Վերջերս ֆեյսբուքյան ընկերներիս հետ հոմսքուլինգի վերաբերյալ քննարկման էինք բռնվել: Կարծիքները հիմնականում բացասական էին:
Քանի որ թեման ահագին մարդու հետաքրքրեց, որոշեցի հարցազրույց կազմակերպել ԱՄՆ-ում ապրող մի հայ ծնողի հետ, ով հոմսքուլինգի ռեալ փորձ ունի. կրթության էդ ճանապարհն է ընտրել իր երեխայի համար:
Էստեղ կարող ենք հարցել ուղղել իրեն, որոնց էլ ընթացքում կպատասխանի՝ հատուկ էս հարցազրույցի համար բացված իր մականունից: Մերսի, Չուկ
Բայց քանի որ շատերը ծանոթ չեն տնային ուսուցման գաղափարին, նախ մի քիչ գրեմ, թե դա ինչ է իրենից ներկայացնում:
Ինչպես ցույց է տալիս անունը, կրթության տվյալ ձևն իրականանում է ոչ թե դպրոցում, այլև տանը՝ հիմնականում ծնողների կողմից: Հոմսքուլինգը որոշ երկրներում լեգալ է, որոշներում՝ ոչ:
Այն երկրներում, որտեղ լեգալ է, դա հստակ կանոնակարգված է և վերահսկվում է: ԱՄՆ-ը այդ երկրներից մեկն է:
Հոմսքուլինգ ընտրող ծնողներն իրենց ընտրությունը հաճախ մեկնաբանում են՝ բերելով տվյալ պատճառները.
-Հոմսքուլինգի դեպքում երեխան կարող է իր անհատական տեմպն ընտրել սովորելու, մինչդեռ դպրոցը բոլորից նույն տեպն է պահանջում
-Երեխան ավելի ազատ է իր ժամանակի տնօրինման հարցում
-Հետաքրքրությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ կան՝ խմբակներ, սպորտ և այլն
-Ուսումը լրիվ անհատական է դառնում, մինչդեռ դպրոցում բոլորը հաճախ մի ընդհանուր կաղապարի մեջ են դրվում
-Ոչ ոք երեխային չի դնում արագ սոցիալականացվելու, ընկերներ ունենալու, որոշակի խմբին պատկանելու ճնշման տակ, դա գալիս է ավելի բնականորեն, երբ երեխան ինքն է դրան պատրաստ լինում
-Հոմսքուլինգի ժամանակ անհատականությունները ոչ մի ձևով չեն ճնշվում
-Ծնողները կարող են իրենց արժեքներն ավելի հեշտությամբ փոխանցել երեխային՝ առանց նրա մոտ դպրոցից եկած դոգմաների հետ հակասություն առաջացնելու
-Տանն ավելի ապահով է՝ դպրոցական բուլիինգը, ֆիզիկական վտանգները և այլն դուրս են մնում
-Երեխան հնարավորություն է ստանում ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու
Կա նաև քննադատական մոտեցում հարցին՝ հատկապես կապված սոցիալիզազիայի և «իրական կյանքից կտրվելու» հետ, ինչը սակայն հոմսքուլերները համարում են հարցին լավ տեղյակ չլինելու արդյունք՝ գտնելով, որ սոցիալիզացիան չի տուժում դպրոցից դուրս, իսկ կյանքը ոչ միայն դպրոցում է «իրական»:
Մի քիչ կարող եք ինքներդ էլ քչփորել, նայել՝ ինչ նյութեր կան էս թեմային վերաբերող:
Ցանկության դեպքում, թեմայի հյուրին հարցեր ուղղելուց առաջ կարող եք նաև ձեր կարծիքն արտահայտել հոմսքուլինգի վերաբերյալ:
Բայց քանի որ թեման հենց հարցազրույցների բաժնում է, ապա կարևորը հենց հարցերն են: Իմ կարծիքով, էդ հարցերը կօգնեն նաև ավելի լավ հասկանալ կրթության տվյալ ձևը:
Էջանիշներ