Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քի՞չ ․․․

Ես էլ միշտ չեմ սիրել, իսկ էս վերջին տարիներին սկսել եմ չհանդուրժել սկիզբ ու վերջ չունեցող, առանց մեծատառ փոքրատառի, խառը կետադրությամբ, հազար բան իրար խառնող ու արդյունքում ոչ մի բանի մասին տեքստերը։ Կներես, մեծանում եմ, բզիկներ են սկսել մոտս։
Քննադատությունդ ընդունում եմ, բայց մասամբ
Նորից վերընթերցեցի գրածս:
Ճիշտ ես՝ նախադասությունները սկսել եմ առանց մեծատառերի ու կետադրությունն էլ խառնա:

Մեծատառերի պահը՝ հեռախոսով եմ գրում Տրիբուն ախպեր, դրա համար էլ էդ մեծատառը լրացուցիչ բարդացնումա ա առանց էդ էլ դժվար գրելը:
Բայց էս մեկը գոնե, քո խաթեր համար, մինչև վերջ մեծատառերով գրեմ:

Կետադրությունն էլ, դե ինչ ասեմ, ես ներողություն:
Ամոթ չլինի խոստովանելը՝ արդեն մեկ-մեկ հայերեն խոսալուց զգում եմ, որ ուզածս բառը փախավ: Ժամանակա պետք նորից մտքերն ի մի բերելու:
Էլ ուր մնաց, թե ճիշտ կետադրություն պահպանվի հիշողության մեջ:
Վերջը 15 տարին քիչ ժամանակ չի: Ամբողջ օրն էլ ընկած ենք գործերով ու ուրիշ հայի երես, լավագույն դեպքում, ամիսը մեկ կարող ենք տեսնել:
Տանն էլ խոսակցական բառապաշարը, քարը տրաքի, մի 1000-2000 բառից երևի բաղկացած լինի էլի:


Իսկ ինչ վերաբերումա «սկիզբ ու վերջ չունեցող, հազար բան իրար խառնող ու արդյունքում ոչ մի բանի մասին տեքստ»-ին՝ պիտի ասեմ, որ քիչ մը չափազանցնում ես:
Վայթե էդքան երկար չէր ստացվել, որ վերջ չունենար:
ՈՒ, չնայած, որ նախորդ գրառմանս մեջ ընդունել էի, որ մի քիչ խառն էր, պիտի չհամաձայնեմ, թե հազար բան իրար էր խառնած անկապ ու ընդհանուր իմաստից զուրկ էր:

Եթե դրա կարիքը իրոք կա, կարող եմ պարբերություն առ պարբերություն հիմնավորել, թե ինչով էին իրար կապակցված ու ինչ իմաստ էին պարունակում:
Բայց ինձ թվումա ոչ ես ու ոչ էլ դու նպատակ չենք հետապնդում բոլորին ձանձրացնել տառակերությամբ, չէ՞


Գաղթական ախպեր, ես էլ քո պես շատ հայրենասեր եմ, ու, ի միջի այլոց, նաև հայրենադարձվածի ընտանիքից․ մամաս սիրացի ախպար ա։
Հայրենասիրությանդ մեջ երբևէ առիթ չեմ ունեցել կասկածելու
Իսկ մամայիդ մասին հենց ասեցիր՝ հիշեցի քո ընտանիքի պատմությունը համապատասխան թեմայից:
ՈՒրեմն և կարիք չկա քեզ նկարագրելու նրանց ունեցած դժվարությունները Հայաստանում:

Իմն էլ կինսա հայրենադարձվածի ընտանիքից ու իրանց համարյա ողջ ազգուտակը ստեղարենք են:
Բացի դրանից էլ՝ օդի մեջ չէի կրակում, ասելով, թե ժսմանակին հայրենադարձվածների մի մեծ մաս նորից արտագաղթելա:
Վերջը ես էլ եմ 5 տարի փախստականների 7 տարբեր ճամբարներում վայեվատ արել ու քիչ արտագաղթած հայերի չեմ հանդիպել:
Էլ չեմ ասում, որ հատկապես Հոլանդիայում հայերի ներքին նեթվորքը բեսամբ զարգացածա ու համարյա բոլորը մեկը մեկին գիտեն:


Հիմա, եթե դու ուզում ես հայերին արտոնություններ տաս, էտ նշանակում ա, որ տեսականորեն կա ասենք ազգությամբ ույղուր, որը նույնպես ուզում ա Հայաստանում հող առնի, բիզնես դնի, քաղաքացի դառնա, գա բնակվի ու հաստատվի Հայաստանում։ Իմ ասածն էն , որ սկի հայ չկա, որ ուզենա դա անի, ուր մնաց ույղուր, որ մի հատ էլ տարբերվելու համար հայերին արտոնություն տաս։ Հասկանու՞մ ես միտքս։
Միտքդ հասկանում եմ, իսկ դու իմ տված հղումով անցա՞ր, կարդացի՞ր գոնե մի քանի հայի մասին, ով ոչ միայն ուզեցելա գալ ու էդտեղ բնակվել, այլև արելա դա:

«ՈՒյղուրների» շարքից էլ ասենք դեռ իմ ժամանակ էլ բավականաչափ շատ պարսիկներ ու հնդիկներ էին հաստատվում Հայաստանում:
Հիմա իհարկե չգիտեմ, թե ոնցա:

Բայց հողերի մասով կարող ես օրինակ սա կարդալ:

Իսկ հայերի, մասնավորապես Սիրիայից գաղթած, խնդիրները բազում են ու բազմատեսակ: ՈՒ շատ-շատերն էլ՝ լավ չըմբռնելով Հրանուշ հոբարի պատասխանը, թե Հայաստանը չի կարող իր օրենսգրքերը փոխել սիրիահայերի խաթր, անդադար շարունակում են բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին:

Նեուժե՞լի երբեք մամուլում չես հանդիպել նման հոդվածների:
Հիմա, արագի մեջ, մի քանի հատ գտա, խնդրեմ.
1, 2, 3


Կոպիտ ասած, քաքլան երկիրը, մի հատ էլ իրան խիստ ազգասերի տեղ դրած ու ազգային պատկանելության հիման վրա տաբերություններ դնող, չասեմ խտրականություն քարոզող, դատապարտված ա դառը անհաջողության, եթե չասեմ կործանման։
Եթե հիշում ես, ես խոսում էի ներգաղթը խթանող մոտիվացիոն ծրագր(եր)ի մասին (բնականաբար՝ թիրախային խումբը, առաջին հերթին, հայազգիները պիտի լինեն, քանի որ ույղուրները շատ ավելի քիչ են շահագրգռված, քո բնորոշմամբ, քաքլան երկրների համար վիզ դնելու ու դրանց ոտքի կանգնեցնելու):
ՈՒ, եթե էս տեսանկյունից մոտենանք հարցին, ըստ քեզ հայազգիներին ընձեռված թեկուզ չնչին արտոնությունները աֆիշավորելը գործին կնպաստի՞, թե՞ որպես խտրականություն կդիտարկվի:




Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk