Ճիշտն ասած ծանոթ չեմ «pre-approved extracurriculars» գաղափարին, և համացանցային որոնումներս էլ շատ չօգնեցին։ Մի քիչ օքսիմորոնի հոտ է գալիս «նախապես համաձայնեցված արտադասարանային» զբաղմունքից (անգլրեն-հայերեն բառարանս extracurricular բառի հայերեն տարբերակ որպես առաջարկում է նաև «կամընտրական» բառը. «համաձայնեցված կամընտրական զբաղմունք» - չէ, իմաստը չեմ հասկանում)։ Ինչ-որ քոլեջ գիտե՞ք, որ ցանկ է առաջարկում թե որոնք են նախապես թույլատրելի/հաստատված արտադասարանային զբաղմունքները։ Հետաքրքիր կլիներ ուսումնասիրել...
ԱՄՆ-ում [լավ] քոլեջ/համալսարանների մեծ մասը ունի ամբողջական (holistic) ընդունելության քաղաքականություն։ Այսինքն դիմորդներին չեն փորձում ստանդարտեցված կաղապարով չափել։ Ու ստանդարտից դուրս լինելը նույնիսկ օգնում է դիմելու գործում, քանի որ բնականորեն տարանջոտում է դիմորդին մնացած հազարավոր անդեմ «փաթեթներից»։ Տնային կրթությամբ ավարտած երեխաների առաջադիմության թերթիկն ու ավարտական տվյալները (transcript) արձանագրում են ծնողները։ Սովորաբար հոումսքուլրները ունենում են մանրակրկիտ հավաքված պորտֆոլիո, որտեղ հավաքվում են տարիների ընթացքում արած նվաճումների փաստերը, ստացված գիտելիքների ստուգման արդյունքները, ծնողի կողմից պատրաստված տարեկան զեկույցները և այլն։ Սա արվում է paper trail ստեղծելու համար և՛ համակարգի հնարավոր ներխուժումները իրավական դաշտում կասեցնելու գործում փաստեր հավաքելու, և՛ հետագայում բուհ ընդունվելու և գործ գտնելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ Դե իհարկե ինքնահաշվետվության միջոցել է ծնողի համար։ Այնպես որ բուհ դիմելու պահին արդեն տարիների ընթացքում հավաքված անդրադարձային (reflective) նյութեր կան, որոնք ի մի բերվելուց հետո հազար հատ դպրոցական transcript արժեն։
Արտադասարանային զբաղմունքի հարցում հոումսքուլրները սովորաբար գերազանցում են դպրոցականներին, քանի որ շատ ավելի շատ ժամանակ ունեն հիմնական առարկաները ուսումնասիրելուց բացի այլ հետաքրքրություններով զբաղվելու (busy-work տնայինների բացակայությունը մենակ օրեկան մի քանի ժամ խնայում է, նույնիսկ եթե հաշվի չառնենք այն, որ անհատական ուսուցումը շատ ավելի էֆեկտիվ է ժամանակային տեսանկյունից քան հարկադիր հանրակրթությունը)։
Երաշհավորագրեր կարելի հայցել թե՛ տնային կրթությունը համալրելու համար վերցված առանձին դասընթացները վարող ուսուցիչներից, թե՛ ինտերնշիպերի ղեկավարներից, և թե՛ գործատուից, եթե երեխան ավագ դպրոցի տարիներին աշխատում է (կամ կամավոր գործունեությամբ է զբաղվում), ինչը բավականին տարածված է։ Ու եթե հարևանը այդպիսի մի գործատու է, օրինակ այդ հարևանների երեխաներին է նայում հոումսքուլերը (babysiting), ապա ինչո՞ւ ոչ, հարևանն էլ կարող է գրել։ Նաև բուհ գնալ ցանկացող հուումսքուլրների մի ահռելի մասը քոլեջի կուրսեր է վերցնում դպրացական տարիքում էլ (սրա զանազան միջոցներ ու ձևեր կան)։ Ու բուհ դիմելուց գրեթե ոչինչ այդքան կարևոր չէ, ինչքան փաստացի ապացույցը, որ դիմորդը ընդունակ ու պատրաստ է բուհական մակարդակի դասերը հաջոցությամբ հաղթահարել։ Դե ու բուհի դասախոսի կողմից գրված երաշխավորագիրն էլ լրիվ ուրիշ կշիռ ունի։
Էջանիշներ