User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 150 հատից

Թեմա: Homeschooling. հարցազրույց մի ծնողի հետ

  1. #61
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ քոլեջ ընդունվելու տեխնիկական հարցե՞րն ինչպես են լուծվում․
    Քոլեջի կողմից pre-approved extracurriculars, transcripts, letters of recommendation․ Վերջիններն ովքե՞ր են գրում, հարևաննե՞րը։

  2. #62
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, ինքը կարծեմ գրել էր նախորդ պատասխաններում, որ ինթըրնշիփների հնարավորություններ կան, ՄԱԿ-ի խմբակներ կան տանը կրթվող էրեխեքի համար և այլն. պիտի որ երաշխավորագրերի հարցը խնդիր չլինի։
    Ես ոնց հասկացա` հոմսքուլինգ անցնող երեխաները ահագին ակտիվ են էդ հարցում. իմաստը ոչ էնքան հենց տանը լինելու մեջ է, այլ դպրոցից դուրս լիքը ուրիշ ակտիվությունների համար ժամանակ ունենալը։

    Ու եթե համալսարանները հավեսով վերցնում են էդ էրեխեքին, ուրեմն իսկականից ակտիվ են իրենք ու անհրաժեշտության դեպքում ահագին թուղթ-մուղթ կարող են ներկայացնել իրենց արածների մասին։

    Սա ընդամենը իմ հասկացածն էր ամբողջ զրույցից։

    Էնպես որ, սպասենք պատասխանին։
    Վերջին խմբագրող՝ ivy: 16.10.2016, 21:59:

  3. #63
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քոլեջ ընդունվելու տեխնիկական հարցե՞րն ինչպես են լուծվում․
    Քոլեջի կողմից pre-approved extracurriculars, transcripts, letters of recommendation․ Վերջիններն ովքե՞ր են գրում, հարևաննե՞րը։
    Ճիշտն ասած ծանոթ չեմ «pre-approved extracurriculars» գաղափարին, և համացանցային որոնումներս էլ շատ չօգնեցին։ Մի քիչ օքսիմորոնի հոտ է գալիս «նախապես համաձայնեցված արտադասարանային» զբաղմունքից (անգլրեն-հայերեն բառարանս extracurricular բառի հայերեն տարբերակ որպես առաջարկում է նաև «կամընտրական» բառը. «համաձայնեցված կամընտրական զբաղմունք» - չէ, իմաստը չեմ հասկանում)։ Ինչ-որ քոլեջ գիտե՞ք, որ ցանկ է առաջարկում թե որոնք են նախապես թույլատրելի/հաստատված արտադասարանային զբաղմունքները։ Հետաքրքիր կլիներ ուսումնասիրել...

    ԱՄՆ-ում [լավ] քոլեջ/համալսարանների մեծ մասը ունի ամբողջական (holistic) ընդունելության քաղաքականություն։ Այսինքն դիմորդներին չեն փորձում ստանդարտեցված կաղապարով չափել։ Ու ստանդարտից դուրս լինելը նույնիսկ օգնում է դիմելու գործում, քանի որ բնականորեն տարանջոտում է դիմորդին մնացած հազարավոր անդեմ «փաթեթներից»։ Տնային կրթությամբ ավարտած երեխաների առաջադիմության թերթիկն ու ավարտական տվյալները (transcript) արձանագրում են ծնողները։ Սովորաբար հոումսքուլրները ունենում են մանրակրկիտ հավաքված պորտֆոլիո, որտեղ հավաքվում են տարիների ընթացքում արած նվաճումների փաստերը, ստացված գիտելիքների ստուգման արդյունքները, ծնողի կողմից պատրաստված տարեկան զեկույցները և այլն։ Սա արվում է paper trail ստեղծելու համար և՛ համակարգի հնարավոր ներխուժումները իրավական դաշտում կասեցնելու գործում փաստեր հավաքելու, և՛ հետագայում բուհ ընդունվելու և գործ գտնելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ Դե իհարկե ինքնահաշվետվության միջոցել է ծնողի համար։ Այնպես որ բուհ դիմելու պահին արդեն տարիների ընթացքում հավաքված անդրադարձային (reflective) նյութեր կան, որոնք ի մի բերվելուց հետո հազար հատ դպրոցական transcript արժեն։

    Արտադասարանային զբաղմունքի հարցում հոումսքուլրները սովորաբար գերազանցում են դպրոցականներին, քանի որ շատ ավելի շատ ժամանակ ունեն հիմնական առարկաները ուսումնասիրելուց բացի այլ հետաքրքրություններով զբաղվելու (busy-work տնայինների բացակայությունը մենակ օրեկան մի քանի ժամ խնայում է, նույնիսկ եթե հաշվի չառնենք այն, որ անհատական ուսուցումը շատ ավելի էֆեկտիվ է ժամանակային տեսանկյունից քան հարկադիր հանրակրթությունը)։

    Երաշհավորագրեր կարելի հայցել թե՛ տնային կրթությունը համալրելու համար վերցված առանձին դասընթացները վարող ուսուցիչներից, թե՛ ինտերնշիպերի ղեկավարներից, և թե՛ գործատուից, եթե երեխան ավագ դպրոցի տարիներին աշխատում է (կամ կամավոր գործունեությամբ է զբաղվում), ինչը բավականին տարածված է։ Ու եթե հարևանը այդպիսի մի գործատու է, օրինակ այդ հարևանների երեխաներին է նայում հոումսքուլերը (babysiting), ապա ինչո՞ւ ոչ, հարևանն էլ կարող է գրել։ Նաև բուհ գնալ ցանկացող հուումսքուլրների մի ահռելի մասը քոլեջի կուրսեր է վերցնում դպրացական տարիքում էլ (սրա զանազան միջոցներ ու ձևեր կան)։ Ու բուհ դիմելուց գրեթե ոչինչ այդքան կարևոր չէ, ինչքան փաստացի ապացույցը, որ դիմորդը ընդունակ ու պատրաստ է բուհական մակարդակի դասերը հաջոցությամբ հաղթահարել։ Դե ու բուհի դասախոսի կողմից գրված երաշխավորագիրն էլ լրիվ ուրիշ կշիռ ունի։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (21.10.2016)

  5. #64
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Pre approved-ը որպես ընդունված տերմին չեմ գրել, ինձ մոտ է տպավորություն ստեղծվել տարբեր նյութեր կարդալով, ֆիլմեր նայելով, որ քոլեջները էքստաքարիքուլարների հաստատված ցուցակ ունեն, որոնց իրականացման մեջ երեխեքին օգնում ա հենց հայ սքուլը։
    Էդպե՞ս չի փաստորեն։

  6. #65
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Pre approved-ը որպես ընդունված տերմին չեմ գրել, ինձ մոտ է տպավորություն ստեղծվել տարբեր նյութեր կարդալով, ֆիլմեր նայելով, որ քոլեջները էքստաքարիքուլարների հաստատված ցուցակ ունեն, որոնց իրականացման մեջ երեխեքին օգնում ա հենց հայ սքուլը։
    Էդպե՞ս չի փաստորեն։
    Երբեք չեմ լսել։ Միգուցե ավագ դպրոցների բուհական ընդունելության խորհրդատուները (college counselor) ինչ-որ հիմքեր ունեն որոշ արտադասարանային զբաղմունքները ավելի գերադասելի համարել հետագայում ընդունելության հավանականությունը բարձրացնելու մեջ և ըստ դրա ցանկեր են կազմում։ Բայց ամեն դեպքում աբսուրդ է, որ երեխան օրվա կեսը հարկադիր դպրոցում անցակցնելու հետո մի հատ էլ պիտի ուրիշի ընտրած արտադասարանային զբաղմունքով տառապի։ Ամեն դեպքում չեմ լսել թե այսպիսի ցանկեր քոլեջներից գան։ Բուհերի համար հոլիսթիկ ընդունելություն անցակացնելը պատվո հարց է ու նաև մարքեդինգային որոշում։ Դժվար թե դրա հետ մեկտեղ ինչ-որ կոնկրետ արտադասարանային փորձ պահանջեն։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (17.10.2016)

  8. #66
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի հոդված կարդացի, հիմնականում Այվի լիգի ԲՈՒՀ-երի վերաբերմունքը հոմսքուլդ եղած երեխեքի հանդեպ։ Ոնց որ թե բավականին դրական ա չնայած դեռ կասկածանքով են մոտենում գաղափարին։ Ասենք սենց those kids are okay բարեսիրտ վերաբերմունքով։ Ու ԱՄՆ-ում դեռ 3-4 տոկոսի կարգի են հոմսքուլինգի թվերը։

    Լավ, ասենք հայ սքուլը սքիփ արեցիք, էդ մարդը գնալու ա քոլեջ չէ՞։ Ինչ ա, քոլեջի օրակարգը հայ սքուլինից տենց տարբերվում ա՞, էլի նույն ֆիքս դասաժամերն են լինելու, էլի մի խումբ երեխեքի հետ նստելու ա դասի, էլի անհաջող դասախոսներ ու դասընկերներ են լինելու։ Բա դրանի՞ց ոնց խուսափել։

  9. #67
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուզենայի էս հարցը ճշտել.

    Բայց դե իմ դեպքում, օրինակ, այդ 3 օրը որ աշխատանքի եմ գնում, սովորաբար միջինում 16 ժամ եմ աշխատում, որ կարողանամ տանը եղած օրերս լիովին զբաղվեմ երեխաներով:
    Նկատի ունեք, որ ընդհանուր շաբաթական 16 ժամ եք աշխատո՞ւմ, թե՞ օրական 16 ժամ ու էդպես երեք օր, իսկ մնացած օրերը՝ երեխաների հետ:
    Եթե վերջին տարբերակը, ապա պիտի որ շատ ծանրաբեռնված լինի: «Անձնական» ժամանակ ընդհանրապես մնո՞ւմ է:

  10. #68
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ասենք հայ սքուլը սքիփ արեցիք, էդ մարդը գնալու ա քոլեջ չէ՞։ Ինչ ա, քոլեջի օրակարգը հայ սքուլինից տենց տարբերվում ա՞, էլի նույն ֆիքս դասաժամերն են լինելու, էլի մի խումբ երեխեքի հետ նստելու ա դասի, էլի անհաջող դասախոսներ ու դասընկերներ են լինելու։ Բա դրանի՞ց ոնց խուսափել։
    Անկեղծ չգիտեմ գնալու են մեր երեխաները քոլեջ թե չէ։ Ես ինձ իրավասում չեմ համարում իրենց տեղը որոշել։ Դե իրենք էլ դեռ ժամանակ ունեն այդ որոշումը կայացնելու համար։ Համոզված եմ, որ եթե ուզենան քոլեջ գնալ, կունենան և՛ համապատասխան հասունություն, և՛ պատրաստվածություն բուհական մակարդակի ուսման համար։ Եթե չուզենան էլ գնալ քոլեք, չեմ կասկածում, որ կունենան հաջողակ ու ապահովված կյանք իրենց ձեռք բերված գիտելիքների, հասունության (ինչը ընդգրկում է նաև ինքնավստահությունը) ու հմտությունների շնորհիվ։ Հրավիրում եմ ծանոթանալ այս շարժման հետ, չնայած որ ես ինքս դրա երկրպագուն չեմ։

    Երկրորդ հարցով (տարբերվում է արդյո՞ք քոլեջը ավագ դպրոցից). պատասխանս պետք է լինի բարձրաձայն «այո՛»։ Չգիտեմ ինչքան արտերկրյա բուհական փորձ ունեք, բայց սովետական բուհական մոդելը (որը դեռ մեծ մասամբ շարունակվում է Հայաստանում) միակը չէ աշխարհում։ Կոնկրետ ԱՄՆ-ում բուհը կարող է լինել նաև այսպիսին և այսպիսին ու այլ տեսակների։ Մինչև մերոնք բուհական տարիքի հասնեն, այսպիսի նախագծերն էլ կարող է արդեն ապացուցեն իրենց կենդունակությունը։ Միայն այս ընտրության զանազանությունը անհամեմատելի է դարձնում բուհական և հանրակրթական համակարգերը։ Բայց պետք չէ իհարկե մոռանալ նրա մասին, որ բուհ գնալիս երեխաները արդեն «չափահաս» են, որոնք կարողանում են անհեթեթությունները տարբերել փաստարկված կարծիքներից և արդեն ձևավորել են ուսման ու գիտելիքները նկատմամբ իրենց մնայուն սերը։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.10.2016), Արշակ (21.10.2016)

  12. #69
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզենայի էս հարցը ճշտել.
    Նկատի ունեք, որ ընդհանուր շաբաթական 16 ժամ եք աշխատո՞ւմ, թե՞ օրական 16 ժամ ու էդպես երեք օր, իսկ մնացած օրերը՝ երեխաների հետ:
    Եթե վերջին տարբերակը, ապա պիտի որ շատ ծանրաբեռնված լինի: «Անձնական» ժամանակ ընդհանրապես մնո՞ւմ է:
    Ասածս աշխատանքային օրվա մասին էր (միջինում 16 ժամ օրական, շաբաթը երեք անգամ, ի տարբերություն ավելի ստանդարտ 8-ժամական 5-օրյա աշխատանքային շաբաթվա)։ Սա թույլ է տալիս նվազեցնել տուն բերվող աշխատանքը, բայց դե տանս եղած մյուս երկու օրերի վրա էլ է որոշ աշխատանք մնում (աշխատանքային էլ-նամակգրություն, քեզնից անկախ աշխատանքի մասին մտորումներ և ալյն)։ Ծանրաբեռնված է, այո, բայց լրիվ անելի։ Բարեբախտաբար և՛ աշխատանքս է դուրս գալիս, և՛ երեխաներիս հետ ժամանակ անցակցնելը, այնպես որ բողոքելու տեղիք չունեմ։ «Անձնական» ժամանակի բնույթը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ։ Ինձ համար երեխաների հետ ժամանակ անցակցնելը «անձնականից» զատ չէ (արդեն նկարագրեցի, որ մենք տանը դպրոցական միջավայրը չենք փորձում վերստեղծել, այլ ձգտում ենք երեխաների հետաքրքրություններին հետևելով ապահովել ուսումը ու իրենց նոր հետաքրքորություններով ոգեշենչել)։ Չնայած կուզենայի շաբաթվա մեջ մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայի հանգիստ նստել կարդալու համար, բայց կարծում եմ այսպիսի ցանկություններ բոլորս էլ ունենում ենք՝ անկախ նրանից երեխաներին դպրոց ենք ուղարկում, թե տանը կրթում։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (18.10.2016)

  14. #70
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն բոլոր հարցերին էսքան մանրակրկիտ ու ինֆորմատիվ պատասխանելու համար:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    anslov (20.10.2016)

  16. #71
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,965
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոմսքուլինգին մի հատ հարց...

    Հոմսքուլինգ ջան, քո կարծիքով դպրոց, քոլեջ, համալսարան ինչու՞ են գնում..֏. ո՞րն ա դրա նպատակը...

  17. #72
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն բոլոր հարցերին էսքան մանրակրկիտ ու ինֆորմատիվ պատասխանելու համար:
    Խնդրեմ ինձ էլ էր հաճելի փորձով կիսվել։

  18. #73
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mephistopheles ջան, իմ կարծիքով ինչքան դպրոց, քոլեջ, համալսարան գնացող կա, այնքան էլ՝ նպատակ...

    մի հատ հարց էլ Mephistopheles-ին․․․ Mephistopheles ջան, հոումսքուլինգի մասին հարց ունե՞ս․․․

  19. #74
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,965
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում homeschooling-ի խոսքերից Նայել գրառումը
    Mephistopheles ջան, իմ կարծիքով ինչքան դպրոց, քոլեջ, համալսարան գնացող կա, այնքան էլ՝ նպատակ...

    մի հատ հարց էլ Mephistopheles-ին․․․ Mephistopheles ջան, հոումսքուլինգի մասին հարց ունե՞ս․․․
    ճիշտն ասած ես հարցը էդքան էլ լավ չեմ ձևակերպել... սենց ավելի ճիշտ կլնի "ինչի՞ համար են դպրոցները, քոլեջներն ու համալսարանները"...

    իհարկե ունեմ հարց... հարցս քո պատասխանից ա կախված

  20. #75
    Հարցազրույցի համար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2016
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտն ասած ես հարցը էդքան էլ լավ չեմ ձևակերպել... սենց ավելի ճիշտ կլնի "ինչի՞ համար են դպրոցները, քոլեջներն ու համալսարանները"...

    իհարկե ունեմ հարց... հարցս քո պատասխանից ա կախված
    Կրկին. տարբեր դպրոցները, քոլեջները, համալսարանները տարբեր բաների համար են [ստեղծվել]։ Նորից փորձե՞ս հարցդ ձևակերպել, թե՞ գուշակեմ, որ այս կոնտեքստում (տնային կրթության) երևիթե հարցդ հանրակրթական դպրոցների մասին է։ Պատմականորեն սրանք ստեղծվել են որպես արդյունաբերական հեղափոխության գործիք. գյուղատնտեսության պայմաններում ընտանիքին կից ազատ ու անկախ կամքով մեծացող երեխաները հետագայում պիտանի չէին գործարանային աշխատանքի համար։ Իսկ փոքրուց օրեկան մի քանի ժամ նույն սենյակում անցկացնել սովորած ու արտաքին հեղինակությանը լուռ հանձնվել դաստիարակված երեխաները իդեալական գործարանային աշխատուժի հումք էին դառնում։ Սա որպես դավադրության տեսություն չեմ ասում. այդ երեխաների ծնողներն էլ էին գոհ, որ իրենց երեխաները արդյունաբերականության ոլորտի ապահովված գործի հնարավորություն են ունենալու, այլ ոչ թե գյուղացու անգուշակելի բախտի կամքին են մնալու։ Ինչը նաև հնարավորություն էր տալիս հանկրակրթության հայրերին այն ներկայացնել որպես մասսաների փրկություն գիտության լույսով։ Տեղեկատվական հասարակության մեջ գոյություն ունեցող հանրակրթական դպրոցները արդյունաբերական դարից մեզ հասած ռուդիմենտ են։
    Վերջին խմբագրող՝ homeschooling: 20.10.2016, 08:25:

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 215
    Վերջինը: 17.02.2020, 05:05
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •