Ողջո՜ւյն բոլորին։ Ուրախ եմ մասնակցել հարց-ու-պատասխանին, ու հուսով եմ, որ զրույցը կլինի հաճելի բոլորիս։ Հարցերի բնույթից երևում է, որ շատերի համար սա լրիվ նոր գաղափար է։ Կփորձեմ պատասխաններիս մեջ նաև ավելի ընդհանուր էլ փորձել ներկայացնել իմ մոտեցումը «հոումսքուլինգին»։ Բացասական դիրքորոշում արտահայտած մասնակիցների կարծիքները հարգում եմ, թեև գտնում եմ, որ դրանք գալիս են իրազեկության պակասից։ Ամեն դեպքում ոչ մեկին ոչինչ ապացուցելու մտադրություն կամ կարիք չունեմ։ Կպատմեմ մեր ընտրած ուղու մասին առանց անձնական տվյալների, իսկ թե ինչքանով նման ուղին կարող է հարմար լինել ձեզ, իհարկե, լրիվ ձեր ընտրությունն է։
Ի դեպ այնքան էլ չեմ սիրում «հոումսքուլինգ» եզրը, գանի որ այն ենթադրում է «սքուլինգ», որը անգլերենում վերաբերվում է ինստիտուցիոնալ կրթությանը։ Մեր մոտեցումը բավականին հեռու է տրադիցիոնալ դպրոցական ուսուցումից ոչ միայն տեղայնքով (տանը ոչ թե հանրակրթական դպրոցի շենքում) այլ նաև բնույթով, մոտեցմամբ և ընդհանուր փիլիսոփայությամբ (ի տարբերություն սրան, հայերեն «տնային դպրությունը» կարծում եմ ավելի չեզոք է)։ Ինձնից անկախ «հոումսքուլինգի» փոխարեն կարող է օգտագործեմ «տնային կրթություն» (home education) տարբերակը։
Հարցերին կպատասխանեմ տրման կարգով...
Էջանիշներ