User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու տեղ ազգայնականության սահմանում նայեցի, լավ էլ հայրենասիրության հետ խառնած-մառնած բան էր։

    Բայց կարծում եմ՝ կարևոր ա ազգային ինքնորոշումն ու ազգայնականությունն իրարից տարբերակելը։ Ազգային ինքնորոշումը գենդերային, մշակութային, սեռական ու այլ ինքնորոշումների նման մեկ այլ ինքնորոշում ա, որի իրավունքը յուրաքանչյուր մարդ ունի։ Բայց հենց էդ ինքնորոշումը մարդկային լիքը խմբերի դարձնում ա ազգայնականների զոհ։ Նույն Ղարաբաղի հարցը եթե վերցնենք, եթե էնտեղի բնակիչների համար վտանգավոր չլիներ Ադրբեջանի կազմում լինելը, գուցե Ղարաբաղի հարց չլիներ կամ էսքան սուր չլիներ։

    Ազգային ինքնորոշումը նաև ենթադրում ա ամաչել/հպարտանալ, երբ քո ինքնորոշման խմբի մեջ մտնողները որևէ վատ/լավ բան են անում։ Ենթադրում ա նաև ձգտել նենց անել, որ քո խմբավորման համար ամեն ինչ լավ լինի։ Բայց շատ ժամանակ դա հասնում ա ծայրահեղության՝ դառնալով ազգայնականություն, վնասելով մեկ այլ ինքնորոշում ունեցողներին։

    Ուզում եմ Դանիայի օրինակը բերել։ Էսօր էստեղ ազգայնականները լրիվ ք*քի համը հանում են։ Ասենք, վերջերս էդ ազգայնական կուսակցության անդամներից մեկը հեռուստատեսային դեբատի ժամանակ մի երիտասարդ տղայի, որը Դանիայում ա ծնվել-մեծացել, մաքուր դանիերեն ա խոսում, իրա մայրն էլ քանի սերունդ Դանիայում ա ծնվել-մեծացել, ասում ա՝ դանիացի չես, ինչ ա թե բլոնդ ու կապույտ աչքերով չի, իրա պապան էլ պարսիկ ա։ Ու էդ կուսակցությունը լիքը պոստերներ ու լոզունգներ ա տարածում, թե՝ մեր Դանիան պահպանենք ոչ դանիացիներից։ Բավական վտանգավոր հռետորիկա ունեն, ու դա կարա մի օր ուղղակի ֆաշիզմ դառնա։ Ազգայնականությունը դիմացինի փոխարեն որոշում ա, թե ով ա պատկանում էդ ազգային խմբին, ով՝ չէ, իսկ ազգային ինքնորոշումը որոշում ա մենակ տվյալ անձի համար։

    Մյուս կողմից, լիքը դանիացիներ, որոնց սիրտը ցավում ա Դանիայի համար (=հայրենասե՞ր, ազգայնակա՞ն) ուղղակի գետինն են մտնում էս կուսակցության վարքից։ Մի կողմից, աշխարհով մեկ խայտառակ են լինում։ Մյուս կողմից, էս իրանց ուզած Դանիան չի ու իրանց պատկերացրած դանիական արժեքները չեն։ Շատ լավ գիտակցում են, թե ինչ բացասական հետևանքներ կարա ունենա ազգայնականությունը ու ուզում են ինչ-որ բան անել դեմն առնելու համար։

    Մի խոսքով, բարձրաձայն մտածում եմ։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.10.2016), Quyr Qery (15.10.2016), Sambitbaba (24.07.2017), Աթեիստ (13.10.2016), Նաիրուհի (19.10.2016), Շինարար (13.10.2016), Ուլուանա (15.10.2016), Տրիբուն (14.10.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում տղա «փախցնելուն»
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2010, 23:30
  2. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգակցական կապերով ամուսնություններին
    Հեղինակ՝ Gexeckuhi, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 17.09.2009, 14:43
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 11:48
  4. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.04.2008, 02:28
  5. Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •