասուն ա թվում խոսելուց, որ մտածում ես մի 30 տարեկան կլինի հեչից։
Հետո իմացա, որ և՛ Բիլլին, և Ֆինիասը երբևէ դպրոց չեն գնացել ու տնային ուսուցման շնորհիվ կարողացել են հիմնականում խորանալ էն ամենի մեջ ինչ իրանց հետաքրքրել ա, տվյալ դեպքում՝ երաժտությունը, որով տարվել են դեռ 4-5 տարեկանից, ու Բիլլիի Գրեմմիներ ստացած ողջ ալբոմն էլ երկուսով ստեղծել ու ձայնագրել են Ֆինիասի ննջարանում
Մի խոսքով, իրանց օրինակը մտածեցի հետաքրքիր կլինի ստեղ բերել էն առումով, որ էս թեմայի քննարկումներում մասնակիցների հիմնական մտահոգությունը կարծեմ էն էր, որ տնային ուսուցումը չի կարող ապահովել դպրոցի գիտելիքների որակը, որ դպրոցը բացի գիտելիքներից, ուրիշ երեխեքի հետ շփվելով սոցիալական հմտություններ ա տալիս, որ տնային ուսուցման դեպքում երեխեն մեկուսացված կլինի ու մարդկանց հետ շփման մեջ կաշկանդված կլինի, սոցիալիզացման խնդիրներ կունենա և այլն։
Մինչդեռ Բիլլին ու Ֆինիասը էս բոլոր մտահոգությունների լրիվ հակառակն են՝ շատ անմիջական են շփման մեջ, էմոցիոնալ, գիտակցական առումով զարմանալի հասուն են թվում ու մասնագիտական առումով էլ արդեն աննախադեպ հաջողությունների են հասել էսքան երիտասարդ տարիքում
Հա կարող ա Բիլլին մաթեմից շատ ուժեղ չի, չգիտեմ, բայց ինձ թվում ա էդ ոչ իրան, ոչ իր արվեստի երկրպագուներին առանձնապես չի խանգարում
Հ․ Գ․
Իհարկե, առանձին օրինակը դեռ հերիք չի տնային ուսուցման նախընտրելի լինելու մասին ընդհանրացված պնդումներ անելու համար, բայց ամեն դեպքում կարծում եմ ուշադրության արժանի վառ օրինակ ա
Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.02.2020, 02:49:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բիլլի Այլիշին սկսել եմ ուսումնասիրել մի տարի առաջ և դեռ շարունակում եմ։ Էդ աղջիկն իր բնույթով զարմանալիորեն նման է աղջկաս, նաև արտաքինով, խոսելաձևով, աշխարհահայացքով, անմիջականությամբ։ Ու էդ պատճառով է, առաջին հերթին, որ հետաքրքրել է, հետո նոր բացահայտել եմ որպես երգչուհի։ Երբ նա դեռ հայտնի չէր և նոր-նոր էր եղբոր հետ յութուբում դնում իր երգերը, աղջիկս գտել էր նրան ու ամբողջովին հմայված էր, միակ մարդը, որի երկրպագուն է եղել և կա։ Էդ ժամանակ շատ քչերը գիտեին նրան, ու երբ նա դարձավ հայտնի, աղջկաս համար մի քիչ "աբիդնի" էր, որ իր ընկերուհիները, որոնք, իր ասլեով, իրականում չեն հասկանում Բիլլի Այլիշ, հանկարծ դարձան իբրև մոլի երկրպագուներ՝ որովհետև թրենդն այդպիսին էր։
Տնային ուսուցման պահով, Բիլլին պատմում է, որ իր ծնողները, որոնք ոտքից-գլուխ երաժշտության մեջ էին, չէին ուզում, որ իրենց երեխաները շեղվեին կամ ավելի ճիշտ՝ ժամանակ վատնեին այլ առարկաների վրա, որ պարտադրում է դպրոցը, դրա համար էլ տնային ուսուցմամբ են մեծացրել, շեշտը՝ երաժշտություն։ Ճիշտն ասած, վստահ չեմ՝ արդյո՞ք բոլոր երեխաների դեպքում նման նեղ-մասնագիտական ուղղվածությամբ տնային ուսուցումը կտար նույն արդյունքը, բայց այն, որ Բիլլին ու իր եղբայրը (ով իրականում երգերի հեղինակն է) ահավոր շատ են աշխատում իրենց վրա՝ էդ բնագավառում, ու բոլոր իրենց հիթային երգերը գրվել են եղբոր փոքրիկ, խցանման ննջասենյակում, ցույց է տալիս, որ, անկախ ամեն ինչից, նման արդյունքի առանց քրտանաջան աշխատանքի չես հասնի։
Բիլլիի կատարումը չտեսնված հասուն է իր տարիքի համար, իսկ որպես կերպար նա ինձ համար մարմնավորում է այսօրվա դեռահասներին՝ իրենց ընդհանուր կեցվածքով ու վերաբերմունքով կյանքի հանդեպ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.02.2020, 05:11:
boooooooom (24.02.2020), Աթեիստ (17.02.2020), Արշակ (17.02.2020)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ