User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Համայնքներ

  1. #31
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու լինեիր էս կոնտեքստում, որտեղ հայերը շատ փոքրաթիվ են ու իրար ճանաչում են, կհասկանայիր: Իսկ մինչ այդ վառեմ նեղ աշխարհայացքդ:

    Sendt fra min E5823 med Tapatalk
    Ցանկացած պարագայում մարդուն անկապ դեմք չեն ասում, եթե չեն ճանանչում։
    Էդ վերջին նախադասությունն էլ տակ չմնալու համար ասիր? Անկապ "մտածելակերպ" ունես։

  2. #32
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե անկապ չլինեին, գոնե մեկ-երկուսի հետ կընկերանայի: Բայց չեմ ընկերացել, չէ՞:
    Ճիշտ ա ասում

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած պարագայում մարդուն անկապ դեմք չեն ասում, եթե չեն ճանանչում։
    Էդ վերջին նախադասությունն էլ տակ չմնալու համար ասիր? Անկապ "մտածելակերպ" ունես։
    Որտև չես փորձում հասկանալ՝ ինչ եմ ասում
    Բայց չեմ էլ փորձի բացատրել՝ հաշվի առնելով, որ վաղուց արդեն գիտեմ նյարդային բջիջներիդ սահմանափակ կապերի մասին

  4. #34
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտև չես փորձում հասկանալ՝ ինչ եմ ասում
    Բայց չեմ էլ փորձի բացատրել՝ հաշվի առնելով, որ վաղուց արդեն գիտեմ նյարդային բջիջներիդ սահմանափակ կապերի մասին
    Ուտեմ սրտիկդ ինչ ես ասում? Կարող ա գիտես սապրամատ ես բացատրում?

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, որ էսքան էջերով չէի կարողանում ձևակերպում տալ, թե կոնկրետ ինչ տեսակի հայերի նկատի ունեի, որոնցից ուզում եմ հեռու մնալ, ընկերներիցս մեկն էրեկ շատ հստակ սահմանում տվեց․ էն հայերն են, որոնք ուզում են, որ Հայաստանում վատ լինի: Սրա հետ կապված նաև կապերն են կտրում Հայաստանի հետ, լեզուն են միանգամից փոխում և այլն: Պարադոքսալ ա, բայց հայ համայնքներում էսպիսի մարդիկ գերակշռող են: Ու էս մարդիկ հիմնականում փախստականի կարգավիճակով օտար երկրներում հայտնված մարդիկ են (հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ չեմ ասում, որ բոլոր փախստականներն էդպիսին են, այլ հիմնականում որպես փախստական եկածներն են էդպիսին): Էդ մարդկանցից լիքը բացասական էներգիա ա գալիս, ու նույնիսկ եթե բացահայտորեն Հայաստանի մասին քֆուր-քյաֆարը չեն կապում, իրանց ասած ամեն բառը հենց էդպիսի ենթատեքստ ա ունենում: Էս մարդկանց թիվը բավական փոքր ա, բայց նաև իրանց հանդիպելու հավանականությունն ա փոքր, եթե համայնքի հանդիպումներին չեմ գնում:

  6. #36
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, մոտս տպավորությունա, թե դու ինչ որ սխալ համայնքներ ես հաճախել...
    անկախ համայնք բառի բուն նշանակությունից՝ «համայնք» ասելով չենք հասկանում քեֆ-ուրախության հավաքված կամ համերգի եկած մարդիկ..

    հիմնականում վարձվում կամ գնվում է մի որևէ տարածք՝ Եկեղեցուն կից կամ առանձին, ուր հավաքվում են ծանոթ ու անծանոթ հայեր՝ ջան ասելու ու ջան լսելու, իրարից համ ու հոտ առնելու ու կարոտ փարատելու:

    իհարկե այնտեղ կարող են հանդիպել նաև աննպատակ ու անկապ դեմքեր՝ անկախ տվյալ երկրում հայտնվելու իր հանգամանքներից, բայց սովորաբար էնտեղ չեն գալիս մարդիկ, ովքեր առանձնապես ցանկություն չունեն այլ հայերի հետ շփվելու:

    սրանից բացի՝ համայնքն ունենում է առաջնորդ (սովորաբար նա՝ ում անունով գրանցված է համայնքը) ու «մեծաց ժողով», որտեղ հավաքվում են մարդիկ՝ ամենատարբեր հայանպաստ ծրագրեր ու այլ համայնքին ու դրա անդամներին հուզող հարցեր քննարկելու
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.03.2017)

  8. #37
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, որ էսքան էջերով չէի կարողանում ձևակերպում տալ, թե կոնկրետ ինչ տեսակի հայերի նկատի ունեի, որոնցից ուզում եմ հեռու մնալ, ընկերներիցս մեկն էրեկ շատ հստակ սահմանում տվեց․ էն հայերն են, որոնք ուզում են, որ Հայաստանում վատ լինի: Սրա հետ կապված նաև կապերն են կտրում Հայաստանի հետ, լեզուն են միանգամից փոխում և այլն: Պարադոքսալ ա, բայց հայ համայնքներում էսպիսի մարդիկ գերակշռող են: Ու էս մարդիկ հիմնականում փախստականի կարգավիճակով օտար երկրներում հայտնված մարդիկ են (հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ չեմ ասում, որ բոլոր փախստականներն էդպիսին են, այլ հիմնականում որպես փախստական եկածներն են էդպիսին): Էդ մարդկանցից լիքը բացասական էներգիա ա գալիս, ու նույնիսկ եթե բացահայտորեն Հայաստանի մասին քֆուր-քյաֆարը չեն կապում, իրանց ասած ամեն բառը հենց էդպիսի ենթատեքստ ա ունենում: Էս մարդկանց թիվը բավական փոքր ա, բայց նաև իրանց հանդիպելու հավանականությունն ա փոքր, եթե համայնքի հանդիպումներին չեմ գնում:
    Բյուր ջան, մի հատ էլ փորձե՞ս․․․

    Confirmation bias-ի հոտ ա գալիս քո այս բոլոր բացատրություններից․․․ Ախր այ Բյուր ջան, ասա մի խումբ ինձ չդզող մարդ կար, ու պրծի, ինչո՞ւ ես ուզում բացատրություններ գտնել դրան իրենց ով կամ ինչ լինելով կամ Հայաստանի մասին դիրքորոշումից․․․․․ մարդ են էլի․․․ քո սորտի մարդ չեն, վեհ մտքերով լցված չեն, մի քիչ էլ չարացած են Հայաստանի վրա։ Իրենք էլ են confirmation bias-ի ազդեցության տակ ուզում փնովել Հայաստանը, որ հնարավորություն չի ընձեռնել իրենց մուրազներին հասնեն հայրենի հողում, ու մի քիչ էլ փորձում են արդարացնեն իրենց արտագաղթը։ Բացասական էներգիան էլ խնդիր ա, քանի թողնում էս իրենցից ճառագայթող բացասականությունը քո վրա ազդի։

  9. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ծլնգ ջան, հիշեցնեմ, որ էս թեման հայ համայնքների, դրանց կարևորության ու համայնքներին վերաբերող այլ հարցերի մասին ա: Թեմայում ինքդ էլ նկատեցիր տենդենց կար հայ համայնքներից ինչ-ինչ պատճառներով հեռու մնալու: Էստեղ հարց ա առաջանում․ ինչու՞: Ի վերջո, թեմայում հավաքվածներից ոչ մեկը չի ուզում հայ իրականությունից կտրվել, իսկ համայնքը հայկական միջավայրում լինելու միջոց ա: Իսկ ես փորձում եմ էդ ինչուն հասկանալ:

    Երբ առաջին անգամ հայ համայնքում հայտնվեցի, լրիվ անկեղծ թվացել էր, թե խնդիրը տարիքային ա (մի մեծ խումբ 50-60 տարեկանների մեջ չէի կարող ինձ լավ զգալ): Երկրորդ անգամ մտածեցի՝ խնդիրը ժամանակային ա (90-ականներին գնացածներն ու նոր գնացածները խոսակցության ընդհանուր լեզու չեն գտնում)։ Հետո մտածեցի՝ ստատուսային ա (ծնողների կամ այլ պատճառներով էստեղ հայտնվածներն ու սովորելու եկածները քիչ ընդհանուր բան ունեն)։ Իսկ երբ էս թեմայում թռան դեմքիս, ու ավելի մանրամասն սկսեցի մտածել հայ շրջապատիս մասին, նկատեցի, որ էդ շրջապատից ընդհանրապես ոչ մեկը չի գնում համայնքի միջոցառումներին։ Ու նորից էդ ինչու՞ հարցը առաջացավ։

    Երեկ ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ով նույնպես հուշտ ա լինում հայ համայնքներից, բայց Հայաստան վերադառնալու լուրջ ծրագրեր ա մշակում (ընդ որում, ոչ թե մենակով վերադառնալու, այլ իր նման մի հարյուր հոգու հետը տանելու): Ու էդ զրույցի ընթացքում ինքը էդ ինչու հարցի պատասխանը տվեց, որով որոշեցի կիսվել էս թեմայում, որովհետև ահագին ճշմարտանման թվաց:

    Հիմա եթե դու ուրիշ պատասխան ունես, թե ինչու ա հայ համայնքում մթնոլորտն էդքան վատը, որ լիքը նորմալ հայ մարդիկ, չնայած ուզում են հայկական միջավայրեր, կիլոմետրերով հեռու են մնում, խնդրում եմ՝ կիսվի դրանով:

  10. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, մոտս տպավորությունա, թե դու ինչ որ սխալ համայնքներ ես հաճախել...
    անկախ համայնք բառի բուն նշանակությունից՝ «համայնք» ասելով չենք հասկանում քեֆ-ուրախության հավաքված կամ համերգի եկած մարդիկ..

    հիմնականում վարձվում կամ գնվում է մի որևէ տարածք՝ Եկեղեցուն կից կամ առանձին, ուր հավաքվում են ծանոթ ու անծանոթ հայեր՝ ջան ասելու ու ջան լսելու, իրարից համ ու հոտ առնելու ու կարոտ փարատելու:

    իհարկե այնտեղ կարող են հանդիպել նաև աննպատակ ու անկապ դեմքեր՝ անկախ տվյալ երկրում հայտնվելու իր հանգամանքներից, բայց սովորաբար էնտեղ չեն գալիս մարդիկ, ովքեր առանձնապես ցանկություն չունեն այլ հայերի հետ շփվելու:

    սրանից բացի՝ համայնքն ունենում է առաջնորդ (սովորաբար նա՝ ում անունով գրանցված է համայնքը) ու «մեծաց ժողով», որտեղ հավաքվում են մարդիկ՝ ամենատարբեր հայանպաստ ծրագրեր ու այլ համայնքին ու դրա անդամներին հուզող հարցեր քննարկելու
    Գաղթական ջան, մի քիչ խնդալու ա, որ դու պիտի սահմանես ինձ համար, թե համայնքն ինչ ա: Ես շատ լավ գիտեմ՝ համայնքն ինչ ա: Ու ինչքան էդ համայնք կոչեցյալը քո ավանդական նկարագրությանը մոտ ա, էնքան ավելի տխուր ա էնտեղ լինելը: Բեռլինի երկու հայ համայնքներ մեկական անգամ հաճախելս վկա: Էն, ինչ էս թեմայում նկարագրել եմ, ոչ մի բան են էդ համայնքներում ունեցածս զգացողությունների կողքին: Իսկ Դանիայում քանի որ հայերը քիչ են, էդպիսի ավանդական համայնք չկա: Զուտ դեսպանատունն ա կատարում հայերին իրար գլխի հավաքելու ֆունկցիան, մեկ էլ որոշակի կազմակերպություններ: Բայց դրանից էությունը չի փոխվում: Գուցե ջահելների հետ հանդիպումը նրանով էր լավ, որ գոնե չկային հիսունն անց արևմտահայերեն խոսող դեմքեր, որ առիթ-անառիթ ֆշշացնում են: Բայց ըստ էության, նույն կարգի մթնոլորտ ա: Դու ինչո՞վ ես դա բացատրում:

    Հ․Գ․ Որ էս մի գրառումս էլ սխալ չընկալվի, հստակեցնեմ, որ էստեղ խնդիրն արևմտահայերեն խոսելու մեջ չի, ու ներկայացրել էի որպես օրինակ: Արևմտահայերեն խոսողներին ես շատ սիրում եմ: Ուղղակի կոնկրետ օրինակ աչքիս առաջ եկավ, դա նկարագրեցի: Մի օրինակ էլ վրայից հենց նոր հիշեցի, հենց հիմա կպատմեմ․ ամբողջ Փարիզը ոտքի տակ էինք տվել, որ գնանք էնտեղի հայ համայնքը իրանց տարածքում գտնվող ռեստորանում ընթրելու։ Մեր դիմաց դուրս եկավ մի պատկառելի պարոն, հարցրեց՝ ինչ ենք ուզում։ Ասեցի, որ ռեստորանն ենք փնտրում։ Նախ բավական կոպիտ պատասխան տվեց, թե ռեստորան չի, ճաշարան ա, ու մի ժամից ա բացվելու, հետո հարցրեց, թե արդյոք Հայաստանից եմ։ Ասեցի՝ հա, ասեց՝ հա չէ, այո։ Էսպիսի վերաբերմունքից հետո դու լինես իմ տեղը, կուզենա՞ս համայնք գնալ։ Էս էլ քո ասած վարձած տարածքով ու բոլոր տեսակի ավանդույթներով համայնքն ա։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 26.03.2017, 20:46:

  11. #40
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այ Բյուր ջան, համայնք գնալս ո՞րն ա։ Իմ իմացածով, համայնքը դա մարդկանց խմբավորում ա, ու դու այդ համայնքին կամ պատկանում ես, կամ՝ չէ։ Կա Դանիայում հայ ուսանողների համայնք, թեկուզ լավ կազմավորված էլ չլինի, որի մասը դու կարծես թե քեզ զգում ես․․․ ու կա ավելի լայն Դանիայի հայ երիտասարդների համայնք, որի մեջ դու մտնում ես նոմինալ, բայց այդքան էլ սրտովդ չի, քանի որ համայնային հավաքույթներին քո տիպի շատ մարդ չի գալիս։ Էհ դու էլ գնա, ու քո նման մարդկանց հետ շփվի այդ լայն հանդիպումների ժամանակ, կամ դա էլ դուրդ չի գալիս, մի գնա, խնդիրը ի՞նչն ա։

    Էն բերածդ օրինակներն էլ մի քիչ ծիծաղելի են․․․ ասենք թե մի ավանդական հայացքների բիձուկ ասել ա՝ հա չի, այո, դրանից քո հայերի հետ շփում ու կապ հաստատելու հնարավորությունդ ջո՞ւրը ընկավ։ Ասենք էս ակումբն էլ ա համայնք, ու ստեղ էլ կլսես էգ ու որձ, հա ու այո, էլ չեմ ասում դատարկ ծլնգոց պիտի քո այլ շփման շրջանակներում ասես «ակումբի ժողովուրդը սե՞նց ա նենց ա»։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե դու ուրիշ պատասխան ունես, թե ինչու ա հայ համայնքում մթնոլորտն էդքան վատը, որ լիքը նորմալ հայ մարդիկ, չնայած ուզում են հայկական միջավայրեր, կիլոմետրերով հեռու են մնում, խնդրում եմ՝ կիսվի դրանով:
    Սիրով կիսվեմ․ որևհետև քո ասած նորմալ հայ մարդիկ ծույլ են․․․ փոխանակ իրենք այդ հայ համայնքը կերտեն իրենց համախոհների հետ, ուզում են հայկականի կարոտը ուրիշների կերտած համայնքի հավաքույթներում առնեն․․․ ու բնականաբար ռաստ են գալիս ուրիշների կողմից կերտած ուրիշությանը, ու միանգամից հուշտ են լինում։

    Ուզո՞ւմ ես քեզ համար հաճելի մթնոլորտով հայ համայնք, դու ինքդ դիր ֆեյսբուկում խումբ ստեղծի, իմեյլ-միմեյլ ուղարկի, ծրագիր կազմի, ռեստորանում տեղ վերցրու, քո սրտով մարդկանց անձնապես հրավիրի, ու ստեղծի նենց մթնոլորտ, որ այդ քո համար անդուր հայերը գան ասեն՝ էս ինչ անդուր մթնոլորտ էր, մենակ ինծիլիգենտ բաներից էին խոսում, մի հատ լավ ռաբիզի տակ շախով-շուխուրով չպարեցինք, Հայաստանն էլ լավ չքարկոծեցինք։ Ու կունենաս ցենտր հայ համայնք, ես էլ Դանիա որ գամ, ու հայ համայնքի հանդիպմանը մասնակցեմ, լավ ժամանակ կանցկացնեմ, որևհետև ոչ «հա»-ս կայոյվի, ոչ էլ ոսկեղենիկս կհայհոյվի, կամ երգիրս թուքումուր կուտի այդ հանդիպմանը․․․ իսկ այս ամենը չե՞ս ուզում անել․․․ ուրեմն դու ոչ մի համայնքի էլ չես պատկանում, այլ նախընտրում ես քո նեղ կրուգով շփվել․․․ բա էլ մի բանի որ չես պատկանում, ինչո՞ւ ես սպասում թե դրա հավաքույթը ամբողջովին պիտի քո սրտով լինի։

  12. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Բյուր ջան, համայնք գնալս ո՞րն ա։ Իմ իմացածով, համայնքը դա մարդկանց խմբավորում ա, ու դու այդ համայնքին կամ պատկանում ես, կամ՝ չէ։ Կա Դանիայում հայ ուսանողների համայնք, թեկուզ լավ կազմավորված էլ չլինի, որի մասը դու կարծես թե քեզ զգում ես․․․ ու կա ավելի լայն Դանիայի հայ երիտասարդների համայնք, որի մեջ դու մտնում ես նոմինալ, բայց այդքան էլ սրտովդ չի, քանի որ համայնային հավաքույթներին քո տիպի շատ մարդ չի գալիս։ Էհ դու էլ գնա, ու քո նման մարդկանց հետ շփվի այդ լայն հանդիպումների ժամանակ, կամ դա էլ դուրդ չի գալիս, մի գնա, խնդիրը ի՞նչն ա։
    Ծլնգ, վերևում Գաղթականը համայնքի կոնկրետ նկարագիրը տվեց։ Էն պաշտոնական, գոյություն ունեցող կազմակերպված համայնքի մասին ա խոսքը, որն իր վրա ա վերցնում նաև զանազան հայկական միջոցառումներ, էդ թվում՝ ասենք զանազան տոներ։

    Էն բերածդ օրինակներն էլ մի քիչ ծիծաղելի են․․․ ասենք թե մի ավանդական հայացքների բիձուկ ասել ա՝ հա չի, այո, դրանից քո հայերի հետ շփում ու կապ հաստատելու հնարավորությունդ ջո՞ւրը ընկավ։ Ասենք էս ակումբն էլ ա համայնք, ու ստեղ էլ կլսես էգ ու որձ, հա ու այո, էլ չեմ ասում դատարկ ծլնգոց պիտի քո այլ շփման շրջանակներում ասես «ակումբի ժողովուրդը սե՞նց ա նենց ա»։
    Եթե ակումբում Չուկը էջ ու որձ խաղացնի, ապա հա՛, ակումբ չեմ մտնի։ Բայց Փարիզի էդ մարդը համայնքում հերթապահի պես մի բան էր, երբ շենքում մարդ չկար, ինքը տարածքը նախապատրաստում էր, որ մյուսները գան։ Էդպիսի ֆունկցիա ունեցող մեկը պիտի ամենագրկաբաց ընդունողը լինի, ոչ թե մուննաթ էկող ու թույն շնչող։ Սա ասում եմ, որովհետև ինքս նման ֆունկցիա ունեցել եմ մեկ այլ կազմակերպությունում ու գիտեմ՝ ինչ ա սպասվում քեզնից, երբ նոր մարդիկ են գալիս։ Նոր մարդը երբեք էդ տարածք նորից ոտք չի դնի, եթե դու իրան առնվազն նորմալ չվերաբերվես։

    Ակումբի հետ համեմատելը անիմաստ ա, որովհետև ակումբում կան մի երկու հոգի, որոնց գոյությունն աշխատում եմ չնկատել, իսկ մնացած բոլորը նորմալ մարդիկ են, որոնց հետ հաճելի ա շփվելը, նույնիսկ երբ լիքը տարաձայնություններ ենք ունենում։

    Սիրով կիսվեմ․ որևհետև քո ասած նորմալ հայ մարդիկ ծույլ են․․․ փոխանակ իրենք այդ հայ համայնքը կերտեն իրենց համախոհների հետ, ուզում են հայկականի կարոտը ուրիշների կերտած համայնքի հավաքույթներում առնեն․․․ ու բնականաբար ռաստ են գալիս ուրիշների կողմից կերտած ուրիշությանը, ու միանգամից հուշտ են լինում։
    Անունն ուրիշների կերտած համայնք մի դիր։ Դեսպանատունը պաշտոնապես էդ ուրիշների հետ ա կերտում, իսկ եթե պաշտոնապես նոր համայնք ստեղծես, անունը կդնեն, թե՝ հայերը էլի լեզու չգտան, բաժան-բաժան, բլաբլա։

    Ուզո՞ւմ ես քեզ համար հաճելի մթնոլորտով հայ համայնք, դու ինքդ դիր ֆեյսբուկում խումբ ստեղծի, իմեյլ-միմեյլ ուղարկի, ծրագիր կազմի, ռեստորանում տեղ վերցրու, քո սրտով մարդկանց անձնապես հրավիրի, ու ստեղծի նենց մթնոլորտ, որ այդ քո համար անդուր հայերը գան ասեն՝ էս ինչ անդուր մթնոլորտ էր, մենակ ինծիլիգենտ բաներից էին խոսում, մի հատ լավ ռաբիզի տակ շախով-շուխուրով չպարեցինք, Հայաստանն էլ լավ չքարկոծեցինք։ Ու կունենաս ցենտր հայ համայնք, ես էլ Դանիա որ գամ, ու հայ համայնքի հանդիպմանը մասնակցեմ, լավ ժամանակ կանցկացնեմ, որևհետև ոչ «հա»-ս կայոյվի, ոչ էլ ոսկեղենիկս կհայհոյվի, կամ երգիրս թուքումուր կուտի այդ հանդիպմանը․․․ իսկ այս ամենը չե՞ս ուզում անել․․․ ուրեմն դու ոչ մի համայնքի էլ չես պատկանում, այլ նախընտրում ես քո նեղ կրուգով շփվել․․․ բա էլ մի բանի որ չես պատկանում, ինչո՞ւ ես սպասում թե դրա հավաքույթը ամբողջովին պիտի քո սրտով լինի։
    Չէ, չեմ ուզում, խումբ ստեղծելու կարիք չունեմ, որովհետև արդեն ասեցի, որ էն բոլոր հայերի հետ, որոնց հետ ուզում եմ շփվել, արդեն ճանաչում եմ ու շփվում եմ։ Ֆենոմենալ բան ա, բայց շատ ժամանակ չի խլում բոլորին հավաքագրելը։ Էն ա, մի իմ խելքի մեկը երեք շաբաթ տեղափոխվել ա էստեղ, երեկ արդեն ծանոթացանք, ու համայնքն էստեղ դեր չի ունեցել։ Էլ ինչու՞ ներվ քայքայեմ, մարդ հավաքեմ, երբ ով ինձ պետք ա, ճանաչում եմ իրանց։

    Ու նորից եմ ասում․ հայ համայնքի տհաճ մթնոլորտին մենակ ես չի, որ բախվել եմ։ Արփինեն ասեց, Ռուբին ասեց, վստահ եմ, որ համայնքային կյանքում հայտնված այլ ակումբցիներ էլ կասեն։

  13. #42
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու նորից եմ ասում․ հայ համայնքի տհաճ մթնոլորտին մենակ ես չի, որ բախվել եմ։ Արփինեն ասեց, Ռուբին ասեց, վստահ եմ, որ համայնքային կյանքում հայտնված այլ ակումբցիներ էլ կասեն։
    Այդ ասողներից ոչ մեկի ասածից չերևաց, թե այդ մարդիկ մատը մատին են խփել համայնքային կյանքին մասնակցություն ունենալու համար․․․ ուզում են գնան քեֆին իրենց կայֆերը քաշեն, ու նեղվում են, որ իրենց ուզած մթնոլորտը չի լինում։

    Կազմակերպված համայնքի մաս էլ կարա յուրաքանչյուր անձնավորություն լինի։ Բայց քանի դու չկաս, մի քիչ տարօրինակ ա ինձ համար սպասելը, որ այդ համայնքի քեֆերը լրիվ քո ուզածով են լինում։ Իսկ իրենց վրա տոների կազմակերպություն վերցնելը ճիշտն ասած չգիտեմ ինչ ա․․․ ամեն կազմակերպություն էլ կարա տոն կազմակերպի, հո տոն կազմակերպելու մենաշնորհը աճուրդով չի վաճառվում։

    Նայի, օրինակ կա AGBUY YP կազմակերպություններ, որոնք իրենք իրենց համայնքն են ստեղծում, իրենց տոներն են կազմակերպում, իրենց նեթվորքինք ու կամավորական ծրագրերն են իրականացնում և այլն, կա Համազգային կազմակերպություն, իր տեղական խմբավորվածությամբ, որոնք իրենց կրթական ու հասարակական ծրագրերն են անցակցնում, իրենց տոներն են կազմակերպում, և այլն․․․ ու նման շատ ուրիշ միջազգային ու տեղական հայ կազմակերպություններ, որոնք ունենում են իրենց համայնքները, էլ չեմ ասում տեղական հայկական եկեղեցիները, որոնք էլ իրենք իրենց համայնքն են ստեղծում։ Սրանցից շատերը ունեն իրենց հավաքատեղին, իսկ եթե չունեն էլ, մի ռեստորանում տեղ են վերցնում՝ հավաքվում են։ Իսկ քո «պաշտոնական համայնք»-ը իմ համար անծանոթ, ու ճիշտն ասած օտար երևույթ ա․․․ մեկը ես դեսպանատան կողմից կազմակերպվող համայնքին չէի ուզենա մասնակցել սկզբունքորեն․․․ ու համոզված եմ, որ Փարիզում քո նկարագրած մի հատ համապարփակ հայկական պաշտոնական համայնք չի, այլ հազար հատ մասնատված համայնքներ կան, որոնք միգուցե և համատեղ տոներ էլ են կազմակերպում բաժան-բաժան անուն դնողների վրա էլ մեկը ես թքած ունեմ․․․ 30 հատ հաջողակ տարանջատ ուժեղ համայնքները ավելի շատ բան կարան անեն, քան մեկ հտա անկապ ինքնություն չունեցող համապարփակ համայնքը։

    Կարճ ասած իմ համար համայնքը էն ա, որին ես ինքս պատկանում եմ, ու ակտիվ մասնակցում եմ դրա գոյացմանը ու կազմակերպչական աշխատանքին․․․ իսկ մենակ քեֆին գնալը ու բողոքելը թե հայ համայնքները լավը չեն համարում եմ անլրջություն։

    Իսկ «էն բոլոր հայերի հետ, որոնց հետ ուզում եմ շփվել, արդեն ճանաչում եմ ու շփվում եմ» սովորաբար ջահելական կայֆերի ժամանակ ա գործում։ Երբ մարդը օտարության մեջ ընտանիք երեխա է ունենում, ու ուզում է երեխուն հայկական միջոցառումների, շաբաթ-կիրակնօրյա հայերեն դասերի և այլնի տանել, սովորաբար մի փոքր կրուգով չես կարողանում սա ստեղծել, ու պիտի մի քիչ ավելի լայն համայնք ձևավորես այսպիսի բաների համար։ Կամ էլ չէ․․․ նորից, ամեն մեկը իրենն է ընտրում․․․

  14. #43

    Էս իմ նկարագրած ջահելական հավաքույթը հենց AGBU-ի կազմակերպածն էր:

    Ու խոսքս բացարձակ քեֆ-ուրախությունների մասին չի: Երբ ասում եմ՝ տոն, նկատի ունեմ տոնի հետ կապված միջոցառում, որը հեչ խորոված-քյաբաբով չի որոշվում: Օրինակ, էստեղ Ծննդյան տոներին հայկական բազար էին իբր կազմակերպել, որտեղից կարելի էր հայկական ուտելիքներ առնել:

    Կամ ասենք մի դանիացի գրողի հիշատակին նվիրված միջոցառում էր, որի ամուսինը հայ ա էղել: Էդ մեկին մի կերպ մինչև վերջ դիմացա, բայց ամբողջ միջոցառումը դանիերեն էր անցել:

    Ինչ վերաբերում ա երեխա ունենալուց հետո հայկական դպրոցի և այլնի հարց, ապա ես իմ երեխային ստեղի հայկական դպրոց չեմ տանի․ ինչ իրանց ծնողներն են, էն էլ իրանց դպրոցն ա լինելու: Ու ասեմ նաև, որ «ով պետք ա, արդեն ճանաչում եմ» կատեգորիայի մեջ մտնում են նաև լիքը հայ ջահելներ, որոնք մեկ կամ ավելի երեխաներ ունեն: Նենց որ նույնիսկ երեխա ունենալը չի խանգարում, որ մենք իրար գտնենք:

  15. #44
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս իմ նկարագրած ջահելական հավաքույթը հենց AGBU-ի կազմակերպածն էր:

    Ու խոսքս բացարձակ քեֆ-ուրախությունների մասին չի: Երբ ասում եմ՝ տոն, նկատի ունեմ տոնի հետ կապված միջոցառում, որը հեչ խորոված-քյաբաբով չի որոշվում: Օրինակ, էստեղ Ծննդյան տոներին հայկական բազար էին իբր կազմակերպել, որտեղից կարելի էր հայկական ուտելիքներ առնել:

    Կամ ասենք մի դանիացի գրողի հիշատակին նվիրված միջոցառում էր, որի ամուսինը հայ ա էղել: Էդ մեկին մի կերպ մինչև վերջ դիմացա, բայց ամբողջ միջոցառումը դանիերեն էր անցել:

    Ինչ վերաբերում ա երեխա ունենալուց հետո հայկական դպրոցի և այլնի հարց, ապա ես իմ երեխային ստեղի հայկական դպրոց չեմ տանի․ ինչ իրանց ծնողներն են, էն էլ իրանց դպրոցն ա լինելու: Ու ասեմ նաև, որ «ով պետք ա, արդեն ճանաչում եմ» կատեգորիայի մեջ մտնում են նաև լիքը հայ ջահելներ, որոնք մեկ կամ ավելի երեխաներ ունեն: Նենց որ նույնիսկ երեխա ունենալը չի խանգարում, որ մենք իրար գտնենք:
    հա, ամեն ինչը քո մոտ «իրանց» ա․․․ իրանց կազմակերպած տոնը, իրանց կազմակերպած բազարը, իրանց կազմակերպած երեկույթը, իրանց դպրոցը․․․ այ Բյուր ջան, ասում եմ քոնը ստեղծի քո կրուգի մարդկանցով հանդերձ, թող ուրիշներն էլ գան ձեր համայնքում կրթվեն․․․ թե երեխաներիդ էլ ես հոումսքուլ անելու

  16. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, ամեն ինչը քո մոտ «իրանց» ա․․․ իրանց կազմակերպած տոնը, իրանց կազմակերպած բազարը, իրանց կազմակերպած երեկույթը, իրանց դպրոցը․․․ այ Բյուր ջան, ասում եմ քոնը ստեղծի քո կրուգի մարդկանցով հանդերձ, թող ուրիշներն էլ գան ձեր համայնքում կրթվեն․․․ թե երեխաներիդ էլ ես հոումսքուլ անելու
    Ինձնից ի՞նչ ես ուզում, ես իմ միկրոմիջավայրն ունեմ, հանդիպում ենք, ունո ենք խաղում, պաղպաղակ ենք ուտում, ռասիստներին քֆրտում ենք:
    Էրեխեքիս էլ դանիական ավանդական պետական դպրոց եմ ուղարկելու, եթե Դանիայում մեծանան, իսկ հայկական մասով՝ հա, հոումսքուլ:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •