Հա, գիտեմ ինչ տեսակի մարդկանց մասին ես ասում: Բայց իմ նկարագրածները 90-ականներին չեն էկել, այլ 2000-ականների սկզբին: Ու ասենք իրանք ոչ մի բանով չեն տարբերվում Հայաստանի շատ ջահելներից: Այսինքն, էլի ժամանակակից են: Բայց դա իրանց չի սարքում նենց մարդիկ, որոնք հետ կուզեի շփվել:
Գաղթական ջան, արհեստական տարբերությունների հարցը չի: Հարցն էն ա, որ մենք մեր ընկերներին ընտրում ենք ըստ որոշ ընդհանուր հատկանիշների: Հիմա եթե էդ մարդկանց ու իմ միակ ընդհանրությունը հայ լինելն ա, ինչու՞ պիտի ես իրանց հետ շփվեմ: Ու հա, էդ հայերը շատ ավելի տարբեր են, քան իմ շրջապատի դանիացիները կամ գերմանացիները: Բայց նաև ունեմ իմ հայ ընկերների նեղ շրջանակը, որոնց հետ ինձ շատ էլ լավ եմ զգում:
Էջանիշներ