User Tag List

Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, քո ասածը պետական մասշտաբով գուցե ճիշտ ա, բայց դու նայի պատերազմի դաշտի զինվորի տեսանկյունից: Ինքը հակառակորդին սպանելու զանազան մոտիվացիաներ ունի, որոնցից ամենաուժեղը երևի էն ա, որ եթե ինքը չսպանի, իրան կսպանեն: Ստեղ դիմացինի ազգությունն ավելի ցածր համարելու հարց չկա: Բայց ցեղասպանելու դեպքում էս մի մոտիվացիան առնվազն չկա, որովհետև դիմացինը թույլ ու անպաշտպան ա, հետևաբար էստեղ ազգայնականությունը, դիմացինին մարդ չհամարելը շատ ավելի կարևոր դեր ա խաղում (ու որպեսզի էլի վիքիի հոդվածներ չցիտես, գիտեմ, որ մարդկանց մասսայական սպանություններին մասնակցողները հաճախ առանց որևէ գաղափարախոսության են դա անում, այլ զոմբիացած հրաման են կատարում):
    կարծես սկսեցի հասկանալ․․․ ուղեղս անջատված էր երեկ․․․

    Այս քննարկման գիծը սկսեց նրանից, որ ասացիր թե զարգացած աշխարհը չզարգացածներին հոշոտելու հաշվին ա կառուցվել։ Այստեղ Բարեկամը կարծես ակնարկեց, որ հայերն էլ են ժամանակին զավթող-հոշոտող եղել, դու ել սրան պատասխաներից, թե պատերազմում արյունահեղությունը նույն բանը չի, ինչ դիմացինին պակաս մարդ համարելով ոչնչացնելը։ Ես էլ սրան ի պատասխան գրեցի, որ զավթող կողմը միշտ էլ դիմացինին իրենից պակաս ա համարում։ Հետո առաջ ու ետ գնացինք, իրար որոշ տեղերով սխալ հասկանալով, բայց ի վերջո եկանք նրան, որ դու պատերազմը համարեցիր նացիոնալիզմի դրսևորում, բայց իմ կարծիքը, թե զավթողական պատերազմողը դիմացի կողմին իրանից պակաս է համարում, գտար, որ կարող է ճիշտ լինել պետական մասշտաբով, բայց ինդիվիդուալ զինվորի մակարդակով պատերազմի դաշտում սպանելու մոտիվացիան նույնը չի ինչ ցեղասպանության կամպանիայի ժամանակ դիմացինին սպանելը, բայցև ասացիր, որ մասսայական կոտորածներին մասնակցողները զոմբիացված վիճակում են սա անում։ Ճի՞շտ եմ ըմբռնել մեր քննարկումների թելը։

    Հիմա էս ամենի մեջ նացիոնալիզմը որտե՞ղ մնաց։ Կարծում եմ բոլորս էլ համաձայն ենք, որ այլատյացությունը, ու կամայական տիպի supremacy-ները հղի են մասսայական շիզոֆրենիայի հարուցման ուղով լայնածավալ մարդկային զոհերի վտանգով։ Եթե ազգայնականությունը հասկանում ենք հենց քոնը ուրիշինից վեր դասելու իմաստով, ապա սրա իրական դրսևորումները կլինեն hate crime, ինչի համար զարգացած երկրներում քրեական պատիժ է հասնում։ Ու լրիվ քո հետ համաձայն եմ, որ սա այլանդակ բան ա։

    Բայց ազգակայնությունը որպես ազգ-երկիր մոդելի դոկտրինա ամենևին էլ սա չի։ Ու այս իմաստով ազգայնականը ոչ թե իրենը մյուսներից ավել է համարում, այլ գտնում է, որ ընդհանուր ազգային պատկանելիության (ինչպես էլ որ չսահմանվի ազգը՝ էթնիկ, քաղաքացիական, լեզվական, մշակութային և այլն) հիման վրա կազմավորված ինքնավար հասարակություններով երկրի մոդելը նախընտրելի է այլ մոդելներից։ Ու այպիսի ազգայնականը պիտի նաև երկու ձեռքով կողմ լինի նույնիսկ իր քաղաքացիության երկրում այլազգի փոքրամասնությունների ինքնորոշման պայքարին։ Որոշ դեպքերում սա իհարկե պրակտիկ չի, երբ ասենք երկու և ավել իրարից ահագին տարբեր ազգեր այնքան են սերտաճած, որ տարածքների բաշխումը անհնարին կամ ոչ-պրակտիկ է ու ստեղծվում է բազմազգանի երկիր, սովորաբար ինչ-որ տեսակի «confessional» կառավարման մոդելով ու իր ուրույն բազմամշակութային ինքնությամբ։ Երբեմն սա գործում է, երբեմն էլ շարունակական քաղաքացիական պատերազմների աղբյուր է դառնում։

    Ու այս իմաստով ազգայնականությանը մեկը ես նորմալ եմ վերաբերվում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.07.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում տղա «փախցնելուն»
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2010, 23:30
  2. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգակցական կապերով ամուսնություններին
    Հեղինակ՝ Gexeckuhi, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 17.09.2009, 14:43
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 11:48
  4. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.04.2008, 02:28
  5. Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •