Մաթեմատիկայից ցանկացած PhD ունեցողի, տո PhD էլ չէ, մաթեմատիկայի ֆակուլտետում նորմալ սովորած ու բակալավրն ավարտածին էլ դպրոցական ծրագիրը խաղ ու պար կթվա։
Բայց էդ չի նշանակում, որ երեխայի համար challenging չի։ Հիմա որ ընդունելության քննության հարցերին նայում եմ, ծիծաղս գալիս ա, որ ժամանակին ինչ-որ բաներ չեմ հասկացել կամ դժվար է եղել։ Ինչպիսի բեքգրաունդ ու հետաքրքրություն էլ ունենա երեխեն, 1 տարին ամբողջ կուրսի համար հերիք չի, եթե ամբողջ օրը մաթեմով չզբաղվի։ Զուտ հնարավորությունները մի կողմ թողնելով, ժամանակի հարց ա նաև։ Ու ամեն ինչ պլան կատարել ու յուրացնել չի, հա՛մ վարժություններ են, որ պետք ա գրել, որ ձեռքդ սովորի, համ էլ լիքը սիրուն խնդիրներ կան, որ երկար կարելի ա մտածել։ 6-րդ դասարանից սկսած հանրահաշիվ ու երկրաչափությունը կարծեմ առանձին են։ Մինչև 12-րդ դասարան՝ միասին 14 գիրք են անում, դրան գումարած եթե մարդը հետաքրքրված ա, վրա-վրա դասագիրք չի լուծում, կողքից խնդրագրքեր կան, օլիմպիադայի խնդիրներ ու լիքը բզբզալու բան։ Գիտելիք ստանալը մենակ պլան կատարել չի, բաներ կան, որ ժամանակի ընթացքում ու պարբերաբար անելու դեպքում ա ամրապնդվում։
Էջանիշներ