User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Homeschooling. հարցազրույց մի ծնողի հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Homeschooling. հարցազրույց մի ծնողի հետ

    Վերջերս ֆեյսբուքյան ընկերներիս հետ հոմսքուլինգի վերաբերյալ քննարկման էինք բռնվել: Կարծիքները հիմնականում բացասական էին:
    Քանի որ թեման ահագին մարդու հետաքրքրեց, որոշեցի հարցազրույց կազմակերպել ԱՄՆ-ում ապրող մի հայ ծնողի հետ, ով հոմսքուլինգի ռեալ փորձ ունի. կրթության էդ ճանապարհն է ընտրել իր երեխայի համար:
    Էստեղ կարող ենք հարցել ուղղել իրեն, որոնց էլ ընթացքում կպատասխանի՝ հատուկ էս հարցազրույցի համար բացված իր մականունից: Մերսի, Չուկ

    Բայց քանի որ շատերը ծանոթ չեն տնային ուսուցման գաղափարին, նախ մի քիչ գրեմ, թե դա ինչ է իրենից ներկայացնում:
    Ինչպես ցույց է տալիս անունը, կրթության տվյալ ձևն իրականանում է ոչ թե դպրոցում, այլև տանը՝ հիմնականում ծնողների կողմից: Հոմսքուլինգը որոշ երկրներում լեգալ է, որոշներում՝ ոչ:
    Այն երկրներում, որտեղ լեգալ է, դա հստակ կանոնակարգված է և վերահսկվում է: ԱՄՆ-ը այդ երկրներից մեկն է:

    Հոմսքուլինգ ընտրող ծնողներն իրենց ընտրությունը հաճախ մեկնաբանում են՝ բերելով տվյալ պատճառները.
    -Հոմսքուլինգի դեպքում երեխան կարող է իր անհատական տեմպն ընտրել սովորելու, մինչդեռ դպրոցը բոլորից նույն տեպն է պահանջում
    -Երեխան ավելի ազատ է իր ժամանակի տնօրինման հարցում
    -Հետաքրքրությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ կան՝ խմբակներ, սպորտ և այլն
    -Ուսումը լրիվ անհատական է դառնում, մինչդեռ դպրոցում բոլորը հաճախ մի ընդհանուր կաղապարի մեջ են դրվում
    -Ոչ ոք երեխային չի դնում արագ սոցիալականացվելու, ընկերներ ունենալու, որոշակի խմբին պատկանելու ճնշման տակ, դա գալիս է ավելի բնականորեն, երբ երեխան ինքն է դրան պատրաստ լինում
    -Հոմսքուլինգի ժամանակ անհատականությունները ոչ մի ձևով չեն ճնշվում
    -Ծնողները կարող են իրենց արժեքներն ավելի հեշտությամբ փոխանցել երեխային՝ առանց նրա մոտ դպրոցից եկած դոգմաների հետ հակասություն առաջացնելու
    -Տանն ավելի ապահով է՝ դպրոցական բուլիինգը, ֆիզիկական վտանգները և այլն դուրս են մնում
    -Երեխան հնարավորություն է ստանում ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու

    Կա նաև քննադատական մոտեցում հարցին՝ հատկապես կապված սոցիալիզազիայի և «իրական կյանքից կտրվելու» հետ, ինչը սակայն հոմսքուլերները համարում են հարցին լավ տեղյակ չլինելու արդյունք՝ գտնելով, որ սոցիալիզացիան չի տուժում դպրոցից դուրս, իսկ կյանքը ոչ միայն դպրոցում է «իրական»:

    Մի քիչ կարող եք ինքներդ էլ քչփորել, նայել՝ ինչ նյութեր կան էս թեմային վերաբերող:

    Ցանկության դեպքում, թեմայի հյուրին հարցեր ուղղելուց առաջ կարող եք նաև ձեր կարծիքն արտահայտել հոմսքուլինգի վերաբերյալ:
    Բայց քանի որ թեման հենց հարցազրույցների բաժնում է, ապա կարևորը հենց հարցերն են: Իմ կարծիքով, էդ հարցերը կօգնեն նաև ավելի լավ հասկանալ կրթության տվյալ ձևը:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.10.2016), Freeman (14.10.2016), John (13.10.2016), murmushka (13.10.2016), Peace (14.10.2016), Smokie (15.10.2016), Գաղթական (15.10.2016), Դավիթ (13.10.2016), Հայկօ (13.10.2016), Ներսես_AM (13.10.2016), Ուլուանա (13.10.2016), Ռուֆուս (14.10.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 215
    Վերջինը: 17.02.2020, 05:05
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •