Շնորհակալություն բոլոր հարցերին էսքան մանրակրկիտ ու ինֆորմատիվ պատասխանելու համար:
Շնորհակալություն բոլոր հարցերին էսքան մանրակրկիտ ու ինֆորմատիվ պատասխանելու համար:
anslov (20.10.2016)
Հոմսքուլինգին մի հատ հարց...
Հոմսքուլինգ ջան, քո կարծիքով դպրոց, քոլեջ, համալսարան ինչու՞ են գնում..֏. ո՞րն ա դրա նպատակը...
Mephistopheles ջան, իմ կարծիքով ինչքան դպրոց, քոլեջ, համալսարան գնացող կա, այնքան էլ՝ նպատակ...
մի հատ հարց էլ Mephistopheles-ին․․․ Mephistopheles ջան, հոումսքուլինգի մասին հարց ունե՞ս․․․
Կրկին. տարբեր դպրոցները, քոլեջները, համալսարանները տարբեր բաների համար են [ստեղծվել]։ Նորից փորձե՞ս հարցդ ձևակերպել, թե՞ գուշակեմ, որ այս կոնտեքստում (տնային կրթության) երևիթե հարցդ հանրակրթական դպրոցների մասին է։ Պատմականորեն սրանք ստեղծվել են որպես արդյունաբերական հեղափոխության գործիք. գյուղատնտեսության պայմաններում ընտանիքին կից ազատ ու անկախ կամքով մեծացող երեխաները հետագայում պիտանի չէին գործարանային աշխատանքի համար։ Իսկ փոքրուց օրեկան մի քանի ժամ նույն սենյակում անցկացնել սովորած ու արտաքին հեղինակությանը լուռ հանձնվել դաստիարակված երեխաները իդեալական գործարանային աշխատուժի հումք էին դառնում։ Սա որպես դավադրության տեսություն չեմ ասում. այդ երեխաների ծնողներն էլ էին գոհ, որ իրենց երեխաները արդյունաբերականության ոլորտի ապահովված գործի հնարավորություն են ունենալու, այլ ոչ թե գյուղացու անգուշակելի բախտի կամքին են մնալու։ Ինչը նաև հնարավորություն էր տալիս հանկրակրթության հայրերին այն ներկայացնել որպես մասսաների փրկություն գիտության լույսով։ Տեղեկատվական հասարակության մեջ գոյություն ունեցող հանրակրթական դպրոցները արդյունաբերական դարից մեզ հասած ռուդիմենտ են։
Վերջին խմբագրող՝ homeschooling: 20.10.2016, 08:25:
իրականում տարբեր բաների համար չեն... մի բանի համար ա, կրթության... համալսարանները մարդուն կրթում են որպես մասնագետ, դպրոցը քեզ կրթում ա որպես սովորող, այսինքն կրթում ա քո մեջ աովորողը... սրանք կարան լինեն միայն համապատասխան միջավայրում... սա մարդկային քաղաքակրթության ու հասարակության ամենաէական ձեռքբերումներից ա... էն հասարակությունը որ չունի դպրոց, համարվում ա չկայացած...
տանը երեխային կրթել հնարավոր չի որովհետև համապատասխան միջավայր չկա... տանը կարաս դաստիարակես երեխայիդ, տաս որոշակի գիտելուքներ, տվյալ դեպքում պետական ծրագրի սահմաններում, գուցեև ավելին, բայց կրթություն դա անվանել սխալ ա...
իսկ մնացածն ինչ որ գրել ես, դավադրության տեսության դասական օրինակ ա... սարքովի տեսություն ա որովհետև դպրոցները ստեղծվել են քաղաքկրթության հետ միասին... դա ձեեքբերում ա...
Sambitbaba (21.10.2016)
Հարցազրույցից տպավորություններովս կիսվեմ, կարելի ա չէ՞։
Համ ուզում եմ շարունակել հարցեր տալ ձեզ, բայց ավելի չեմ ուզում։ Ասեմ ինչի։
Ֆանատիզմը ցանկացած բնագավառում, առանց բացառության ցանկացած, անընդունելի բան ա ինձ համար։
Դուք սիրուն ու սենց հիմնավոր բոլոր հարցերին պատասխանում եք, բայց ձեր մեջ չի խոսում հանրակրթությանը ալտերնատիվ գտած մարդը։ Ֆանատիկի պես եք խոսում։ Անվերապահորեն ջախջախելով դպրոցը, առանց մի գրամ կասկածելու, որ կարող ա հանկարծ սխալ եք անում։ Ի վերջո, իմ առաջին հարցին պատասխաննեցիք, որ զոռով եք երեխուն դպրոցից հանել։ Որտև դուք որոշել եք, որ իրան էնտեղ լավ չի, դո՛ւք, ոչ թե ինքը։ Դա արդեն հերիք ա, որ ես կյանքում մտքովս անգամ չանցկացնեմ հոմսքուլ անելու իմ երեխուն։
Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բռնած գործում։
Ճիշտն ասած ինձ հետաքրքրեղ ձեր գտած շղթան, ու մի երկու թոփիկ բացեցի գուգլում, որոնք ներկայացնեմ
https://en.wikipedia.org/wiki/Histor..._United_States
https://en.wikipedia.org/wiki/Industrial_Revolution
այստեղից երևում է, որ այնքան էլ չեն բռնում թվերը: Որ հանրակրթական դպրոցները օրինակ Ամերիկայում ստեղծվել են արդյունաբերական հեղափոխությունից հետո:
Չնայած, բնականաբար, հետագա թվերին դպրոցական դասավանդման մեթոդիկան հարմարացվել է նոր միջավայրին, ինչպես եղել է միշտ:
Նախ ասեմ, որ ինձ պատասխանները դուր են եկել:
Բայց անկախ պատասխաններից, հոմսքուլինգն ինձ համար երբևէ չի լինի տարբերակ՝ ոչ միայն էն պատճառով, որ Գերմանիայում արգելված է:
Ֆանատիզմ չեմ տեսել. մարդը գրել էր, որ ամեն մեկն իր ընտրությունն ունի, մեկի համար դպրոցն է լավը, մյուսի համար՝ հոմսքուլինգը, իրենք էլ դա են ընտրել ու «իրենց յուղի մեջ են տապակվում»:
Էն, որ մարդն ունի համոզմունքներ, ամենևին վատ չի: Մենք բոլորս էլ ինչ-որ բանում համոզված ենք:
Իսկ անչափահաս երեխայի փոխարեն որևէ բան որոշելը ոչ միայն ծնողի իրավունքն է, այլև՝ ինչ-որ տեղ նաև պարտականությունը: Փոքր երեխան չի կարող ինքն իր համար «գիտակցված» որոշումներ կայացնել: Ու եթե ծնողը նկատում է, որ ինչ-որ բան երեխայի վրա վատ է ազդում, իսկ երեխան դա չի նկատում, ապա լիովին ծնողի իրավունքն է դա կանխել: Ու քանի դեռ հոմսքուլինգը լրիվ օրինական կրթական ճանապարհ է, ապա ինչու ոչ: Վատ բան չեմ տեսնում դրա մեջ:
Արշակ (21.10.2016)
ԱՄՆ-ում արդյունաբերական հեղափոխությունը եվրոպականից մոտ կես դար ուշ էր ուժ հավաքել։ Բայց դե ո'չ արդյունաբերական հեղափոխությունը, ո'չ էլ հանրակրթական համակարգի կայացումը մեկ օրում չէր եղել։ Բայց իմ նկարագրած գործոնը արդյունաբերեկան հեղափոխության երկրորդ փուլին էր վերաբերվում՝ մասսայական արտադրության ձևավորմանն (որին հարկավոր էին գործարանային աշխատողների մինչ այդ չլսված թվեր) ու, դրան հետևած երկրորդ արդյունաբերական հեղափոխությանը։ Քանի որ սա իսկապես հետաքրքրաշարժ պատմության հարց է, թողեմ որ դուք ինքներդ այս թեման պրպտեք։ Ու եթե իմ վերաբեմունքը սրան չերևած, նորից ասեմ, ես ոչ մի սխակ կամ վատ բան չեմ տեսնում արդյունաբերականության համար աշխատուժի մասսայական պատրաստման մեջ։ Ի դեպ ներկայիս հանրակրթական մոդելը ծագում է առել Պրուսսիայում մինչև իրենց համատարած արդյունաբերականացումը ու մեծ դեր է ունեցել արդյունաբերական հեղափոխության արագընթացության մեջ (սկսել են ուշ, բայց հետագայում հասել ու գերազանցել են)։ Ու հանրակրթության միջոցով հնազանդության սերմանումը ստեղծվող համակարգի դիզայնի բացահայտ մասնիկ է եղել։
anslov (20.10.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ