Նայած թե ում կողմից ու երբ է այդ "ազգայնականությունը" դրսևորվում, համապատասխան տարբեր է վերաբերմունք:Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը
Եթե "ազգայնականությունը" կուսակցական-քաղաքական գիծ է, հետևաբար "հաց ուտելու" ու "ընտանիք պահելու" գործիք, ապա վերաբերմունքը բացասական է: Այդ դեպքում "ազգայնականություն" պարազիտ-խաբեբայի գործիք է:
Եթե "ազգայնականությունը" դրսևորվում է իր ընտանեական, ժողովրդական, ազգային ժառանգությանը պահպանելու, հասկանալու ու դրա վրա մի բան ավելացնելու մեջ, ապա վերաբերմունքը դրական է:
Իսկ թե ինչքան է դրական կամ բացասական, արդեն դա էլ կախված է այդ "ազգայնականությունը" կոնկրետ կրողի "կինետիկ ու պոենցիալ էեներգիաներից"
Ազգայնականությունը ռասիզմի նման հիմարություն է ու կապ չունի ավանդապաշտության, հայրենասիրության ու պետական շահերի հետ ու շատ հաճախ վնասում է պետական շահերին:
Հայերս ինքներս մեզ վաղուց ապացուցել ենք, որ մենակ հայ լինելը մեզ ընդհանուր շահեր ունենալու գիտակցություն չի տալիս,
ու մենք ինքներս մեզ իրականում էդքան էլ չենք սիրում կամ հարգում զուտ մենակ հայ լինելու համար, որովհետև մեջներս լիքը անտանելի դեմքեր կան :Ճ,
հետևաբար ազգայնականությունը մեզ համար անիմաստ ձևականություն ա:
Էն որ հպարտանում ենք որ էսինչ հայը էսինչ լավ բանն է արել ու ամաչում ենք, որ էնինչ հայը էնինչ վատ բանն է արել, դրանց մեջ բացի հուզականությունից ուրիշ բան չկա, ու իմ կարծիքով նման դրսևորումները քաղաքական իմաստով շատ քիչ ընդհանրություն ունեն ազգայնականության հետ:
Si vis pacem, para bellum
Կարդում եմ, ու էլի հասկանում, որ ազգայնականություն բառը սխալ են ընկալում մարդիկ, դրա համար էլ վատ են վերաբերում։
Նացիոնալիզմը/*ազգայնականությունը*/ համամարդկային գաղափար է, ի տարբերություն շովինիզմի/*ազգայնամոլության*/, ու ինչպես ցանկացած ադեկվատ մարդ, էնպես էլ նացիոնալիստը դեմ է շովինիզմին։ Որովհետև շավինիստը, իր գաղափարներով ճնշելու է մյուս ազգերին, կարծելով թե իր ազգն ամենալավն է, մյուսները պիտի ենթարկվեն իրենց կամ նման բաներ։ Իսկ ազգայնականի համար ճնշված ազգերի պայքարն ամենակարևոր երևույթն է։
Բայց ազգայնականության ընկալումները տարբեր կարող են լինել, տարբեր ազգի ներկայացուցիչների մոտ։ Երևի հենց էստեղից էլ գալիս է սխալ ընկալումը։
Ովքե՞ր են հայ ազգայնականները՝ սկսած Գարեգին Նժդեհից, Հայկ Ասատրյանից։ Բայց տարբեր ազգայնականների կամ ուղղակի հայրենասերների մոտ նկատել եմ նժդեհապաշտությունը։ Ինքս դրան դեմ եմ, որովհետև գաղափարները պիտի ժամանակի հետ զարգացում ապրեն, ոչ թե կառչած մնան։ Ի վերջո Նժդեհն էլ է մարդ ու անսխալական չի եղել, հետևաբար, ազգայնականությունը միայն Նժդեհով սահմանափակելն էլ է սխալ/*ինչն անում են մերօրյա հայրենասերների մեծ մասը*/։
Հիմա, ազգայնականությունը Հայաստանի համար դրակա՞ն նշանակություն կունենա, թե՞ բացասական։ Փոքր ազգերի համար ազգայնականությունն անհրաժեշտություն է, արտաքին վտանգներից պաշտպանվելու միջոց։ Ազգայնական հզոր ուժ Հայաստանում չկա։ Դրա համար էլ մշակութային կյանքից սկսած ամեն ինչ կորցնում ենք։
Իսկ ինձ համար հայ ազգայնական ամենա֊ամենա դեմքը եղել է Կոմիտասը։ Իր գործունեությունն ուսումնասիրելիս կնկատենք ազգայնականության դերն ու նշանակությունը։
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Օրինակ պատերազմը։
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Ու ո՞նց ա ազգայնականությունը պաշտպանելու պատերազմից։ Ու ո՞նց ա դա նպաստելու, որ ասենք եզդին Հայաստանը պաշտպանի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նացիոնալիստը պետականամետ է ու ըստ իր աշխարհայացքի/գաղափարի զարգացնում է պետությունը։ Իսկ զարգացած պետությունը, ուժեղ պետությունը կարող է ապահովել խաղաղությունը։
Եզդիների հարցը չհասկացա, որովհետև ՀՀ ԶՈՒ֊ում եզդիներ կան ու խնդիրներ կարծեմ չեն եղել։ Երբ որ ճնշեն հայերը եզդիներին, ու ասենք հայերին բանակ չտանեն, իրենց տանեն կամ հարկը կրկնակի վերցնեն ու նման բաներ/*ինչը եղել է ժամանակին հայերի հետ, երբ Թուրքիայի կազմում էին*/, ապա եզդիների հարցը հասկանալի կլիներ, հիմա ես խնդիր չեմ տեսնում ազգային փոքրամասնությունների հետ կապված։
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Իմ կարծիքով պետք է հստակ տարբերակել ազգայնականությունն ու ազգայնամոլությունը:
Ազգայնականը սիրում է իր ազգը, հետևում նրա տրադիցիաներին, պաշտպանում է իր ազգի շահերը և այլն:
Ազգայնամոլը բացարձականացնում է իր ազգը, ստորադասում մյուսներին, ընդգծում իր ազգի առավելությունները և ձգտում ստորացնել մյուսներին:
Ես ինձ համարում եմ ազգայնական, բայց ոչ երբեք՝ ազգայնամոլ:
Վերջին խմբագրող՝ Lion: 21.07.2017, 20:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ավանդության հետևելը մի քիչ վերապահումով եմ մոտենում, որովհետև ժամանակաշրջանին էլ պիտի հարմարեցնել, որպեսզի զարգացում լինի։
Ես ազգայնականությունը հիմնականում մեկնաբանում եմ որպես պատասխանատվություն սեփական ազգի նկատմամբ, ազգաճանաչություն։
Միանշանակ, ազգայնականի թշնամին հենց ազգայնամոլն է։Ազգայնամոլը բացարձականացնում է իր ազգը, ստորադասում մյուսներին, ընդգծում իր ազգի առավելությունները և ձգտում ստորացնել մյուսներին:
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Lion (21.07.2017)
Խնդիրը նրանում ա, որ դու պաշտպանությունը կապում ես ազգի հետ։ Եզդին քո ազգից չի, բայց նույն երկրի քաղաքացի ա։
Իմ համար կարևոր ա ա քաղաքացին, ոչ թե ազգությունը։
Ու հետևաբար ազգայնականությունը նույն երկրի տարբեր ազգության քաղաքացիների միջև սեպ խրելու գործիք ա, ուրեմն երկիր համար վատ բան ա։ կար ալավ լինի ազգի համար, իսկ իմ համար կարևոր ա երկիրը, ոչ թե վերացական «ազգը»։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
StrangeLittleGirl (21.07.2017), Նաիրուհի (22.07.2017)
Ազգայնականության քո պատկերացնում է հետաքրքիր։
Ես պաշտպանությունը կապում եմ ուժեղ պետության հետ, իսկ ուժեղ պետության զարգացման ուղին տեսնում եմ ազգայնականության միջոցով/*ի դեպ, խնդրում եմ հաշվի առնել, որ ես չեմ ասում, թե սա միակ ուղին է*/։
Քաղաքացիության և ազգության տարբերությունը ես էսպես եմ պատկերացնում։
Քաղաքացիությունը փաստաթղթերի հետ է կապված, իսկ ազգություն՝ գաղափարի, մշակույթի, աշխարհահայացքի։
Քաղաքացին պատասխանատվություն կրում է պետության նկատմամբ ըստ օրենքի, իսկ ազգի ներկայացուցիչը նաև գաղափարի միջոցով։
Այսինքն, ազգությունը մեծացնում է պատասխանատվությունը։
X մարդը, կարող է լինել, օրինակ, ԱՄՆ֊ի քաղաքացի, ենթարկվի օրենքին, բայց կրի ոչ թե ԱՄՆ֊ի մշակույթը, պատմությունը, այլ այն ազգի, որի ներկայացուցիչն է համարում իրեն։
Եզդին Հայաստանի քաղաքացի է, ըստ օրենքի պիտի ծառայի՞։ Ծառայելով պետությանը, որի քաղաքացին է համարվում ինքը, ազգային որևէ արժեք ոտնահարվո՞ւմ է։ Եթե չէ, ուրեմն էստեղ նման խնդիր չկա։
Իսկ երբ խտրականություն լինի, օրինակ, հային պետությունը օրենքով արտոնություններ տա, իսկ եզդիին զրկի իր իրավունքներից, սա կլինի սեպ խրել։
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Իսկ ազգը վերացական գաղափար չի։
Ազգը լեզվի, մշակույթի, պատմություն միջոցով ձևավորված միություն է/*հարմար բառ չգտա :/ երևի ասածիս իմաստը չփոխեց */։
Երկիրն ըստ Վիքիպեդիայի․
Այսինքն, երկիրը որոշվում է նաև պետական անկախությամբ։ Նախքան 1918թվականը, երբ հայերը չունեին պետական անկախություն, չունեին երկիր, գոյատևում էին ազգի միջոցով։աշխարհագրական տարածք է, որը ունի որոշ սահմաններ, պետական անկախություն կամ այլ պետության տիրապետության տակ է։ Երկիր բառով կարելի է ենթադրել նաև ոչ միայն տարածք, այլ այդ տարածքի բնակչությունը։ Երկիրը լիարժեք պետության կառուցման միջոց է, որն ունի բոլոր մարզերի համար ընդհանուր օրենք:
Եզդիները, հիմա չունեն պետական անկախություն, համարվում են ՀՀ քաղաքացի, բայց իրենց ինքնությունը պահպանում են ազգի միջոցով։
Հետևաբար, ազգը վերացական գաղափար չի։
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Ազգ VS քաղաքացի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ