Chuk-ի խոսքերից
Ընդամենը մի թեթև օրինակ։ Բանասեր ծնողը մաթեմատիկայի դպրոցական կուրսը սովորել է, յուրացրել է, պատրաստ է փոխանցել զավակներին։ Լավ դեպքն ենք վերցնում։ Հիմա ամենապարզ դասերից մեկն ենք նայում. բազմապատկման աղյուսակը։
Երեխուն ահավոր սկսում են դուր գալ թվերն ու թվերի հետ խաղալը։ Ուզում է ավելին, փորձեր է անում, հետո ծնողին հարցնում, թե ուրիշ հետաքրքիր մեթոդ կա՞ բազմապատկելու համար։ Ծնողը պատասխանում է.
- Տու՛, տու՛, տու՛...
Հասարակ պատճառով՝ դպրոցական կուրսում ուրիշ մեթոդ չկար։ Իսկ հետևա՞նքը. մարում է երեխու հետաքրքրությունը, կոտրվում։
Ու խնդրում եմ չասել, որ հանրակրթական դպրոցում էլ են տենց բաներ լինում։ Իհարկե լինում են։ Բայց մադնագետի՝ նման հետաքրքրությունները բավարարելու պոտենցյալը շատ ավելի մեծ է։
Sent from my A0001 using Tapatalk
Էջանիշներ