Թեման մի տեսակ ճիշտ ժամանակին էր։ Հոլանդիայում լինելուս ծամանակ շատ-շատ էի ուզում հայերի գտնել, քանի որ իսկապես մենակ էի մի տեսակ, հետո արդեն վերադառնալուս ժամանակ գտա։
Նույնն էլ էստեղ՝ Բելգիայում, միշտ ցանկացել եմ գտնել հայերի։ Ռուսաստանում մի քիչ ուրիշ է, եղել եմ տեղի հայ համայնքում բայց որ ճիշտն ասեմ էնտեղ հայերի կարիք չունենք
: Հատկապես փաստը, որ բոլորը կիսահայերեն ռուսերեն են խոսում, ոչ թե հակառակը, ի դեպ, խիստ վանող է։ Ու կարծես հպարտանում են դրանով
։
Քանի որ, ես բոլոր իվենթներով հետաքրքրված եմ
ֆեսյբուքում միշտ ցույց եմ տալիս հետաքրքրվածությունս, որ վերջիններս միշտ ձեռքի տակ ունենամ։ Ու պատահական հայկական իվենթի էի նման հետաքրքրություն հայտնել երբ ստացա մի շաբլոն նամակ AGBU Բրյուսելից։ Ի դեպ էս թեմայի բացվելու օրը։
Գլաձորի(Նիդեռլանդներում) որևէ միջոցառման չեմ եղել։ Հիմա երկու օրից Հայասայի երիտասարադաակն կիկ-օֆ իվենթի եմ գնալու։ Սարսափելի հետաքրքիր է ինձ՝ ինչպիսին են էստեղ մեծացած հայերը, ու ընդհանրապես ամեն ինչ։ Արդեն զրուցել եմ հետները, ամեն դեպքում շատ ջերմ են Հայասան էլ, AGBU-ն էլ։
Կփորձեմ գրել տպավորություններիս մասին, չնայած ես շատ դրական եմ տրամադրված ինչպես բոլորին, էնպես էլ հայերին, միայն հույս ունեմ նացիոնալիստական կարծիքներ չլսել։
Էջանիշներ