User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 216 հատից

Թեմա: Homeschooling (տնային կրթություն). դրական և բացասական կողմերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մենք հավատում ենք դպրոցի էֆեկտիվությանը ու լավ կրթությանը, ինչի չենք հավատում, որ էդ կրթությունն ու գիտելիքները, որը ծնողը ստացել է դպրոցից, կարող է փոխանցել երեխային։
    Չափահաս ու դպրոց անցած մարդու համար ի՞նչ խնդիր է դպրոցի նյութը վերհիշելն ու երեխային տալը։
    Հոմսքուլեր դառնալու համար հատուկ օժտվածություն պետք չի. պետք է հավես, ժամանակ ու նվիրվածություն։
    Ախր մի մոռացեք, որ խոսքը դպրոցական գիտելիքների մասին է. մի բան, որ մենք դպրոցում ինքներս ենք անցել, էն մեր շատ գոված դպրոցում։
    Գիտելիք ստանալն ու փոխանցելն ահավոր տարբեր պրոցեսներ են: Գիտելիք կարող են ստանալ բոլորը, փոխանցել էլ բոլորը կարող են, բայց համակարգված գիտելիք կոնկրետ բնագավառներում կարող են տալ մենակ կոնկրետ բնագավառում մանկավարժական կրթություն ունեցողները: Ռիփ, դու հեչ դասավանդել փորձե՞լ ես: Չե՞ս նկատել, թե ինչ բարդ գործ ա: Անգամ մագիստրատուրայի ուսանողներին, որոնց գիտելիքներն իմինից շատ չեն տարբերվում, ամեն ինչ նենց բացատրելը, որ հասկանան, ընկալեն, հաճույք ստանան, ահագին ջանջալ ա: Էդ էն դեպքում, երբ կոնկրետ բնագավառի մասնագետ եմ: Ուր մնաց ամբողջ դպրոցական ծրագիր իր բազմազան առարկաներով ու իմ՝ մանկավարժական հմտությունների բացակայությամբ փորձեմ երեխային փոխանցել:

    Դրան գումարած իհարկե ուրիշ գործոններ էլ կան: Երեխան դպրոցում կարողանում ա ծանոթանալ ծնողի տեսակետից տարբերվող տեսակետի հետ, հետևաբար իմանում ա, որ հարցերի մասին ուրիշ կարծիքներ էլ կան: Հիմա եթե ես հոմսքուլ անեի, իմ էրեխուն Պարույր Սևակին ընդհանրապես չէի ներկայացնելու: Իսկ դպրոցում ինքը շանս կունենար իմանալու, որ տենց հայ բանաստեղծ կա, ինքը կորոշեր՝ սիրի, թե չէ:

    Մի ուրիշ գործոն ա նաև էն, որ ես դպրոց գնացել եմ ավելի քան 10-20 տարի առաջ, իսկ էդ ընթացքում աշխարհում շատ բան ա փոխվել: Դպրոցների ուսուցիչները, անընդհատ մնալով դասավանդման դաշտում ու տեղյակ լինելով նախարարությունների պահանջներից, դե ոմանք էլ անընդհատ վերապատրաստում անցնելով՝ ավելի պատրաստ են ժամանակակից երեխային փոխանցելու ժամանակակից գիտելիք, քան ես:

    Արդեն ասվեց, ես էլ ասեմ: Երեխան ինչքան էլ իմ երեխան լինի իմ գենետիկայից-բանից, մեկ ա, ես իրան հարյուր տոկոսով չեմ իմանալու: Պետք են կողքից ուրիշ մեծահասակներ, որ նկատեն հատկանիշներ, որոնք ես չեմ նկատում:

    Ի վերջո, ավելի պակաս կարևոր գործոն ա էն, որ ես լրիվ ուրիշ աշխարհաքաղաքական դիրքում եմ դպրոց գնացել, ուրիշ բաներ եմ անցել դպրոցում: Ասենք, եթե իմ երեխան Դանիայում մեծանա, ես ուղղակի չեմ կարող իրեն Դանիայի պատմություն դասավանդել:

    Որպես ավելացում էլ ծնողն առանց էդ էլ հսկայական բեռ ա վերցնում իրա վրա, երբ որոշում ա երեխա մեծացնել/դաստիարակել: Վերցնելով նաև կրթության գործը՝ մեծացնում ա պատասխանատվությունը ու չհաջողելու դեպքում գլխին տալու հավանականությունը:

    Ու նորից. ոնց որ Չուկն ա ասում, հոմսքուլինգը կարա ընտրություն լինի որոշ դեպքերում որոշ ընտանիքների ու երեխաների համար, բայց միայն պետության խիստ վերահսկողությամբ: Հաջորդ գրառման մեջ կպատմեմ խոստացածս պատմությունը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (25.10.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 198
    Վերջինը: 15.11.2016, 14:07
  2. Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.06.2014, 19:00
  3. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  4. Ցածրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.04.2009, 18:18
  5. Գրառումներ: 9
    Վերջինը: 31.05.2007, 11:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •