User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Ամերիկացիները զգուշացվել են «Ջերմուկ»-ի վնասակարության մասին
    ԱՄՆ-ի կառավարության սննդի եւ դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում եւ վնասակար է առողջության համար:

    Երեկ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ գործակալությունը փաստում է, թե «մկնդեղի օգտագործումը մի քանի օրվա ընթացքում կարող է ազդել մարդու երիկամների, լյարդի, մաշկի, սրտանոթային եւ նյարդային համակարգերի վրա: Նյութի շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի եւ մահվան»:

    Գործակալությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրվել է 500 միլիլիտր հեղուկ եւ յուրաքանչյուր մեկ լիտր «Ջերմուկ»-ում հայտնաբերվել է 500-600 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ գործակալության չափանիշները թույլատրում են ոչ ավելի, քան 10 միկրոգրամի պարունակություն մեկ լիտրում:

    Թեեւ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, գործակալությունը հայտարարել է, թե շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի «Ջերմուկ»-ը հանվի շուկայից:

    Հայաստանում գործող մի քանի կազմակերպություններ «Ջերմուկ» են արտահանում ԱՄՆ:

    http://www.armenialiberty.org/armeni...54AE88AF0A.ASP
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.03.2007, 12:36:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Իսկ Հոնկոնգում արգելվել ե դրա վաճառքը

    http://www.armenialiberty.org/armeni...F76A3A2E11.ASP


    Դաաա... Մեր հայրենի պետությունը( ) փաստորեն տարիներ շարունակ թունավորում է իր քաղաքացիներին, այսինքն մեզ բոլորիս ;
    ...իսկ մենք ընկել ենք ինչ որ մանր մունր բաների հետևից...

    Ինչ եք մտածում, Հայաստանում խանութներում ինչ որ սննդատեսակ կա՞, որը պատշաճ սանիտարա-հիգենիկ վերահսկվում է և որով կարելի է անվնաս սնվել;

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Իսկ տարբերություն կա՞, թե որ «Ջերմուկն» է, որովհետև «Ջերմուկ» անվանմամբ հանքային ջուր ինչքան գիտեմ մի քանի հատ կա: Դրանց բաղադրությունները նու՞յն են արդյոք: Եվ եթե այո, ապա ստուգվե՞լ են արդյոք Հայաստանում արտադրվող մյուս հանքային ջրերը:

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Հայաստանում այնքան շատ են մկնդեղ պարունակող, քաղցկեղ ու մահ առաջացնող բաները՝ իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, պսեվդո–ազգային պսեվդո–մշակույթ և այլն, որ ջերմուկի միջի մկնդեղը կարող է նույնիսկ օգտակար լինել՝ փոքր դոզաները իմունիտետ կձևավորեն մեծ դոզաների նկատմամբ։ Գուցե այս պատճառո՞վ է ջերմուկը համարվում ազգային ջրատեսակ։

  5. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Ճիշտն ասած էս վերջերս ջրի փոխարեն ջերմուկ եմ խմում ու բավականին շատ քանակությամբ: Ստամոքսիս վիճակը լավ չի… Ախորժակ գրեթե չունեմ, ուտել չեմ կարողանում, ինչ-որ տարօրինակ բան ա կատարվում հետս… Միգուցե դա ջերմուկի օգտագործումի՞ց ա …
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #6
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Ինձ ավելի թվում է ,որ դա փորձ է շուկայում շատացնել իրենց նմանատիպ հեղուկների վաճառքը:Համենային դեպս «Ջերմուկ գռուպի» տնորենը հայտնել է,որ բոլոր ջրերը թողարկվելուց առաջ մանրակրկիտ ստուգվում են: Ինչու չհավատալ մեզ և հավատալ Ամերիկացիներին:Մյուս կողմից էլ,ինչի «Ջերմուկը» մենակ Ամերիկա կամ Հոնգկոնգ է՞ արտահանվում,եթե նման բալ լիներ,ապա վաղուց Ֆրանսիան և այլ Եվրոպական երկրներ կարգելեին «Ջերմուկի» մուտքը,թե՞ մենակ Ամերիկացիներն են իրենց առողջության մասին մտածում:Ընենց որ Arisol ջան քո մոտ հաստատ ուրիշ բանից ա,բայց համենայն դեպս ջրի փոխարեն ջերմուկ մի խմի
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

  8. #7
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Էլ կյանքում Ջերմուկ չեմ խմի:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  9. #8
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    տենց բան չկա... հաստատ ինչ-որ մեկի մատը խառնա ստեղ. թե չե 100 տարի խմում ենք ու բան չի եղել... արխաին խմեք ժողովուրդ ջան

  10. #9
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Այստեղ․ http://www.fda.gov/bbs/topics/NEWS/2007/NEW01581.html
    կարող եք կարդալ պաշտոնական զգուշացումը։ ԱՄՆ-ում էլ է արդեն արգելված վաճառել Ջերմուկ։ Ջերմուկում եղած մկնդեղի քանակը 50-60 անգամ ավելի շատ է քան թույլատրելի դոզան։ Դա դեռ հերիք չէ որ մարդուն սպանի, բայց երկար ժամանակ օգտագործելուց հետո դա կբերի քաղցկեղի։

  11. #10
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Ի դեպ, ինչքան գիտեմ Ջերմուկը ոչ թե ամենօրյա օգտագործման համար նախատեսված հանքային ջուր է, այլ բուժական նպատակների։ Հետևաբար այն թույլատրվում է խմել միայն քիչ քանակությամբ։

  12. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ինչքան գիտեմ Ջերմուկը ոչ թե ամենօրյա օգտագործման համար նախատեսված հանքային ջուր է, այլ բուժական նպատակների։ Հետևաբար այն թույլատրվում է խմել միայն քիչ քանակությամբ։
    Ժողովուրդ, մի հատ մեկնումեկդ կնայե՞ք ու այստեղ գրեք, թե Ջերմուկի շշի վրա ինչ բաներ կան գրված։ Ավելի կոնկրետ, որևէ տեղ նշվա՞ծ է, որ բուժական նպատակների համար պետք է օգտագործվի, մեկ էլ որևէ տեղ բաղադրությունը գրվա՞ծ է, եթե այո, ապա ի՞նչ է գրված։

  13. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Շշի վրա գրված է.

    Հիդրոկարբոնատ-Սուլֆատային նատրիումական սիկիտային ջուր

    Բաղադրությունը (մգ/դմ3)

    Անիոդներ
    HCO-3 1400-2000
    SO--4 550-750
    CI- 230-320

    Կատիոտներ
    (Na+ +K+) 850-1200
    Mg++ 50-200
    Ca++ 120-360


    Ընդհանուր հանքայնացումը 3.2-5.0 (գ/դմ3)

    *Թույլատրվում է հանքային աղերի նստվածք։
    Խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկական գաստրիտի, պանկրեատիտի, հեպատիտի, խոլեցիստիտի, ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցի և շաքարախտի դեպքում։
    Ի շնորհիվ ջրում պարունակող ուլտրամիկրոէկոլոգիական լիթիումի, այն կարող է օգտագործվել նաև բարձրագույն բյարդային համակարգի, նյութափոխանակության կարգավորման, իմունիտետի բարձրացման, դեպրեսիվ վիճակների և խրոնիկական ալկոհոլիզմի դեպքում։

    Ընկերությունը համապատասխանում է ԵՄ 80/777/EEC հրահանգներին, ինչը թույլ է տալիս արտադրանքը արտահանել Եվրամիության անդամ երկրներ։

    Կայքում, որտեղ մինչև հիմա ձյուն է տեղում http://www.jermukgroup.am/

    Համապատասխանում է ՀՍՏ 191-2000 ստանդարտի պահանջներին:
    Հորատանցքի N 2/61, ք.Ջերմուկ:
    Սերտիֆիկացված է Հայպետստանդարտի — ՌԴ սերտիֆիկացման մարմնի կողմից :
    Գրանցված է ամերիկյան FDA կազմակերպությունում N 15574115924

  14. #13
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    Ջերմուկ Գռուպն արդեն, եթե չեմ սխալվում, բոլոր լուրերը հերքել է, ասելով եվ ապացուցելով, որ ջհուդները փորձաքննության են անցկացրել կեղծված Ջերմուկ

  15. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք


  16. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամերիկացիները զգուշացվել են, իսկ մե՞նք

    "Արզնին" էլ , "Ջերմուկ" -ի հետեվից, մկնդեղի պարունակության համար արգելվեց Կանադայում :

    http://www.armenialiberty.org/armeni...0210272529.asp

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •