Ես էդքան կատեգորիկ չէի արտահայտվի հոմսկուլինգի մասին: Եթե ծնողները էն ուլտրակոնսերվատիվ տիպերից են, վերաբերմունքս խիստ բացասական ա, իսկ եթե նորմալ մարդիկ են ու լիքը ժամանակ ու հավես ունեն, որ երեխուն տանը ուսուցում տան, վերաբերմունքս դրական ա:
Էդ դպրոցի պարտադրված սոցիալիզացիան իմ փոքր ժամանակվա սարսափներից էր: Փոքր ժամանակ վերին աստիճանի ինքնամփոփ ու չշփվող երեխա էի, մոտիկ ընկերներ կամ ընդհանրապես ընկերներ չունեի ու չէի էլ ուզում ունենալ, ոչ էլ social skills ունեի ու հատկապես ցածր դասարաններում դպրոցն իմ համար մղձավանջ էր: Ավելի բարձր դասարաններում քիչ քիչ սկսեցի բացվել: Բացի դրանից ես սեփական տանն եմ մեծացել, մենք բակ ունեինք, որտեղ մի քանի ընտանիքով էինք ապրում ու միշտ հարևանների երեխեքի հետ էի շփվում ու մեր բակից դուրս ուրիշ երեխեքի հետ առանձնապես չեմ շփվել, ոչ էլ ցանկություն եմ ունեցել շփվելու: Մի խոսքով ես ինձ երջանիկ էի զգում իմ փոքր ակվարիումի մեջ, իսկ դպրոցն ակվարիումից դուրս էր, ինչն ինձ մշտապես anxiety էր պատճառում:
Իմ կարծիքով չարժի երեխայի ամբողջ դպրոցական տարիքը homeschool անել, գոնե ավելի բարձր տարիքում պետք է դպրոց գնալ, որ սոցիալական ունակությունները զարգանան: Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ ճիշտ ձևով արված homeschooling-ը երեխային ավելի շատ գիտելիքներ կտա, քան թե հանրակրթական դպրոցը:
Էջանիշներ