Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ կարդալուց անընդհատ նոր հարցեր ու նաև ռեպլիկների կարիք է մոտս առաջանում, վախենում եմ, որ գրածներս ագրեսիվի տպավորություն կթողնեն: Դրա համար մինչ շարունակելը մի կարևոր ռեպլիկ անեմ, ու շարունակեմ կարդալը:

Ես կարծում եմ, որ առանձին դեպքերում հոմսքուլինգը երեխայի համար կարող է կատարյալ ընտրություն լինել, շատ ավելի լավը, քան դպրոցը: Հուսամ՝ ձերն այդ դեպքերից է: Բայց դեպքերի մեծ մասում այն դառնալու է երեխային կաղապարող, ծնողների մոտեցումները թելադրող տարբերակ: Սրա մասին ես կարող եմ հետո ավելի մանրամասն գրել՝ իմ հիմնավորումներով: Սա պատճառ է, որ ես ընդհանուր երևույթին դեմ լինեմ ու համարեմ, որ այն պետք է օրենքով արգելվի՝ զոհելով առանձին դեպքերի դրականությունը:

Սա պարզապես հասկացնելու համար, որ թեմայում իմ հակաճառող գրառումները լինելու են ոչ թե անձերի, այլ ընդհանուր, գլոբալ երևույթի դեմ:

Եվ մի խնդրանք, եթե համաձայնվել եք հարցազրույցին, ապա պատրաստ եղեք ինչպես բազմաթիվ, էնպես էլ կոշտ հարցերի:
Կարծում եմ անիմաստ է զրույցը շարունակելը, քանի որ ուրիշներին իրենց երեխաներին իրենց ընտրած ձևով կրթելու իրովունքները օրենքով արգելող ցանկցաղոցների հետ այնքան էլ հավես չունեմ բազար տանելու։

«Կոշտ» հարցը և ուրիշի բերանը դնող հարցը մի քիչ իրարից տարբերվում են...