User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Համայնքներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համայնքներ

    Հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ կարծիք ունեք հայկական համայնքների մասին:
    Դրսում ապրողներից ո՞վ ունի առնչություն համայնքների հետ, ինչ կարծիքներ կան:
    Դեր, նշանակություն, ֆունկցիա և այլն:
    Բայց ավելի շատ ուզում եմ քննարկենք ոչ թե իրենց դերը Հայաստանի ու հայաստանաբնակների համար, այլ հենց դրսում ապրողների համար:
    Մի խոսքով, թեման Սփյուռք-Հայաստան կապը չի:

    Ես միշտ հեռու եմ մնացել Մյունխենի հայ համայնքից: Ու ընդհանուր առմամբ լավ տրամադրված չեմ համայնքներին՝ լինի հայկական, թե ուրիշ: Ավելի շուտ, ոչ թե լավ տրամադրված չեմ, այլ կարելի է ասել, նյարդայնացնում են միայն ազգային պատկանելությամբ որոշված խմբերը:
    Բայց հետն էլ մտածում եմ, գուցե և շատ էլ կարևոր կարող է լինել համայնքի դերը, հատկապես երեխաների լեզվի պահպանման ու մշակույթի հետ առնչվելու գործում:

    Ի՞նչ փորձ ունեք, ի՞նչ մտքեր կան:
    Վերջին խմբագրող՝ ivy: 06.10.2016, 15:58:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.10.2016), Chuk (06.10.2016), John (06.10.2016), Ruby Rue (04.03.2017), Smokie (08.03.2017), Աթեիստ (06.10.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ կարծիք ունեք հայկական համայնքների մասին:
    Դրսում ապրողներից ո՞վ ունի առնչություն համայնքների հետ, ինչ կարծիքներ կան:
    Դեր, նշանակություն, ֆունկցիա և այլն:
    Բայց ավելի շատ ուզում եմ քննարկենք ոչ թե իրենց դերը Հայաստանի ու հայաստանաբնակների համար, այլ հենց դրսում ապրողների համար:
    Մի խոսքով, թեման Սփյուռք-Հայաստան կապը չի:

    Ես միշտ հեռու եմ մնացել Մյունխենի հայ համայնքից: Ու ընդհանուր առմամբ լավ տրամադրված չեմ համայնքներին՝ լինի հայկական, թե ուրիշ: Ավելի շուտ, ոչ թե լավ տրամադրված չեմ, այլ կարելի է ասել, նյարդայնացնում են միայն ազգային պատկանելությամբ որոշված խմբերը:
    Բայց հետն էլ մտածում եմ, գուցե և շատ էլ կարևոր կարող է լինել համայնքի դերը, հատկապես երեխաների լեզվի պահպանման ու մշակույթի հետ առնչվելու գործում:

    Ի՞նչ փորձ ունեք, ի՞նչ մտքեր կան:
    Էս Բեռլինի հայ համայնքի հետ ունեցածս փորձի մասին

    Դանիայում էլ եմ հայ համայնքի հետ մի քանի վատ փորձ ունեցել, մասնավորապես՝ միջոցառումները դանիերեն անցկացնելու պատճառով: Ախր գնում ես հայ համայնքի միջոցառմանը, որ հայերեն լսես-խոսես, բռնում, իրանց կոտրած դանիերենով են անցկացնում:

    Ընդհանրապես, համայնքի միջոցառումներին գնում եմ մենակ էն դեպքում, երբ հաստատ իմանում եմ, որ հետևում դեսպանատունն ա կանգնած: Էստեղի դեսպանատունը շատ լավն ա ու կազմակերպված: Ամեն ինչ տեղը տեղին ա անում: Լիքը դանիացիներ էլ են գալիս իրանց միջոցառումներին: Բայց մեկ ա, հավաքվող մարդկանցից շատերն էն կարգի հայեր են, որոնց հետ Հայաստանում էլ չէի շփվի: Մեկը մեկից սարսափ ա: Բայց մենք մի քանի հայ ջահելներով մեր հայ շրջապատն ունենք, ժամանակ առ ժամանակ հավաքվում, շփվում ենք, ունո ենք խաղում:

    Կարծում եմ՝ շատ կարևոր ա դրսերում սեփական ազգի ներկայացուցիչների հետ կապ ունենալը, թեկուզ դա համայնքի տեսքով չլինի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.10.2016), John (06.10.2016), Smokie (08.03.2017)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միշտ հեռու եմ մնացել Մյունխենի հայ համայնքից: Ու ընդհանուր առմամբ լավ տրամադրված չեմ համայնքներին՝ լինի հայկական, թե ուրիշ: Ավելի շուտ, ոչ թե լավ տրամադրված չեմ, այլ կարելի է ասել, նյարդայնացնում են միայն ազգային պատկանելությամբ որոշված խմբերը:
    Բայց հետն էլ մտածում եմ, գուցե և շատ էլ կարևոր կարող է լինել համայնքի դերը, հատկապես երեխաների լեզվի պահպանման ու մշակույթի հետ առնչվելու գործում:
    Դրսում ապրող չեմ, բայց ուզում եմ առաջարկել հարցին ուրիշ դիտանկյունից նայես: Պատկերացրու չկա ակումբը, չկա ֆեյսբուքը, որով կարող ես շփվել հայերեն ու հայերի հետ: Չէի՞ր ունենա ինչ-որ կերպ Հայաստանյան իրականությանը առնչվելու, հայերի հետ շփվելու կարիք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (08.03.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրսում ապրող չեմ, բայց ուզում եմ առաջարկել հարցին ուրիշ դիտանկյունից նայես: Պատկերացրու չկա ակումբը, չկա ֆեյսբուքը, որով կարող ես շփվել հայերեն ու հայերի հետ: Չէի՞ր ունենա ինչ-որ կերպ Հայաստանյան իրականությանը առնչվելու, հայերի հետ շփվելու կարիք:
    Ես ունենում եմ էդ կարիքը նույնիսկ ակումբի ու ֆեյսբուքի առկայության դեպքում: Դրա համար որ երկրում ապրել եմ, ունեցել եմ մի երկու-երեք հայ ընկերներ, որոնց ժամանակ առ ժամանակ հանդիպել եմ: Ասենք, օրինակ, Սասնա Ծռերի օրերին մի քանի հայ ընկերներով շաբաթը մեկ-երկու անգամ հանդիպում, խոսում էինք: Ահավոր պահանջ կար սաղիս մոտ էլ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.10.2016), Smokie (08.03.2017)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրսում ապրող չեմ, բայց ուզում եմ առաջարկել հարցին ուրիշ դիտանկյունից նայես: Պատկերացրու չկա ակումբը, չկա ֆեյսբուքը, որով կարող ես շփվել հայերեն ու հայերի հետ: Չէի՞ր ունենա ինչ-որ կերպ Հայաստանյան իրականությանը առնչվելու, հայերի հետ շփվելու կարիք:
    Դե որ նոր էի եկել, ոչ մեկը կար, ոչ մյուսը, բայց համայնքից հենց սկզբից ևեթ հեռու եմ մնացել։ Բայց դե հարցը կոնկրետ ես չեմ։

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալիայի հայ համայնքի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, բայց հայ համայնքը շատ ակտիվ է գործում: Համայնքը Միլանի հայ հոգևոր թեմի ղեկավարն է գլխավորում ու բավականին ակտիվ են, էնտեղ Հայոց Տուն կա, որտեղ Սուրբ Ծնունդին հավաքում են Իտալիայի բոլոր հայերին ու հատկապես երիտասարդներին ու պարբերաբար տարբեր բարեգործական ծրագրեր են անցկացնում: Ես իրենց միջոցառումներից ոչ մեկին չմասնակցեցի, որովհետև բավակնին հեռու էր, բացի դրանից էդքան էլ ցանկություն չունեի հետները շփվելու: Փոխարենը տարբեր քաղաքներում բնակվող հայերի հետ եմ շփվել ու բոլորի մասին տպավորություններս միայն դրական է եղել: Օրինակ Տոսկանայի մի փախած փոքր քաղաքում հայ կին էր ապրում՝ իտալացի ամուսնու հետ, իրենց տուն էի հյուր գնացել, շատ ջերմորեն ընդունեցին, քաղաքը ցույց տվեցին բան: Բոլոնյայում պարսկահայի հետ էի ծանոթացել, ով շաուրմայանոց ուներ, էլի շատ լավ մարդ էր: Նու նենց չէր, որ հետները ընկերություն կանեի, բայց ժամանակ առ ժամանակ հավես էր հետները հանդիպելն ու մի քանի բառ փոխանակելը:

    Վենետիկը ուրիշ պատմություն էր, Սուրբ Ղազարի հոգևորականները վերին աստիճանի ջերմ են տրամադրված հայերի ու հայաստանցիների նկատմամբ, մանավանդ որ վանքի հոգևորականների մեծ մասը Հայաստանից են:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.10.2016), John (06.10.2016), Mr. Annoying (06.10.2016), Quyr Qery (07.10.2016), Smokie (08.03.2017), Յոհաննես (06.10.2016)

  12. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ կարծիք ունեք հայկական համայնքների մասին:
    Դրսում ապրողներից ո՞վ ունի առնչություն համայնքների հետ, ինչ կարծիքներ կան:
    Դեր, նշանակություն, ֆունկցիա և այլն:
    Բայց ավելի շատ ուզում եմ քննարկենք ոչ թե իրենց դերը Հայաստանի ու հայաստանաբնակների համար, այլ հենց դրսում ապրողների համար:
    Մի խոսքով, թեման Սփյուռք-Հայաստան կապը չի:

    Ես միշտ հեռու եմ մնացել Մյունխենի հայ համայնքից: Ու ընդհանուր առմամբ լավ տրամադրված չեմ համայնքներին՝ լինի հայկական, թե ուրիշ: Ավելի շուտ, ոչ թե լավ տրամադրված չեմ, այլ կարելի է ասել, նյարդայնացնում են միայն ազգային պատկանելությամբ որոշված խմբերը:
    Բայց հետն էլ մտածում եմ, գուցե և շատ էլ կարևոր կարող է լինել համայնքի դերը, հատկապես երեխաների լեզվի պահպանման ու մշակույթի հետ առնչվելու գործում:

    Ի՞նչ փորձ ունեք, ի՞նչ մտքեր կան:

    Չիկագոյի հայ համայքից քիչ գաղափար ունեմ:Այսիքն ունեմ էն գաղափարը, որ կան արաբական աշխարհից գաղթած հայեր ու իրանց թիվ քիչ է: Չեմ շփվել որպես հայերի, քանի որ իրանց ավելի դժվար եմ հասկանում, քան ասենք չինացիներին համ լեզվական համ էլ հոգեբանական-մտավոր տիրույթում:
    Այնպես չի, որ ինձ դիտմամբ հեռու եմ պահում, բայց և դատարկ ժամանակ անցկացնելու "ժամանակ" չկա: Որ լսես բամբասանքներ, ծերունական մառազմ կամ էլ Հայաստանի էշ-էշ քննադատություն:
    Լսել եմ որ կա հայ կենտրոն ու կա եկեղոցուն կից դպրոց, որը շատ մեծ հեղինակություն է վայելում որպես կրթական օջախ, բայց երբևէ չեմ այցելել: Կիլիկյան թեմը բավականին ուժեղ է իր մի քանի հոգի եղած հալով:
    Պլաններից կարող եմ ասել ,որ եթե երեխաներ ունենամ, ապա անպատճառ կտամ այդ դպրոցում սովորելու, քանի որ երեխայի դաստիրակման մասով կարևորև որ չլինի անհասկանալի ու սյուրպրիզային ոչինչ: Եթե իհարկե մինչև էտ ապրեմ այդտեղ:

    Իսկ ընդանուր առմամբ հայկական համայքը բավականին թույլ է, հրեական, կուբայական, չինական, հնդկական, ֆիլիպինյան, սևական, մեքսիկական համայքների համեմատ: էլ չասեմ իտալացիների մասին, որոնք համարյա թե քաղաքի արիստոկրատներն են

    Ամերիկայում ունիկալ է նաև իր համայքային լիարժեք կյանքով, որը կողքից նայելուց մեկ-մեկ հավես է լինում:
    Անցյիալ օրը իմ իտալացի ընկերոջ տանը քանի դեռ մենք խորոված էինք անում, իր իտալացի կինը զոքանչի հետ պամիդորի կանսերվա էին զակատ անում :
    նայելուց շատ հավես էր

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.10.2016), Smokie (08.03.2017)

  14. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    համայնքների դերը շատ եմ կարևորում,
    ու դրա համար կան մի շարք պատճառներ..

    համայնքը կարող է խաղալ ամենատարբեր դերեր` մշակութայինից մինչև քաղաքական..
    ամեն ինչ կախված է իհարկե այդ համայնքի ղեկավարից ու դրա անդամներից..

    շատ չերկարացնեմ` չնայած, որ ասելու շատ բան կա..
    ընդամենը մի երկու հակիրճ օրինակ.

    Շվեյցարիայում բնակվելուս առաջին իսկ օրերից ակտիվ փնտրում էի հայերի..
    հետո ձեռք բերեցի շատ հայաստանցի մտերիմներ ու արևմտահայ ծանոթներ..
    վերջինների մեջ շատ ավելի դժվար էր մտնել, քանի որ շատ էին խաբվել հայաստանցիներից ու, մեղմ ասած, բոլորին անվստահությամբ էին վերաբերվում..
    իսկ հայաստանցիների մեծ մասի մոտ էլ`դե <արյաաա ախպարա բհահահա> վիճակ էր...
    մի խոսքով` նպատակ դրեցի շատ փոքր ժողովրդի երկու մեծ հատվածներին օգնել նորից վերագտնել իրար..
    գոնե Ցյուրիխի կանտոնի մակարդակով..
    գտա համախոհներ ու անցանք գործի..
    հետագայում իհարկե հետո այս երևույթը տարածվեց ամբողջ երկրի վրա.. բոլորն ունեյին դրա կարիքը...
    կազմակերպվում էին համերգներ, որտեղ ելույթ էին ունենում հիմնականում ֆրանսահայ երգիչ-երգչուհիներ,
    գերմանական կողմից ավելի հաճախ սկսեցին գնալ հասնել երկրի միակ հայկական եկեղեցին, որ Ժնևում էր..
    ավանդույթ դարձան տարեկան համահայկական հանդիպումները..
    ինչ որ ծովափնյա փոքրիկ հյուրանոցում, որում մի քանի օրով ամբողջ երկրից հավաքվում էր երիտասարդությունը, քննարկում տարբեր հարցեր, լսում համայնքի երևելիների խոսքը..
    կազմակերպվեց հայկական ռադիո, հայկական ամսաթերթը նոր շունչ ստացավ, և այլն և այլն..

    Հոլանդիայում լրիվ այլ իրավիճակ էր..
    էստեղ արդեն շատ բան շատ ավելի կազմակերպված գտա..
    համ համայնքն էր ավելի մեծ (20-25հզ` Շվեյցարիայի 6-7հզ-ի համեմատ), համ էլ լրիվ իրավացիորեն կարելի է հոլանդահայ համայնքն անվանել Եվրոպայի երկրորդ ամենազորեղ հայ համայնքը` ֆրանսիականից հետո..
    գործում են եկեղեցիներ, մշակութային տներ` ազգային պարի ու երգի խմբակներով, հայկական գրադարան, հայ ուսանողների միություն (Գլաձոր) և այլն..
    Հոլանդիայում կան ամենատարբեր բնագավառներում լուրջ հաջողությունների հասած հայեր:
    երիտասարդ հայերի միության հրավերքով` այդ մարդիկ պարբերաբար ելույթ են ունենում երիտասարդների լսարանի առաջ ու պատմում իրենց հաջողության գաղտնիքները, ելույթից հետո անմիջական զրույց ունենում հավաքվածների հետ, պատասխանում հարցերին առաջարկում օգնություն..
    հա` մեկ էլ Ալմելո քաղաքնա հետաքրքիր` համարյա ամեն քայլափոխի մի որևէ հայկական կազմակերպության ես դեմ առնում` մեծ ցուցանակի վրա էլ հայատառ անվանումով..

    հիմա էլ Բելգիայում եմ ապրում,
    բայց շատ բան պատմել չեմ կարող համայնքի կյանքի մասին, քանի որ` գերզբաղվածության պատճառով ընդամենը մի քանի անգամ եմ մասնակցել միջոցառումներին (Ապրիլի 24-ին Բրյուսելի բոլոր գլխավոր պողոտաները երթով փակելը չհաշված)..
    տեղափոխվելուս հաջորդ տարին էր` կնոջս հետ այցելել էինք Գենտ քաղաքի հայկական ռեստորանը..
    տերը, երբ իմացավ, որ հայեր կան, հատուկ անձնական հավաքածուից, կոնյակ հյուրասիրեց..
    աշխատանքային օրվա ամենաեռուն պահին էլ անձամբ բերեց, կենաց ասեց, խմեցինք ու, ներողություն խնդրելով, նորից իր գործին գնաց..
    հետո մի քանի հրավիրատոմսեր ստացանք միջոցառումների, բայց բոլորին չենք հասցնում մասնակցել..
    ամեն դեպքում` էստեղ էլ լուրջ համայնք կա, որը շատ լուրջ ու կարևոր գործունեություն է ծավալում..
    տպավորությունս էդպիսին է..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2016), ivy (08.10.2016), John (08.10.2016), Mr. Annoying (09.10.2016), Sambitbaba (08.10.2016), Smokie (08.03.2017), Tiger29 (08.10.2016), Մուշու (08.10.2016)

  16. #9
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման մի տեսակ ճիշտ ժամանակին էր։ Հոլանդիայում լինելուս ծամանակ շատ-շատ էի ուզում հայերի գտնել, քանի որ իսկապես մենակ էի մի տեսակ, հետո արդեն վերադառնալուս ժամանակ գտա։
    Նույնն էլ էստեղ՝ Բելգիայում, միշտ ցանկացել եմ գտնել հայերի։ Ռուսաստանում մի քիչ ուրիշ է, եղել եմ տեղի հայ համայնքում բայց որ ճիշտն ասեմ էնտեղ հայերի կարիք չունենք : Հատկապես փաստը, որ բոլորը կիսահայերեն ռուսերեն են խոսում, ոչ թե հակառակը, ի դեպ, խիստ վանող է։ Ու կարծես հպարտանում են դրանով։
    Քանի որ, ես բոլոր իվենթներով հետաքրքրված եմ ֆեսյբուքում միշտ ցույց եմ տալիս հետաքրքրվածությունս, որ վերջիններս միշտ ձեռքի տակ ունենամ։ Ու պատահական հայկական իվենթի էի նման հետաքրքրություն հայտնել երբ ստացա մի շաբլոն նամակ AGBU Բրյուսելից։ Ի դեպ էս թեմայի բացվելու օրը։
    Գլաձորի(Նիդեռլանդներում) որևէ միջոցառման չեմ եղել։ Հիմա երկու օրից Հայասայի երիտասարադաակն կիկ-օֆ իվենթի եմ գնալու։ Սարսափելի հետաքրքիր է ինձ՝ ինչպիսին են էստեղ մեծացած հայերը, ու ընդհանրապես ամեն ինչ։ Արդեն զրուցել եմ հետները, ամեն դեպքում շատ ջերմ են Հայասան էլ, AGBU-ն էլ։
    Կփորձեմ գրել տպավորություններիս մասին, չնայած ես շատ դրական եմ տրամադրված ինչպես բոլորին, էնպես էլ հայերին, միայն հույս ունեմ նացիոնալիստական կարծիքներ չլսել։
    "Non est ad astra mollis e terris via."

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.10.2016), Smokie (08.03.2017), Գաղթական (10.10.2016)

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման մի տեսակ ճիշտ ժամանակին էր։ Հոլանդիայում լինելուս ծամանակ շատ-շատ էի ուզում հայերի գտնել, քանի որ իսկապես մենակ էի մի տեսակ, հետո արդեն վերադառնալուս ժամանակ գտա։
    Նույնն էլ էստեղ՝ Բելգիայում, միշտ ցանկացել եմ գտնել հայերի։ Ռուսաստանում մի քիչ ուրիշ է, եղել եմ տեղի հայ համայնքում բայց որ ճիշտն ասեմ էնտեղ հայերի կարիք չունենք : Հատկապես փաստը, որ բոլորը կիսահայերեն ռուսերեն են խոսում, ոչ թե հակառակը, ի դեպ, խիստ վանող է։ Ու կարծես հպարտանում են դրանով։
    Քանի որ, ես բոլոր իվենթներով հետաքրքրված եմ ֆեսյբուքում միշտ ցույց եմ տալիս հետաքրքրվածությունս, որ վերջիններս միշտ ձեռքի տակ ունենամ։ Ու պատահական հայկական իվենթի էի նման հետաքրքրություն հայտնել երբ ստացա մի շաբլոն նամակ AGBU Բրյուսելից։ Ի դեպ էս թեմայի բացվելու օրը։
    Գլաձորի(Նիդեռլանդներում) որևէ միջոցառման չեմ եղել։ Հիմա երկու օրից Հայասայի երիտասարադաակն կիկ-օֆ իվենթի եմ գնալու։ Սարսափելի հետաքրքիր է ինձ՝ ինչպիսին են էստեղ մեծացած հայերը, ու ընդհանրապես ամեն ինչ։ Արդեն զրուցել եմ հետները, ամեն դեպքում շատ ջերմ են Հայասան էլ, AGBU-ն էլ։
    Կփորձեմ գրել տպավորություններիս մասին, չնայած ես շատ դրական եմ տրամադրված ինչպես բոլորին, էնպես էլ հայերին, միայն հույս ունեմ նացիոնալիստական կարծիքներ չլսել։
    Եթե հավես ունես, կարող եմ քեզ մի քանի բրյուսելաբնակ հավես հայ ջահելների հետ կոնտակտի մեջ դնել։ Չգիտեմ ինչու, հեռվից հեռու Բելգիայի հայ համայնքն ինձ ավելի խելքին մոտ ա էրևում, քան մնացած եվրոպական երկրներինը։ Մի տեսակ նաև կազմակերպված են իրանք։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (10.10.2016)

  20. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ հայ ջահելների հանդիպման փորձիս մասին:

    Քանի գնում, էնքան ավելի եմ համոզվում, որ «նեղ կռուգ» բանաձևն ավելի ճիշտ տարբերակ ա: Մնում ա չալարել, պարբերաբար էդ նեղ կռուգի հետ հանդիպել:

  21. #12
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի անգամ Մյունխենի հայ համայնք գնացի, մոսկվացի հայ ծանոթներիցս մեկի հորդորով։ Էդպես գնացինք, էլի Բյուրի պատմածի պես, կանայք առանձին էին նստած, տղամարդիկ՝ առանձին։ Միակ հետաքրքիր բանը, որ կարող էինք անել, նարդի խաղալն էր, իսկ հայ համայնքում ինչն էր շատ՝ նարդին։ Տենց ես ու էդ տղան նարդի էինք խաղում, ու էդ ժամանակ հայ տղամարդիկ անցնում դառնում ու ասում էին՝ «Վա՜յ, Հայաստանեն աղջիկնե՞րն էլ նարդի կխաղան»։ Մի քիչ էլ համայնքի ակտիվներից մեկի հետ խոսեցինք, մի քիչ պատմեց ինչ ու ինչպես են անում, մենք էլ առաջարկեցինք, որ կարող ենք ինչ-որ բաներով օգնել, իրենք էլ ասեցին, որ կարևորը պարի դասատու ունեն, երգում-պարում են և այլն։ Ամեն դեպքում, ես էլի միտք ունեմ իրենց առաջարկել, որ երեխաների համար ինչ-որ դասընթացներ, օրինակ՝ հայաստանյան մեդիաների, հայատառ գրելու և այլնի հետ կապված, որովհետև թեև հայերենի դասեր ունենում են, բայց հայերենը հայատառ չեն գրում ու ոնց նկատել եմ, հայաստանյան իրականության մասին արժանահավատ տեղեկություններ ստանալու հմտություններ չունեն։
    Դրանից հետո ինձ ընդգրկել էին Մյունխենի հայ երիտասարդների չաթում։ Երևի դպրոցն ավարտելուց հետո չէի եղել մի խմբում, որտեղ մարդիկ էդքա՜ն տարբեր էին ինձանից։ Տարբեր հետաքրքրություններ, տարբեր մոտիվացիաներ, տարբեր նպատակներ և ամենացավալին. էդ 70 հոգանոց չաթում հայատառ միակ գրողները իմ ծանոթ մոսկվացի տղան էր, մեկ էլ Հայաստանից նոր եկած մի երկու ուսանող (ես չէի գրում ) : Հետո ծանոթս ջահելների հանդիպմանն էր գնացել, վերջում աղջիկներին ցրել էին, «տղեքով» գնացել ստրիպ ակումբ։ Ինչևէ, էն ինչից փախել էի Հայաստանում, տեղ էր գտել էդ համայնքում։

    Հետո եկա իմ պուճուր-մուճուր Ուլմ։ Քանի որ էս քաղաքը պատերազմից հետո համարյա հիմնովին նորից սարքած, գիտության, նորագույն տեխնոլոգիաների վրա շեշտադրում ունեցող քաղաք է ու մեր ապրելու տեղը նույնիսկ կոչվում է Wissenschaftsstadt (Գիտաքաղաք), էստեղի հայերն էլ կա՛մ ուսանողներ են, կամ էլ ինչ-որ ընկերություններում աշխատող ծրագրավորողներ, գիտնականներ։ Մի ծանոթ ծրագրավորող, ում ֆեյսբուքից գիտեմ, ասում է որ բացի իրենցից ևս մի 4-5 երիտասարդ ընտանիք կա, էլի ծրագրավորմամբ զբաղվող ու տեխնիկական ընկերություններում աշխատող։ Դե ուսանող հայերս 5 հոգի ենք, ու 3-ս միևնույն ժամանակ, միևնույն կրթաթոշակով եկանք ու բավականին լավ հարաբերություններ ունենք։ Մյուսն էլ ինձ լրիվ պատահական ֆեյսբուքով էր գրել, էլի շատ հավես դեմք ա, մյուսի հետ առանձնապես չեմ շփվել։ Ով, որն ինձ ֆեյսբուքով էր գտել, առաջին հանդիպման ժամանակ ասեց, որ էլի հայ ուսանողների է հանդիպել, ավտոբուսում, ուղղակի շատ լիքն էր, չհասցրեց իրենց հետ խոսել։ Հետո ինձ ու մյուս աղջկան միասին տեսավ, հասկացավ, որ էդ մենք ենք եղել։ Ու մեր մինի հայ համայնքն ինձ դուր ա գալիս, որովհետև մեծամասամբ իրենք էնպիսի դեմքեր են, ում հետ Հայաստանում էլ կշփվեի։ Ու հայերեն շփվելու պահանջս բավարարվում է։
    Իսկ էստեղի մնացած հայ ընտանիքներին դեռ առիթ չի եղել հանդիպելու, բայց մեկին, ում ֆեյսբուքից գիտեմ, էլի ահագին լավ ու զարգացած մարդու տպավորություն ա ինձ վրա թողել։


  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (04.03.2017), Smokie (08.03.2017), Գաղթական (04.03.2017), Ռուֆուս (04.03.2017)

  23. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, Ռուբ, նենց հետաքրքիր ա: Ես հայ ջահելների հանդիպում ասելով չգիտեմ ինչու պատկերացրել էի հայ ուսանողների հանդիպում: Բայց փաստորեն ինչ տեսակի ջահել ասես կար: Ես մենակ էն մարդկանց հետ եմ կարողանում լեզու գտնել, ովքեր սովորելու են էկել, թեկուզ հետո մնացել են: Ու մի տեսակ նենց զգացողություն ա, որ սաղ ստեղի սաղ նորմալ հայերին գիտեմ, ու պետք չի սենց տեղեր գնալ իրանց հանդիպելու համար: Հիմնականում ինձ ինչ-որ ձևով կապի մեջ են դնում: Ասենք, մի երկուսը եղբորս միջոցով են կապվել, մի երկուսի հետ ընդհանուր ընկերներ ունենք լիքը: Իսկ էս մարդիկ, ովքեր կա՛մ մեծացել են էստեղ, կա՛մ ուրիշ պատճառներով են էկել, մի տեսակ շատ անկապ դեմքեր են:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.03.2017), Ruby Rue (06.03.2017)

  25. #14
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, Ռուբ, նենց հետաքրքիր ա: Ես հայ ջահելների հանդիպում ասելով չգիտեմ ինչու պատկերացրել էի հայ ուսանողների հանդիպում: Բայց փաստորեն ինչ տեսակի ջահել ասես կար: Ես մենակ էն մարդկանց հետ եմ կարողանում լեզու գտնել, ովքեր սովորելու են էկել, թեկուզ հետո մնացել են: Ու մի տեսակ նենց զգացողություն ա, որ սաղ ստեղի սաղ նորմալ հայերին գիտեմ, ու պետք չի սենց տեղեր գնալ իրանց հանդիպելու համար: Հիմնականում ինձ ինչ-որ ձևով կապի մեջ են դնում: Ասենք, մի երկուսը եղբորս միջոցով են կապվել, մի երկուսի հետ ընդհանուր ընկերներ ունենք լիքը: Իսկ էս մարդիկ, ովքեր կա՛մ մեծացել են էստեղ, կա՛մ ուրիշ պատճառներով են էկել, մի տեսակ շատ անկապ դեմքեր են:
    Ինձ մոտ էն տպավորությունն ա, որ վերոնշյալները մի տեսակ 90-ականներում մնացած են։ Դե բոլորը չէ իհարկե։ Էն տպավորությունն ա, որ զարգացումը,, որը հայաստատնում մնալով կրում ենք, իրենց մոտ բացակայում ա։ Ու մտածելակերոպով մի տեսակ 90-ներում։ Ու ավանդույթները պահելը ուրիշ հարց ա, իսկ իրենց մոտ ինչ-որ կիսաավանդական-կիսանացիոնալիստ վիճակներ են։ Եթե սխալվում եմ հուշեք, էս ինչ երևույթներ են, լավ չեմ հասկանում
    "Non est ad astra mollis e terris via."

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Glück (08.04.2017)

  27. #15
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անշնորհակալ գործ է արհեստական տարբերություններ հորինելը:
    ով է Հայաստանից 90-ին դուրս եկել, ով՝ 2000-ին,
    ով ուսման է մեկնել, ով՝ մի կտոր հացի,
    ով արցախցի է, ով՝ պարսկահայ,
    ով դաշնակ է, ով՝ հնչակյան..
    հետո՞...
    2020-ին դուրս եկողներն էլ ձեզ են անհասկանալի ու դարն ապրած համարելու..
    բոլորն էլ մարդ են՝ ամեն մեկն իր անցյալով ու ներկայով,
    բոլորի մեջ էլ որակ էլ կա, բռիություն էլ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •