Smokie (08.03.2017)
Ես ունենում եմ էդ կարիքը նույնիսկ ակումբի ու ֆեյսբուքի առկայության դեպքում: Դրա համար որ երկրում ապրել եմ, ունեցել եմ մի երկու-երեք հայ ընկերներ, որոնց ժամանակ առ ժամանակ հանդիպել եմ: Ասենք, օրինակ, Սասնա Ծռերի օրերին մի քանի հայ ընկերներով շաբաթը մեկ-երկու անգամ հանդիպում, խոսում էինք: Ահավոր պահանջ կար սաղիս մոտ էլ:
Իտալիայի հայ համայնքի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, բայց հայ համայնքը շատ ակտիվ է գործում: Համայնքը Միլանի հայ հոգևոր թեմի ղեկավարն է գլխավորում ու բավականին ակտիվ են, էնտեղ Հայոց Տուն կա, որտեղ Սուրբ Ծնունդին հավաքում են Իտալիայի բոլոր հայերին ու հատկապես երիտասարդներին ու պարբերաբար տարբեր բարեգործական ծրագրեր են անցկացնում: Ես իրենց միջոցառումներից ոչ մեկին չմասնակցեցի, որովհետև բավակնին հեռու էր, բացի դրանից էդքան էլ ցանկություն չունեի հետները շփվելու: Փոխարենը տարբեր քաղաքներում բնակվող հայերի հետ եմ շփվել ու բոլորի մասին տպավորություններս միայն դրական է եղել: Օրինակ Տոսկանայի մի փախած փոքր քաղաքում հայ կին էր ապրում՝ իտալացի ամուսնու հետ, իրենց տուն էի հյուր գնացել, շատ ջերմորեն ընդունեցին, քաղաքը ցույց տվեցին բան: Բոլոնյայում պարսկահայի հետ էի ծանոթացել, ով շաուրմայանոց ուներ, էլի շատ լավ մարդ էր: Նու նենց չէր, որ հետները ընկերություն կանեի, բայց ժամանակ առ ժամանակ հավես էր հետները հանդիպելն ու մի քանի բառ փոխանակելը:
Վենետիկը ուրիշ պատմություն էր, Սուրբ Ղազարի հոգևորականները վերին աստիճանի ջերմ են տրամադրված հայերի ու հայաստանցիների նկատմամբ, մանավանդ որ վանքի հոգևորականների մեծ մասը Հայաստանից են:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ