User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու տեղ ազգայնականության սահմանում նայեցի, լավ էլ հայրենասիրության հետ խառնած-մառնած բան էր։

    Բայց կարծում եմ՝ կարևոր ա ազգային ինքնորոշումն ու ազգայնականությունն իրարից տարբերակելը։ Ազգային ինքնորոշումը գենդերային, մշակութային, սեռական ու այլ ինքնորոշումների նման մեկ այլ ինքնորոշում ա, որի իրավունքը յուրաքանչյուր մարդ ունի։ Բայց հենց էդ ինքնորոշումը մարդկային լիքը խմբերի դարձնում ա ազգայնականների զոհ։ Նույն Ղարաբաղի հարցը եթե վերցնենք, եթե էնտեղի բնակիչների համար վտանգավոր չլիներ Ադրբեջանի կազմում լինելը, գուցե Ղարաբաղի հարց չլիներ կամ էսքան սուր չլիներ։

    Ազգային ինքնորոշումը նաև ենթադրում ա ամաչել/հպարտանալ, երբ քո ինքնորոշման խմբի մեջ մտնողները որևէ վատ/լավ բան են անում։ Ենթադրում ա նաև ձգտել նենց անել, որ քո խմբավորման համար ամեն ինչ լավ լինի։ Բայց շատ ժամանակ դա հասնում ա ծայրահեղության՝ դառնալով ազգայնականություն, վնասելով մեկ այլ ինքնորոշում ունեցողներին։

    Ուզում եմ Դանիայի օրինակը բերել։ Էսօր էստեղ ազգայնականները լրիվ ք*քի համը հանում են։ Ասենք, վերջերս էդ ազգայնական կուսակցության անդամներից մեկը հեռուստատեսային դեբատի ժամանակ մի երիտասարդ տղայի, որը Դանիայում ա ծնվել-մեծացել, մաքուր դանիերեն ա խոսում, իրա մայրն էլ քանի սերունդ Դանիայում ա ծնվել-մեծացել, ասում ա՝ դանիացի չես, ինչ ա թե բլոնդ ու կապույտ աչքերով չի, իրա պապան էլ պարսիկ ա։ Ու էդ կուսակցությունը լիքը պոստերներ ու լոզունգներ ա տարածում, թե՝ մեր Դանիան պահպանենք ոչ դանիացիներից։ Բավական վտանգավոր հռետորիկա ունեն, ու դա կարա մի օր ուղղակի ֆաշիզմ դառնա։ Ազգայնականությունը դիմացինի փոխարեն որոշում ա, թե ով ա պատկանում էդ ազգային խմբին, ով՝ չէ, իսկ ազգային ինքնորոշումը որոշում ա մենակ տվյալ անձի համար։

    Մյուս կողմից, լիքը դանիացիներ, որոնց սիրտը ցավում ա Դանիայի համար (=հայրենասե՞ր, ազգայնակա՞ն) ուղղակի գետինն են մտնում էս կուսակցության վարքից։ Մի կողմից, աշխարհով մեկ խայտառակ են լինում։ Մյուս կողմից, էս իրանց ուզած Դանիան չի ու իրանց պատկերացրած դանիական արժեքները չեն։ Շատ լավ գիտակցում են, թե ինչ բացասական հետևանքներ կարա ունենա ազգայնականությունը ու ուզում են ինչ-որ բան անել դեմն առնելու համար։

    Մի խոսքով, բարձրաձայն մտածում եմ։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.10.2016), Quyr Qery (15.10.2016), Sambitbaba (24.07.2017), Աթեիստ (13.10.2016), Նաիրուհի (19.10.2016), Շինարար (13.10.2016), Ուլուանա (15.10.2016), Տրիբուն (14.10.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ազգային ինքնորոշումը ազգայնականության կարևոր բաղադրատարրերից ա: Հայրենասիրություն տերմին չկա, ի՞նչ ա հայրենասիրությունը ախր: Անձամբ ինձ համար հայերնասիրությունը ավելի ծանծաղ, դատարկ բառ ա, ինչպես ասողն ա ժամանակին ասել, անգլիացի ի դեպ, սրիկաների վերջին հանգրվանը, չէ՞, Սեյրան Սարոյանին հիշենք ապրիլյան պատերազմի օրերին, մինչդեռ ազգայնականությունը շատ հստակ ա՝ ազգային գոյության, ազգային ինքնագիտակցության մասին ա, շատ պոզիտիվ նպատակներ ուներ ի սկզբանե, ազատվել օտար լծից, հիշենք՝ հայ ազգայնականության սկզբնավորումը՝ ֆիդայական շարժում, ազգային կուսակցությունների ձևավորում, ի վերջո հայկական հարցի միջազգային քաղաքականության օրակարգ մտնել, բայց ինչպես շատ այլ գաղափարախոսություններ, երբ ծայրահեղանում ա, դառնում ա միակ դոգմա, որի շրջանակում ա սկսում ցանկացած գործություն լուսաբանվել, արդեն դառնում ա ծայրահեղականություն, տվյալ դեպքում՝ ծայրահեղական ազգայնականություն: Սոցիալիզմի հրաշալի գաղափարները երբ դառան սոցիալիստական երկրներում միակ դոգմա, տեսանք ուր մեզ հասցրին: Ես էլ եմ բարձրաձայն մտածում ձեր օգնությամբ:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, եսի՞մ, ես ֆունդամենտալ տարբեր երևույթներ եմ տեսնում, ոչ թե նույն երևույթի տարբեր դրսևորումները։ Նայի, հայ ազատագրական շարժումը, իռլանդացիների շարժումները, եսինչգիտեմինչ շարժումներ, սրանք սաղ լծից ազատվելու, ինքնապահպանման, գոյության կռվի նման մի բան են։ Բայց ազգայնականությունը ոչ թե ինքնապահպանման ա տանում, այլ ուրիշի ոչնչացման։ Ինչ-որ առումով գուցե նման են երկու երևույթները, որովհետև ինքնապահպանման բնազդն ա երկուսի հիմքում էլ, բայց առաջինի դեպքում կենտրոնացած ա կոնկրետ խմբի բարօրրության, երկրորդի դեպքում՝ կոնկրետ խմբի ոչնչացման։ Ու չգիտես ինչու մեծ մասամբ առաջինը դրսևորվում ա փոքր, ճնշված, հաճախ նաև անկախություն չունեցող ազգերի մոտ, իսկ երկրորդը՝ մեծ ու հզոր։ Առաջինը թույլ ա տալիս մարդիկ որոշեն իրենք ինչ են, իսկ երկրորդը դիմացինի փոխարեն որոշում ա ինքն ինչ ա։

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (15.10.2016), Աթեիստ (13.10.2016), Նաիրուհի (19.10.2016), Տրիբուն (14.10.2016)

  6. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, եսի՞մ, ես ֆունդամենտալ տարբեր երևույթներ եմ տեսնում, ոչ թե նույն երևույթի տարբեր դրսևորումները։ Նայի, հայ ազատագրական շարժումը, իռլանդացիների շարժումները, եսինչգիտեմինչ շարժումներ, սրանք սաղ լծից ազատվելու, ինքնապահպանման, գոյության կռվի նման մի բան են։ Բայց ազգայնականությունը ոչ թե ինքնապահպանման ա տանում, այլ ուրիշի ոչնչացման։ Ինչ-որ առումով գուցե նման են երկու երևույթները, որովհետև ինքնապահպանման բնազդն ա երկուսի հիմքում էլ, բայց առաջինի դեպքում կենտրոնացած ա կոնկրետ խմբի բարօրրության, երկրորդի դեպքում՝ կոնկրետ խմբի ոչնչացման։ Ու չգիտես ինչու մեծ մասամբ առաջինը դրսևորվում ա փոքր, ճնշված, հաճախ նաև անկախություն չունեցող ազգերի մոտ, իսկ երկրորդը՝ մեծ ու հզոր։ Առաջինը թույլ ա տալիս մարդիկ որոշեն իրենք ինչ են, իսկ երկրորդը դիմացինի փոխարեն որոշում ա ինքն ինչ ա։
    Բյուր, բոլոր լուրջ մասնագիտական աշխատություններում դա բնորոշվում ա որպես ազգայնականություն ու դրա մեջ ոչ մեկ որևէ բացասական երանգ չի դնում: Ուղղակի նացիոնալիզմը բազմաթիվ երանգներ ունի, որոնց մեջ կան նաև ծայրահեղ դրսևորումներ, քո ասած բացասական տարբերակներից ա օրինակ ֆաշիզմը:

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բոլոր լուրջ մասնագիտական աշխատություններում դա բնորոշվում ա որպես ազգայնականություն ու դրա մեջ ոչ մեկ որևէ բացասական երանգ չի դնում: Ուղղակի նացիոնալիզմը բազմաթիվ երանգներ ունի, որոնց մեջ կան նաև ծայրահեղ դրսևորումներ, քո ասած բացասական տարբերակներից ա օրինակ ֆաշիզմը:
    Շին, որովհետև բոլոր լուրջ մասնագիտական գրականությունը հենց էդ մեծ պետությունների քիթը ցցած գիտնականներն են գրել, որոնք մեզ նայում են որպես ուսումնասիրության օբյեկտ ու դիտարկում որպես ազգայնականներ, ոչ թե մարդկանց մի խումբ, որն ինքնորոշվելու իրավունք ունի։ Նույն կատալոնացիների մասին իսպանացիներն են ասում ազգայնական, իռլանդացիների ու շոտլանդացիների մասին՝ անգլիացիները, չեչենների մասին՝ ռուսները։ Ու հեշտ ա մարդկանց ինքնորոշման իրավունքն ֆաշիզմի հետ ասոցացվող ազգայնական տերմինի տակ սևացնելը։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (15.10.2016), Տրիբուն (14.10.2016)

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, որովհետև բոլոր լուրջ մասնագիտական գրականությունը հենց էդ մեծ պետությունների քիթը ցցած գիտնականներն են գրել, որոնք մեզ նայում են որպես ուսումնասիրության օբյեկտ ու դիտարկում որպես ազգայնականներ, ոչ թե մարդկանց մի խումբ, որն ինքնորոշվելու իրավունք ունի։ Նույն կատալոնացիների մասին իսպանացիներն են ասում ազգայնական, իռլանդացիների ու շոտլանդացիների մասին՝ անգլիացիները, չեչենների մասին՝ ռուսները։ Ու հեշտ ա մարդկանց ինքնորոշման իրավունքն ֆաշիզմի հետ ասոցացվող ազգայնական տերմինի տակ սևացնելը։
    Բյուր, բայց արի ու տես, որ Արևմուտքում՝ ակադեմիայում, կոնկրետ նշված կոնտեքստում ազգայնականությունը որպես բացասական երևույթ չի ընկալվում: Ասենք՝ մենակ մեր կողմերից եկած մարդիկ են շեշտում՝ ազգայնականություն դրական իմաստով, ոնց որ վերոնշյալ բելառուս ակտիվիստը, էստեղ դրա կարիքը չկա, բոլորն էլ գիտեն, որ ինչի մասին ա խոսքը ու դրանում ոչ մի բացասկաան բան չկա, քանի դա չի վերածվում անհանդուրժողականության, զենոֆոբիայի և այլն, ազգայնականությունը կարա տանի այլատյացության, ոնց որ սոցիալիզմը կարա տանի, կրոնները կարան տանեն՝ քրիոստենեությունը, հինդուիզմը, իսլամը, որոնց բոլորի վառ օրինակներ էլ գիտենք:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.10.2016)

  11. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Հայրենասիրություն տերմին չկա, ի՞նչ ա հայրենասիրությունը ախր..
    Շին, բայց խի չկա՞ որ։ Լավ էլ կա։ Ես օրինակ ինձ հայրենասեր եմ համարում, բայց ազգայնական չեմ համարում։ Ու կարամ քեզ հազար ձևով ցույց տամ հսկա տարբերությունը էտ երկուսի մեջ։ Ու հայրենասիրությունը հեչ էլ ծանծաղ ու դատարկ բան չի, լավ էլ խորը իմաստ ու բովանդակություն ունի։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (21.07.2017)

  13. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, բայց խի չկա՞ որ։ Լավ էլ կա։ Ես օրինակ ինձ հայրենասեր եմ համարում, բայց ազգայնական չեմ համարում։ Ու կարամ քեզ հազար ձևով ցույց տամ հսկա տարբերությունը էտ երկուսի մեջ։ Ու հայրենասիրությունը հեչ էլ ծանծաղ ու դատարկ բան չի, լավ էլ խորը իմաստ ու բովանդակություն ունի։
    ի՞նչ ա հայրենասիրությունը

  14. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ ա հայրենասիրությունը
    Բարդ բառ ա, կազմված ա հայրենիք ու սիրել բառերից։ Նշանակում ա սիրել հայրենիքը։

  15. #10
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարդ բառ ա, կազմված ա հայրենիք ու սիրել բառերից։ Նշանակում ա սիրել հայրենիքը։
    օքեյ, սենց մի իրավիճակ՝

    ա. գլոբալ համընդհանուր (այդ թվում Հայաստանին) +1 միավոր բարեկեցություն
    բ. Հայաստանին +3 միավոր բարեկեցություն, գլոբալ (Հայաստանից բացի) -1 միավոր բարեկեցություն

    ո՞րն ես նախընտրում

  16. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, սենց մի իրավիճակ՝

    ա. գլոբալ համընդհանուր (այդ թվում Հայաստանին) +1 միավոր բարեկեցություն
    բ. Հայաստանին +3 միավոր բարեկեցություն, գլոբալ (Հայաստանից բացի) -1 միավոր բարեկեցություն

    ո՞րն ես նախընտրում
    Ընտրում եմ տարբերակ ա-ն, քանի որ հայրենասեր եմ, ու հասկանում եմ, որ եթե ընտրեմ տարբերակ բ-ն, ապա գլոբալ -1-ը ինչ-որ պահի Հայաստանի +3-ը սարքելու ա իրան հավասար -1: Այսինքն նախընտրում եմ ստաբիլ ու գլոբալ +1-ը։

    Ասածս ինչ ա, էս վարժանքիդ մեջ ալտրուիզմ կամ էգոիզմ մի փնտրի, ստեղ կա շատ պարզ ու հասկանալի տրամաբանություն։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (21.07.2017)

  18. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, սենց մի իրավիճակ՝

    ա. գլոբալ համընդհանուր (այդ թվում Հայաստանին) +1 միավոր բարեկեցություն
    բ. Հայաստանին +3 միավոր բարեկեցություն, գլոբալ (Հայաստանից բացի) -1 միավոր բարեկեցություն

    ո՞րն ես նախընտրում

    ա. ձեր շենքի բնակիչներից բոլորը գտնում են 100$
    բ. մնացածը կորցնում են 100$, իսկ դու գտնում ես 300$

    անպայման չի պատասխանել )))

    սկզբից քո ծառը ջրի, հետո շլանգը հանի գցի դուրս.. ում պետքա՝ կվերցնի..
    ու սրանից չի բխում, որ քո ծառը ջրելով մտահոգված լինելով դու մնացած ծառերի չորանալն ես փափագում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում տղա «փախցնելուն»
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2010, 23:30
  2. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգակցական կապերով ամուսնություններին
    Հեղինակ՝ Gexeckuhi, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 17.09.2009, 14:43
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 11:48
  4. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.04.2008, 02:28
  5. Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •