User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Homeschooling. հարցազրույց մի ծնողի հետ

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,930
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Homeschooling. հարցազրույց մի ծնողի հետ

    Վերջերս ֆեյսբուքյան ընկերներիս հետ հոմսքուլինգի վերաբերյալ քննարկման էինք բռնվել: Կարծիքները հիմնականում բացասական էին:
    Քանի որ թեման ահագին մարդու հետաքրքրեց, որոշեցի հարցազրույց կազմակերպել ԱՄՆ-ում ապրող մի հայ ծնողի հետ, ով հոմսքուլինգի ռեալ փորձ ունի. կրթության էդ ճանապարհն է ընտրել իր երեխայի համար:
    Էստեղ կարող ենք հարցել ուղղել իրեն, որոնց էլ ընթացքում կպատասխանի՝ հատուկ էս հարցազրույցի համար բացված իր մականունից: Մերսի, Չուկ

    Բայց քանի որ շատերը ծանոթ չեն տնային ուսուցման գաղափարին, նախ մի քիչ գրեմ, թե դա ինչ է իրենից ներկայացնում:
    Ինչպես ցույց է տալիս անունը, կրթության տվյալ ձևն իրականանում է ոչ թե դպրոցում, այլև տանը՝ հիմնականում ծնողների կողմից: Հոմսքուլինգը որոշ երկրներում լեգալ է, որոշներում՝ ոչ:
    Այն երկրներում, որտեղ լեգալ է, դա հստակ կանոնակարգված է և վերահսկվում է: ԱՄՆ-ը այդ երկրներից մեկն է:

    Հոմսքուլինգ ընտրող ծնողներն իրենց ընտրությունը հաճախ մեկնաբանում են՝ բերելով տվյալ պատճառները.
    -Հոմսքուլինգի դեպքում երեխան կարող է իր անհատական տեմպն ընտրել սովորելու, մինչդեռ դպրոցը բոլորից նույն տեպն է պահանջում
    -Երեխան ավելի ազատ է իր ժամանակի տնօրինման հարցում
    -Հետաքրքրությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ կան՝ խմբակներ, սպորտ և այլն
    -Ուսումը լրիվ անհատական է դառնում, մինչդեռ դպրոցում բոլորը հաճախ մի ընդհանուր կաղապարի մեջ են դրվում
    -Ոչ ոք երեխային չի դնում արագ սոցիալականացվելու, ընկերներ ունենալու, որոշակի խմբին պատկանելու ճնշման տակ, դա գալիս է ավելի բնականորեն, երբ երեխան ինքն է դրան պատրաստ լինում
    -Հոմսքուլինգի ժամանակ անհատականությունները ոչ մի ձևով չեն ճնշվում
    -Ծնողները կարող են իրենց արժեքներն ավելի հեշտությամբ փոխանցել երեխային՝ առանց նրա մոտ դպրոցից եկած դոգմաների հետ հակասություն առաջացնելու
    -Տանն ավելի ապահով է՝ դպրոցական բուլիինգը, ֆիզիկական վտանգները և այլն դուրս են մնում
    -Երեխան հնարավորություն է ստանում ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու

    Կա նաև քննադատական մոտեցում հարցին՝ հատկապես կապված սոցիալիզազիայի և «իրական կյանքից կտրվելու» հետ, ինչը սակայն հոմսքուլերները համարում են հարցին լավ տեղյակ չլինելու արդյունք՝ գտնելով, որ սոցիալիզացիան չի տուժում դպրոցից դուրս, իսկ կյանքը ոչ միայն դպրոցում է «իրական»:

    Մի քիչ կարող եք ինքներդ էլ քչփորել, նայել՝ ինչ նյութեր կան էս թեմային վերաբերող:

    Ցանկության դեպքում, թեմայի հյուրին հարցեր ուղղելուց առաջ կարող եք նաև ձեր կարծիքն արտահայտել հոմսքուլինգի վերաբերյալ:
    Բայց քանի որ թեման հենց հարցազրույցների բաժնում է, ապա կարևորը հենց հարցերն են: Իմ կարծիքով, էդ հարցերը կօգնեն նաև ավելի լավ հասկանալ կրթության տվյալ ձևը:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.10.2016), Freeman (14.10.2016), John (13.10.2016), murmushka (13.10.2016), Peace (14.10.2016), Smokie (15.10.2016), Գաղթական (15.10.2016), Դավիթ (13.10.2016), Հայկօ (13.10.2016), Ներսես_AM (13.10.2016), Ուլուանա (13.10.2016), Ռուֆուս (14.10.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա ասեմ, որ շատ բացասական կարծիք ունեմ հոմսքուլինգի վերաբերյալ: Բայց դե կլսեմ դրական ապացույցները իհարկե:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (13.10.2016), Ներսես_AM (13.10.2016)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,930
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկա ասեմ, որ շատ բացասական կարծիք ունեմ հոմսքուլինգի վերաբերյալ: Բայց դե կլսեմ դրական ապացույցները իհարկե:
    Դավ ջան, որ հարց չտաս, չես լսի
    Համ էլ մի քիչ մեկնաբանի կարծիքդ:

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց։
    Ձեր երեխան կո՞ղմ է եղել գաղափարին հենց սկզբից, թե՞ ստիպված եք եղել համոզել։

  7. #5
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,930
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի սկզբից սկսենք:

    Ինչո՞ւ եք ընտրել հոմսքուլինգը:

  8. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, որ հարց չտաս, չես լսի
    Համ էլ մի քիչ մեկնաբանի կարծիքդ:
    Իմ կարծիքով, երեխային շատ սխալ ա կտրել սոցիալական շփումից իր դասարանցիների հետ: Ծնողը կարող ա իհարկե դասավանդի հասարակ թվաբանություն, լեզու և այլն նախնական շրջանում, բայց երեխայի դպրոցական-սոցիալական կյանք մտնելը շատ կարևոր զարգացում ա հետագա կյանքի համար: Միակ բացառությունը կարելի ա անել այն պատանիների համար, ովքեր լրջորեն զբաղվում են սպորտով, մեկնում են տարբեր մրցույթների և ժամանակ չեն ունենում հաճախել դպրոց: Բայց դա նույնիսկ հոմսքուլինգ չի կոչվի, այլ մեկը մասնավորապես քո հետ պարապում ա մրցույթների ժամանակ:
    Կոնկրետ մեր երկրում, ծայրահեղ հավատացյալ ու հակապետականական հայացքները դրդում են որոշ ծնողների երեխաներին հանել դպրոցից ու անցնել հոմսքուլինգի: ՈՒ դրա համար էլ ես շատ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին: Դպրոցը միշտ կարելի ա փոխել, տեղափոխվել ուրիշ տեղ, բայց հոմսքուլինգը լուծում չի երեխայի համար:
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 13.10.2016, 23:13:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (21.10.2016), Peace (14.10.2016), Տրիբուն (23.10.2016)

  10. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,966
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ ինչ որ համեմատական վիճակագրություն կա՞ տանը սովորածների ու դպրոցականների միջև, ասենք ԲՈւՀ ընդունվողների տոկոսային հարաբերությունը, կամ այլ հատկանիշներ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,930
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր.

    Ձեր կարծիքով, հոմսքուլինգ անցած երեխան ինչ-որ բանով տարբերվո՞ւմ է դպրոց գնացած երեխաներից: Եթե հա, ինչով, եթե ոչ՝ ինչու:

    Հոմսքուլինգով զբաղվող երեխաների համար ի՞նչ խմբեր կան, ի՞նչ համայնքային կյանք, մի քիչ սոցիալական կողմից պատմեք:

    Ի՞նչ է պետք ծնողին լավ հոմսքուլինգ անելու համար:

    Բոլոր ծնողները կարո՞ղ են դա անել: Ովքե՞ր են, որ կարող են:

    Արդյոք համալսարանները բացասական դիրքորոշում չունե՞ն հոմսքուլինգ անցած դիմորդների հանդեպ:

    Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է հոմսքուլինգը շատ երկրներում արգելված:
    Վերջին խմբագրող՝ ivy: 14.10.2016, 00:04:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.10.2016), Ուլուանա (15.10.2016)

  13. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին ժամանակներում ու ու ոչ միայն,սա շատ տարածված ձև էր հարուստների ու ազնվականների համար:
    Հիշում եմ մի դեպք պատմությունից, որ հին Հռոմում մի ստրուկ փիլիսոփա կար, որը աշխատում էր շատ հարուստ մեկի տանը, որը այդ ստրուկին գնել էր աստղաբաշխական չլսված գումարով ու այդ փիլիսոփան շատ կոշտ մեթոդներով կրթում էր իր երեխաներին բոլոր դիսցիպլիններով: Ու այդ փիլիսոփան շատ ավելի մեծ կշիռ ուներ այդ Տան մեջ, քան էր իր հարուստ տերը, ով համարյա թե խոնարվում էր իր երեխաների այդ բառացիորեն թանկարժեք ուսուցչի առաջ:
    Իրենց շատ առաջ, երևի ամենահանճարեղ ու անենահայտնի "հոմսքուլ" ավարտած աշակերտին եթե նայենք- Ալեքսանդր Մեծ: Իր միակ ու անփոխարինելի ուսոցիչը- Արիստոտել, ով դասավանդում էր ոչ միայն համապաասխան դիսցիպլիններ էլի շատ կոշտ մեթոդոլոգիայով, այլև ծնողները միայն "ռեցեպռով" դոստուպ ունեին իր աշակերտի մոտ:
    ...
    Ու որ նայում ես այդ "դպրոցները" ավարտած անձանց կենսագրությունը, ապա կասկածում եմ, որ եթե նրանք ավարտեին "փաբլիկ սքուլներ" ապա իրենք կդառնային այն, ինչ որ դարձել են:
    Կարծում եմ այս ձևը իդեալական է, որ աշակերտը որպես անմշակ քար հղկվում, մշակվում է անհատապես, ու դրանից հետո է միայն տեղ ունենում այդ աշակերտի սոցիալականացումը իր համապատասխան աստիճանակարգով:
    Բայց հարցը այստեղ այն է, թե ո՞նց կարող է Ծնողը դառնալ ուսուչից իր երեխայի համար: Դա պրակտիկորեն կարծում եմ հնարավոր չէ: Ուսուցչելը- դա Աշխատանք է: Ինձ հայտնի չէ ոչ մի դեպք, որ որևէ հանրահայտ-հանճարեղ-պրոֆեսիոնալ մեծ հեղինակություն ունեցող մարդ "հոմսքուլ" է արել իր երեխաների համար, անգամ իր մասնագիտությունից- լինի դա երաժշտություն, նկարչություն թե մաթեմաթիկա, մանավանդ "հայ սքուլ":
    Հարց:-
    Ո՞նց կարող է ծնողը համատեղել ծնողական զգացմունքները, հույզերը, և պրագմատիկ, սիստեմավորված, նաև ռուտինային աշխատանքը իր սեփական երեխաների հետ:

  14. #10
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,641
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ պատկերացնում ծնողը ոնց պիտի էդքան գիտելիք տա, ու էդ գիտելիք տալն էլ համատեղի իր աշխատանքի հետ։ Ու ոնց պիտի գնահատի երեխայի ստացած գիտելիքները, ոնց պիտի համեմատի իրա տարիքայինների գիտելիքների հետ։

    Սրանք հարցերս էին։ Իսկ էս կարծիքս՝

    -Ոչ ոք երեխային չի դնում արագ սոցիալականացվելու, ընկերներ ունենալու, որոշակի խմբին պատկանելու ճնշման տակ, դա գալիս է ավելի բնականորեն, երբ երեխան ինքն է դրան պատրաստ լինում
    Երեխան ինքը պատրաստ չի էլ լինի, եթե ստիպած չլինի էդ ամեն ինչի մեջով անցնել, բա պիտի որոշակի խմբերի մեջ մտնելու ճնշման տակ լինի, որտև մեկ ա լինելու ա ու ինչքան մեծ տարիքում եղավ, էդքան դժվար կլինի։ Իսկ եթե դպրոց գնալու փոխարեն խմբակներում ու այլ հասարակական վայրերում ա սոցիալական խմբերի մեջ մտնելու, էս «առավելությունը» դուրս ա գալիս։

    -Հոմսքուլինգի ժամանակ անհատականությունները ոչ մի ձևով չեն ճնշվում
    Ծնողը անհատականությունը չի ճնշու՞մ, կասկածում եմ։

    -Ծնողները կարող են իրենց արժեքներն ավելի հեշտությամբ փոխանցել երեխային՝ առանց նրա մոտ դպրոցից եկած դոգմաների հետ հակասություն առաջացնելու
    Իրենց արժեքները՞,թե՞ իրենց դոգմաները։ Ավելի լավ չի՞ ուղղակի երեխային նորմալ դաստիարակեն, համատեղեն դպրոցի հետ, ու ինքը որոշի դպրոցի դոգմաներին ա վերցնում, ընտանիքինը, թե իրանն ա ստեղծում։

    -Տանն ավելի ապահով է՝ դպրոցական բուլիինգը, ֆիզիկական վտանգները և այլն դուրս են մնում
    Իմհկ էդ բուլինգն ու ֆիզիկական վտանգներն էլ են պետք, երեխան պիտի հասկանա, որ բացի էն պորտալարից, որով սնվում էր, աշխարհում լիքը վատ բաներ բան, պիտի կարան դրանց դիմակայի, իսկ դրան բուլինգն էլ կօգնի։ Եթեծնողը էնքան ժամանակ ունի, որ կարա տրամադրի երեխային տանը կրթելու ու խմբակից խմբակ տանելու, թող դրա երեսուն տոկոսը տրամադրի երեխայի հետ շփվելու համար ու բուլինգի կողմնակի էֆեկտներն էլ կվերանան, ֆիզիկական վտանգինն էլ, դոգմաներն էլ։
    Ոփշմ դեմ եմ ։Դ
    Վերջին խմբագրող՝ Freeman: 14.10.2016, 00:57:
    I drink and I know things.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (14.10.2016)

  16. #11
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,930
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս երկու հարց.

    Ծնողներն ու երեխաները մեծամասամբ ի՞նչ դժվարությունների կարող են հանդիպել տնային կրթության ժամանակ: Ինչպե՞ս եք տեսնում դրանք հաղթահարման ճանապարհները:

    Ո՞նց եք վերաբերվում հասարակության կողմից եկող բացասական կարծիքներին: Անտարբե՞ր եք, թքած ունե՞ք, թե՞ փորձում եք բացատրել, խոսել մարդկանց հետ:

  17. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,682
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես փոքր ժամանակ նախանձում էի շենքում ապրող երեխաներին, որովհետև նրանք ավելի շատ ընկերներ էին ունենում, քան թե մենք` սեփական տներում ապրողներս:
    Հարց: Ոնց եք կարծում ձեր երեխան չունի ընկերների պակաս, թե սոցցանցերով են հիմա լրացվում էդ տիպի պակասները?
    Կարճ
    Կոնկրետ

  18. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,930
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հոդված թեմայով.

    "Yes, My Grown Homeschooled Children Are Odd — And Yours Will Be Too!"

  19. #14
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,162
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    control freak-ների հերթական «սխրանքն» ա, ոչ ավելին, սորրի
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (22.10.2016)

  21. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,054
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թանկ չի՞ հոմսքուլինգը։

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 213
    Վերջինը: 04.12.2016, 12:40
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •