User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիկինգերը կոլոնիզացիայով չեն զբաղվել, իրանք ռեյդերներ են եղել։ Մի քանի կտորը, Գրենլանդիա կամ Իսլադիա, հաշիվ չի, քանի որ ընդեղ մարդ չէր ապրում։ Ու էտ իրոք ֆենոմեն ա, որ վիկինգների հետնորդները ի վերջո կառուցել են աշխարհի ամենօրինապահ ու առաջադեմ հասարակությունները։ Իսկ Եվրոպայում «արի սրա թագավորի ախպորը կանչենք, թող մեզ էլ թագավորի» շատ տարածված երևույթ ա եղել։ Էտ գալիս ա ֆեդոլական համակարգի տրադիցիներից։ Դրա համար էլ 20-րդ դարի սկզբին սաղ եվրոպայով մեկ մի քանի թագավորական տուն էր մնացել սաղ թագավորություններ գլխին - սաղ կամ Բուրբոն էին, կամ Հաբսբուրգ էին, կամ էլ դրանց որևէ ճյուղավորում, կամ մոտիկ բարեկամ։ Առաջին համաշխարհայինի սկզբին իրար ուտող երեք թագավորական տները՝ ռուսական ցարուհին, պրուսական թագավորներ ու անգլիական թագավորը, իրար քիփ բարեկամներ էին, հորոխպեր, հորքուր-մորքուրի տեղեք-աղջկեք: Շատ հեռու չգնանք, մենք էլ Արշակունի Տրդատին ենք խնդրել, որ գա մեզ թագավորի, կամ էլ փաթաթել են մեր վզին, կամ էլ որևէ այլ պատճառ։

    Կարճ ասած, օրինակներդ տեղին չեն ու հետդ համաձայն չեմ - որպես կանոն ալամ աշխարհում անկախացման պրոցեսն ուղեկցվել ա ու շարունակում ա բռնությամբ։ Քրդերի էսօրվա օրինակը քեզ ղուրբան։

    Հիմա դու ուզում ես սրա գաղափարական կոմղը՞ քննարկենք, քննարկենք։

    Ես հենց սկզբից էլ էս թեմայի գրել էի, որ պետք սահմանել մի հատ ինչ ի նկատի ունենք ազգայնականություն ասելով, որ աջաբ սանդալ չդառնա։ Էս պահի դրությամբ, էս թեմայում հինգ քննարկողը տերմինը հասկանում են վեց ձևով։ Ազգայնականության իմ ընկալումը, առանց հանրագիտարանային տերմինակոխությանը, շատ մոտ ա Բյուրի ընկալմանը, այսինքն նեգատիվ իմաստ ունի։

    Հիմա, դու մուտք ես գործում, ու ասում ես, հոպ, ազգայնականությունը էտ չի, էս ա, ու սենց ա պետք հասկանալ, ու հեչ էլ վատ բան չի, համաձայն եմ, I am with you, էլի։ Բայց, գոնե իմ իմացած աշխարհում, նույնիսկ չափավոր ու շատ իմաստավորված ազգայնականությունը արդյունքում նեգատիվ հետևանքներ ա ունեցել։ Փոքր ազգերի համար սկզբից դիտարկվում ա որպես ինքնապահպանման միջոց, արդյունքում դառնում ա հասարակությանը «մեռնեմ Նժդեհի զորությանը» ու «Արարատը մերն է» թեմաներով զոմբիացում, որ ուշադրությունը շեղեն իրական պրոբլեմներից ու կառավարեն հասարակությանը ոչխաի հետի պես։ Մեծ ազգերի դեպքում, ի վերջո հանգում ա, մենք սաղից լավն ենք ու մնացած մանր մունրները մեր հարիֆներն են, ինչ ուզենք կարանք անենք իրանց հետ։ Հնարավոր ա, որ սրան այլընտրանք չկա - այսինքն քանի կան ազգային տարբերություննները, քանի մարդիկ իրանց ինքնությունը կապում են ազգային պատկանելության հետ, պետք ա համակարպվել, որ ազգայնականությունը կարա նաև բացասական դրսևորումներ ունենա ու պետք ուղղակի կարողանալ կառավարել դրանք։ Ասենք նենց, ոնց դու ես ասում - «եթե մեկը տեղից վեր ա կենում ու իր անունը դնում «Դանիացիների կուսակցություն» ու իրեն բնութագրում որպես էթնոպլուրալիստ նացիոնալիզմի գաղափարակիր, բայց քարոզում էթնիկ սուփրեմասի, ապա պիտի սրան ֆռաս ու ասես՝ տո դու ինչ նացիոնալիստ, դու նացիստ ես, անտիպլուրալիստ ու շարքային գ(յ)ոթ»։
    Վիկինգներ ավելի լայն իմաստով էի օգտագործում, նկատի ունենալով սկանդինավյան վաղ ցեղերին ու իրենց ժառանգներին, այլ ոչ միայն Վիկիգների Դարաշրջանի ընդվզումները։ Ասենք մինչև բուն վիկինգները սկանդինավյան ցեղերը մտել էին արևմտյան Եվրոպա ու իրենց գերմանական լեզուների ակունքներն էին սփռում ու սրանք այնքան կոլոնիզացրեցին, որ ի վերջո Հռոմեական կայսրության հախից էլ եկան։ Վիկինգներից հետո էլ եղել են Դանիա-Նորվեգական ու Շվեդական կոլոնիաները։ Իսկ բուն վիկինգերը, դե հա, համաձայն եմ, մեծ մասամբ hit-and-run կողոպտողներ էին․․․ չնայած դեպի արևելք արշավանքների պահով լավ էլ կոլոնիզատորներ էին՝ Կիևյան Ռուսիայի ստեղծումն ու Ռյուրիկների դինաստիան վկա։

    Թագավորական դինաստիաների մերձավոր կապի պահով էլ եմ հետդ համաձայն, բայց իմ ասածը այն էր, որ հենց իրենց տիրակալ ազգի թագավորին էին ասում՝ մեր գլխին թագավոր նշանակի, ընդ որում այդ թագավորը հեչ էլ կողմ չէր Նորվեգիայի անկախացմանը։

    Օրինակների տեղին-անտեղին լինելն էլ մի քիչ չեմ հասկանում։ Հա, անկախացումը սովորաբար արյունահեղությամբ ա լինում, էհ քո առաջարկածը ի՞նչ ա, չանկախանա՞ն։ Ասենք նույն ձևով ժողովրդավարական համակարգին անցումն էլ ա հազվադեպ խաղաղ լինում, ուրեմն դիկտատուրաներում ժողովրդավարական զարթոնք քարոզողները դեֆոլթով սրիկանե՞ր են։

    Մնացածով, քո ասած, I am with you։ Բայց ասեմ նաև խի մուտք գործեցի թեմա, էն էլ մի քիչ ագրեսիվոտ։ Ու ներող կլինես, քիչ մը գռեհիկ օրինակով եմ սա նկարագրելու։ Քցենք քննարկում ենք, թե ոնց ենք վերաբերվում մահմեդականներին, ու զրույցը գնում ա մոտավորապես սենց բանալիով․ «մահմեդականները կարող ա ու լավն են, բայց շատ դեպքերում մահմեդականությունը օգտագործում են զոմբիացման համար, որ սրանք գնան հետկյանքում կույսերի պարգևման խոստումով իրենցից էթնո-կրոնաապես տարբերվող մասսաներին գմփցնեն, ու դրա պատճառով մահմեդականությունը գլոբալ քաղաքակրթության կտրվածքով բացասական բան ա»։ Իմ ռեակցին սրան կլիներ՝ WTF!, չնայած որ, մահմեդական չեմ։ Հիմա նույն ձևով ես ազգայնական չեմ ոչ մի ձևով, բայց ահագին մարդկանց գիտեմ, որ ազգայնական են իմ նկարագրած իմաստով ու մի կաթիլ խտրականություն կամ էթնո-մեծամտություն մեջները չունեն,ու այստեղի քննարկումը իրենց հավասարեցնում ա, խոսքի, Գերթ Վիլդերսին, Նորբերթ Հոֆերին կամ թեկուզ Մարին Լե Պենին։ Ու սրան էլ ա ռեակցիաս WTF! Էդքան բան․․․ ու դե ասեցինք-խոսեցինք, էլի, ակումբ ա ի վերջո։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 26.07.2017, 08:16:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում տղա «փախցնելուն»
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2010, 23:30
  2. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգակցական կապերով ամուսնություններին
    Հեղինակ՝ Gexeckuhi, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 17.09.2009, 14:43
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 11:48
  4. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.04.2008, 02:28
  5. Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •