User Tag List

Էջ 15 26-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 380 հատից

Թեմա: Հեծանիվ

  1. #211
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ առաջինը հենց Ստելս էդ, էն էլ երկաթից։ Բայց двухподвес, շատ փափուկ էր։
    Տղուս էլ ենք Stels վերցրել։ Իրա գնի համար լրիվ նորմալ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.05.2020), Varzor (28.05.2020)

  3. #212
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջը սաղիս խոսցրիր, գնացիր սովետական կաշկ առար։ Օքեյ ա, մկաններդ ու ներվերդ լավ կմարզես ։Ճ Անհամբեր սպասում եմ ռեվյուներին։
    Իսկ ինչու ոչ, ախր նենց հավեսով հետաքրիր ու ինֆորմատիվ եք խոսում։ Համ էլ նենց չի որ ընտրելուց չեմ առաջնորդվել ստեղի խորհուրդներով։ Օրինակ, դու ասեցիր որ 30կմ կաշով էլ կքշես, բռնենք ասենք խելքիս տեղ եմ արել

    Լավ, քանի որ վրես վիճակ չկա, կարճ կապեմ։
    Ընտրեցի իրան, հիմնավորապես այն պատճառով, որ հետո իրան վաճառելու մտադրություն չունեմ, սենց հարմար բանը միշտ պետք ա գալու, իսկ հիմիկվաս նպատակներին ինքը լրիվ համապատասխանում ա։
    Ոնց նշեցի վերևում թեթև ա ու շատ արագ ծալվում-հավաքվում ա, լիֆտով հանել իջացնելու խնդիր չկա, նույնիսկ չհավաքած վիճակում։ Սվառկեն տեղ-տեղ անճոռնի ա արված, բայց ներկի տակ չի զգացվում շատ։ Նստատեղը շատ հարմար ա։
    Հիմա բուն պրոցեսսը։ Ուրեմն առաջին հերթին իրար բարևեցինք գործածությունից դուրս գտնվող ասֆալտի վրա, միանգամից զգացվեց որ դա իրա տեղն ա։ Բայց ինձ ուրիշ բան էր հետաքրքրում, նենց որ քշեցի անտառ։ Ստեղ կանխատեսումներս իրականացան՝ տրորած ճամփեքով կարելի ա քշել, բայց չես կարա երազկոտ հայացքներ ձգես շուրջդ, պետք ա դեմդ նայես։ Ահագին կոնցենտրացիա պահանջող բան ա, բայց ստեղ մի պլյուս կա՝ կառավարումը։ Ինքը էնքան լավն ա, էնքան ներդաշնակ, որ ինձ մեկ մեկ թվում էր, թե ասեղ դեմ տան ծակով կանցնենք։ Բայց ճամփից դուրս հաստատ պետք չի գալ, ակերը բարակ են, ու խրվում են հողերի մեջ։
    Մի երկու ժամ քշեցի, եկա տուն։ Նստա մի քիչ, զգացի, որ իմ տեղում չեմ, նորից իջա։ Անձրև էր։ Տոռմուզները փորձարկեցի, խնդիրներ չկան։ Մի ժամի չափ էլ քշեցի, հասկացա որ նախնական տպավորությունս ճիշտ էր, դիրքս էս հեծոյի վրա անընդհատ ակտիվ պետք ա լինի, եթե հարթ տեղերով չեմ քշում, ինչը ահագին սրտովս ա։
    Մկանների ու նյարդերի հետ կապված էլ․․․ ալյա Ռոկի Բալբոա թրեյնինգներից քառագլուխներս նենց ֆորմի մեջ են, որ կարամ ժամերով յոթի վրա պեդալ անեմ, ու հետո որտքերս չբռնվեն։ Խոսքի հաջորդ օրն էլ գործից գամ ու գիշերով իջնեմ էլի քշելու։ Ոնց հասկացա անտառից դուրս հիմանականում յոթի վրա էլ քշելու եմ։ Իսկ նյարդերս կարծես հանած ա, բայց ամեն ինչ դեռ առջևում ա
    Էսքանը առայժմ, եթե հարցեր լինեն էլի կգամ, կրկին շնորհակալ եմ
    SWTS

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2020), ivy (26.05.2020), Jarre (27.05.2020), Skeptic (28.05.2020), Varzor (28.05.2020), Աթեիստ (26.05.2020), Արշակ (26.05.2020), Ծլնգ (26.05.2020), Վիշապ (26.05.2020)

  5. #213
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էլ ընտրություն ես արել՝ ծալովի ալյումին, Shimano Tourney, V-տոռմուզներ, պարզ ու հեշտ խնամվող կոմպլեկտ, Вike Friday-ից 5-6 անգամ էժան։ Մեկումեջ ծալվող մասերն ու տրանսմիսիան պիտի մաքրես յուղես, հազարից մեկ տոռմուզներն ու շիմանոն նաստրոյկա անես ու էդ ա։ Եթե մի երկու ամսից պոդշիպնիկները չղռղռացին, ուրեմն մալադեց ռուսներ ։Ճ Բարով մաշես, անփորձանք։
    Իրական նկարներ դիր ու strava.com-ում գրանցվի ու բարի գալուստ կլուբ։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.05.2020), LisBeth (27.05.2020), Արշակ (26.05.2020), Ծլնգ (26.05.2020)

  7. #214
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու ոչ, ախր նենց հավեսով հետաքրիր ու ինֆորմատիվ եք խոսում։ Համ էլ նենց չի որ ընտրելուց չեմ առաջնորդվել ստեղի խորհուրդներով։ Օրինակ, դու ասեցիր որ 30կմ կաշով էլ կքշես, բռնենք ասենք խելքիս տեղ եմ արել

    Լավ, քանի որ վրես վիճակ չկա, կարճ կապեմ։
    Ընտրեցի իրան, հիմնավորապես այն պատճառով, որ հետո իրան վաճառելու մտադրություն չունեմ, սենց հարմար բանը միշտ պետք ա գալու, իսկ հիմիկվաս նպատակներին ինքը լրիվ համապատասխանում ա։
    Ոնց նշեցի վերևում թեթև ա ու շատ արագ ծալվում-հավաքվում ա, լիֆտով հանել իջացնելու խնդիր չկա, նույնիսկ չհավաքած վիճակում։ Սվառկեն տեղ-տեղ անճոռնի ա արված, բայց ներկի տակ չի զգացվում շատ։ Նստատեղը շատ հարմար ա։
    Հիմա բուն պրոցեսսը։ Ուրեմն առաջին հերթին իրար բարևեցինք գործածությունից դուրս գտնվող ասֆալտի վրա, միանգամից զգացվեց որ դա իրա տեղն ա։ Բայց ինձ ուրիշ բան էր հետաքրքրում, նենց որ քշեցի անտառ։ Ստեղ կանխատեսումներս իրականացան՝ տրորած ճամփեքով կարելի ա քշել, բայց չես կարա երազկոտ հայացքներ ձգես շուրջդ, պետք ա դեմդ նայես։ Ահագին կոնցենտրացիա պահանջող բան ա, բայց ստեղ մի պլյուս կա՝ կառավարումը։ Ինքը էնքան լավն ա, էնքան ներդաշնակ, որ ինձ մեկ մեկ թվում էր, թե ասեղ դեմ տան ծակով կանցնենք։ Բայց ճամփից դուրս հաստատ պետք չի գալ, ակերը բարակ են, ու խրվում են հողերի մեջ։
    Մի երկու ժամ քշեցի, եկա տուն։ Նստա մի քիչ, զգացի, որ իմ տեղում չեմ, նորից իջա։ Անձրև էր։ Տոռմուզները փորձարկեցի, խնդիրներ չկան։ Մի ժամի չափ էլ քշեցի, հասկացա որ նախնական տպավորությունս ճիշտ էր, դիրքս էս հեծոյի վրա անընդհատ ակտիվ պետք ա լինի, եթե հարթ տեղերով չեմ քշում, ինչը ահագին սրտովս ա։
    Մկանների ու նյարդերի հետ կապված էլ․․․ ալյա Ռոկի Բալբոա թրեյնինգներից քառագլուխներս նենց ֆորմի մեջ են, որ կարամ ժամերով յոթի վրա պեդալ անեմ, ու հետո որտքերս չբռնվեն։ Խոսքի հաջորդ օրն էլ գործից գամ ու գիշերով իջնեմ էլի քշելու։ Ոնց հասկացա անտառից դուրս հիմանականում յոթի վրա էլ քշելու եմ։ Իսկ նյարդերս կարծես հանած ա, բայց ամեն ինչ դեռ առջևում ա
    Էսքանը առայժմ, եթե հարցեր լինեն էլի կգամ, կրկին շնորհակալ եմ
    Հենց է՞դ գույնի ա․ սիրունն ա բարով մաշես՝ լավերը մաշես քաղաքա-բնակարանային պայմաններում սրանից ավելի պրակտիկ բան իսկապես դժվար գտնես։ Համ էլ տրանսպորտի մեջ ա հեշտ տանել՝ քշում ես մետրո, կամ ելկտրիչկայի կանգառ, ծալում հետդ բերում ես ներս, տեղ հասնում հետ բացում ու կյնաքից հաճույք ստանում։

    Հուսով եմ միշտ սաղավարտով ես քշում, իսկ մթով՝ լույսերով։ Ավելի կոմֆորտով քշելու համար շորտերի մասին արդեն ասել եմ, բայց հատուկ հեծանվային ձեռնոցներն (փափուկ փադերով) էլ կարող են ահագին քշելու հաճույքի որակը բարձրացնել։ Դե ակնոցներն էլ արդեն ըստ ճաշակի ու կարիքի։ Ու հա, ոնց Վիշապն ասեց՝ բարի գալուստ կլուբ․․․ նկար-մկար մեկ-մեկ գցի հեծանվային արշավներիցդ։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.05.2020), ivy (26.05.2020), Jarre (27.05.2020), LisBeth (27.05.2020), Աթեիստ (26.05.2020)

  9. #215
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց է՞դ գույնի ա․ սիրունն ա բարով մաշես՝ լավերը մաշես քաղաքա-բնակարանային պայմաններում սրանից ավելի պրակտիկ բան իսկապես դժվար գտնես։ Համ էլ տրանսպորտի մեջ ա հեշտ տանել՝ քշում ես մետրո, կամ ելկտրիչկայի կանգառ, ծալում հետդ բերում ես ներս, տեղ հասնում հետ բացում ու կյնաքից հաճույք ստանում։

    Հուսով եմ միշտ սաղավարտով ես քշում, իսկ մթով՝ լույսերով։ Ավելի կոմֆորտով քշելու համար շորտերի մասին արդեն ասել եմ, բայց հատուկ հեծանվային ձեռնոցներն (փափուկ փադերով) էլ կարող են ահագին քշելու հաճույքի որակը բարձրացնել։ Դե ակնոցներն էլ արդեն ըստ ճաշակի ու կարիքի։ Ու հա, ոնց Վիշապն ասեց՝ բարի գալուստ կլուբ․․․ նկար-մկար մեկ-մեկ գցի հեծանվային արշավներիցդ։
    Ապրես։ Չէ, էդ գույնի չի, սևն ա (հիմա ինչ անենք, որ ինձ էլ էդ մաչո գույնն ա դուր գալիս )։ Իսկ էդ գույնը մարմնիս վրա արդեն ունեմ, ինքը պետք ա միակը լինի։
    Սաղավարտ դեռ չեմ առել, սպասում եմ խանութները բացվեն, համ էլ մտածում եմ կարո՞ղ ա սաղավարտ առնեմ ու արխային ընկնեմ, ձեռքերս չլվանամ էլ։
    Էսօր հասկացա, որ իմ ունեցած շորտերը շատ կարճ են, բայց առանձնակի խնդիր չտեսա դրանում, ակնոցներս էլ դե սթիմպանկ ոճի մեջ՝ անպակաս, տենց գնացի քշելու։ Ինչ խոսք ունեմ ես էդ ունայնությունից, որ պետք ա արտաքինը ներքին ինքնաընկալման հետ համահունչ լինի։
    Իսկ ինչ վերաբերվում ա նկար-մկար գցելուն, ախր դուք ավալվա կլուբի անամներդ իրար հերթ չեք տալիս, մի բան էլ ինձ եք քաջալերում
    Արշավի սաղ հաճույքն ու անմոռանալի պահերը շարժման մեջ են, երբ որ նկարում ես, մի տեսակ ոնց որ սպանես էդ պահը։ Չես կարա նկարես ավտոբուսի շոֆերներին, որ քեզ լայն ժպտում են ու դու արդեն իրանց սաղին դեմքով գիտես, չես կարա նկարես կադետներին, որ ցանկապատի հետևից փափսալով ու ծիծաղելով քայլերն արագացնում են, մինչ այդ տխուր տրտում ու գլխիկոր․․․ չես կարա նկարես երկու պապիկներին, որ սաղ նեղ ճամփեն զբաղեցրած գնում են, ու քո զանգը լսելու իրանց ունակությունը մոտավորապես էնքան ա, ինչքան քեզ գետնից բարձրացնելու ցանկությունը էս կորոնաօրով, ու կարողությունը՝ կարճատև ներքին պայքարից հետո
    Չես կարա նկարես սինթվեյվի հզորությունը, որի տակ սովորական աղբ թափելն ա էպիկ, իսկ մաքսիմալի վրա քշելը լրիվ տիեզերական ա դառնում։ Կամ որ ականջակալներդ հանում ես, որ լսես սպուսկի վրա քամու ոռնոցը։
    Կարաս մի հատ լճակի մոտ կանգնես նկարես բադերին, իրենց համար սարքած տնակում ու մարդկանց, որ ճեմում են էդ տեսարանի շուրջը․․․ բայց դա արդեն լրիվ ուրիշ բան ա։
    SWTS

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2020), Skeptic (28.05.2020)

  11. #216
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես։ Չէ, էդ գույնի չի, սևն ա (հիմա ինչ անենք, որ ինձ էլ էդ մաչո գույնն ա դուր գալիս )։ Իսկ էդ գույնը մարմնիս վրա արդեն ունեմ, ինքը պետք ա միակը լինի։
    Սաղավարտ դեռ չեմ առել, սպասում եմ խանութները բացվեն, համ էլ մտածում եմ կարո՞ղ ա սաղավարտ առնեմ ու արխային ընկնեմ, ձեռքերս չլվանամ էլ։
    Էսօր հասկացա, որ իմ ունեցած շորտերը շատ կարճ են, բայց առանձնակի խնդիր չտեսա դրանում, ակնոցներս էլ դե սթիմպանկ ոճի մեջ՝ անպակաս, տենց գնացի քշելու։ Ինչ խոսք ունեմ ես էդ ունայնությունից, որ պետք ա արտաքինը ներքին ինքնաընկալման հետ համահունչ լինի։
    Իսկ ինչ վերաբերվում ա նկար-մկար գցելուն, ախր դուք ավալվա կլուբի անամներդ իրար հերթ չեք տալիս, մի բան էլ ինձ եք քաջալերում
    Արշավի սաղ հաճույքն ու անմոռանալի պահերը շարժման մեջ են, երբ որ նկարում ես, մի տեսակ ոնց որ սպանես էդ պահը։ Չես կարա նկարես ավտոբուսի շոֆերներին, որ քեզ լայն ժպտում են ու դու արդեն իրանց սաղին դեմքով գիտես, չես կարա նկարես կադետներին, որ ցանկապատի հետևից փափսալով ու ծիծաղելով քայլերն արագացնում են, մինչ այդ տխուր տրտում ու գլխիկոր․․․ չես կարա նկարես երկու պապիկներին, որ սաղ նեղ ճամփեն զբաղեցրած գնում են, ու քո զանգը լսելու իրանց ունակությունը մոտավորապես էնքան ա, ինչքան քեզ գետնից բարձրացնելու ցանկությունը էս կորոնաօրով, ու կարողությունը՝ կարճատև ներքին պայքարից հետո
    Չես կարա նկարես սինթվեյվի հզորությունը, որի տակ սովորական աղբ թափելն ա էպիկ, իսկ մաքսիմալի վրա քշելը լրիվ տիեզերական ա դառնում։ Կամ որ ականջակալներդ հանում ես, որ լսես սպուսկի վրա քամու ոռնոցը։
    Կարաս մի հատ լճակի մոտ կանգնես նկարես բադերին, իրենց համար սարքած տնակում ու մարդկանց, որ ճեմում են էդ տեսարանի շուրջը․․․ բայց դա արդեն լրիվ ուրիշ բան ա։
    Լիզ հեծանիվ քշելու նկարները դրամատուրգիայի հետ կապ չունեն, չնայած կարող ես զարգացնել ու տաղանդդ օգտագործել
    Ընդամենը դադարների կամ կանգնած տեսարաններով զմայլվելու ժամանակ կարելի է չխկացնել, առանց շատ զեղումների, թե չէ էմոցիոնալ վերելքի պահին մարդ կարող է սխալվել, իսկ հեծանվի վրա սխալվելը օ՜յ նենց ցավոտ ա մեկ մեկ․․․
    Եթե տվյալ պահի ամենահետաքիքիր տեսարանը դեմքդ ա, դա էլ ա խրախուսելի։ Ստրավան էդ ամենինչը հեշտացնում է, ու հաճախ բառերի ու նկարագության կարիք չես ունենում, հետագիծդ ու մի երկու նկար ահագին խոսուն են։
    Ասենք սենց․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հ․Գ․ Բայց ոնց ամերկացիներն են ասում՝ safety first, էնպես որ կասկա առ, քշելուց միշտ ուշադիր ու օյաղ եղիր, նկարներն ու մնացած ֆիքստուլություններն էլ ըստ հարմարության։ Ու մի բան մտքիդ մեջ միշտ ունեցիր, հեծանվորդները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, որ արդեն լոշվել են, և նրանք, որ դեռ չեն լոշվել ։Ճ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.05.2020, 22:38:
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (28.05.2020), Skeptic (28.05.2020), Ծլնգ (28.05.2020)

  13. #217
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ հեծանիվ քշելու նկարները դրամատուրգիայի հետ կապ չունեն, չնայած կարող ես զարգացնել ու տաղանդդ օգտագործել
    Ընդամենը դադարների կամ կանգնած տեսարաններով զմայլվելու ժամանակ կարելի է չխկացնել, առանց շատ զեղումների, թե չէ էմոցիոնալ վերելքի պահին մարդ կարող է սխալվել, իսկ հեծանվի վրա սխալվելը օ՜յ նենց ցավոտ ա մեկ մեկ․․․
    Եթե տվյալ պահի ամենահետաքիքիր տեսարանը դեմքդ ա, դա էլ ա խրախուսելի։ Ստրավան էդ ամենինչը հեշտացնում է, ու հաճախ բառերի ու նկարագության կարիք չես ունենում, հետագիծդ ու մի երկու նկար ահագին խոսուն են։
    Ասենք սենց․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հ․Գ․ Բայց ոնց ամերկացիներն են ասում՝ safety first, էնպես որ կասկա առ, քշելուց միշտ ուշադիր ու օյաղ եղիր, նկարներն ու մնացած ֆիքստուլություններն էլ ըստ հարմարության։ Ու մի բան մտքիդ մեջ միշտ ունեցիր, հեծանվորդները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, որ արդեն լոշվել են, և նրանք, որ դեռ չեն լոշվել ։Ճ
    Ինչ լավն ա հեծոդ
    Նկարն էլ ա լավը, բայց մեջը պատմություն չկա, եթե խոսում էլ ա, բավական սակավախոս ա։ Օրինակ չես կարա ասես էս ի՞նչ տեղ ա, արդեն քշվել նոր ա կանգնե՞լ, թե պատրաստվել ա, որ քշվի։ Ո՞նց ա քշվում, մենա՞կ էիր․․․ լիքը հարցերի տեղ ա թողնում։ Մյուս կողմից էլ, կարաս ենթադրես, էդ պատմությունը։

    Հիմա դու ո՞ր խմբի մեջ ես։ Լոշվածներն էլ են տարբեր լինում՝ նրանք ովքեր նստում հեծոն ու քշում են դալշը, ու նրանք ովքեր հեծոյից իջնում ու հետ են դառնում։
    SWTS

  14. #218
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա, հեծանվորդ դառնում են կնքվելով։ Կնքվելը էդ ոսկոր ջարդելն ա։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.05.2020)

  16. #219
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն ա հեծոդ
    Նկարն էլ ա լավը, բայց մեջը պատմություն չկա, եթե խոսում էլ ա, բավական սակավախոս ա։ Օրինակ չես կարա ասես էս ի՞նչ տեղ ա, արդեն քշվել նոր ա կանգնե՞լ, թե պատրաստվել ա, որ քշվի։ Ո՞նց ա քշվում, մենա՞կ էիր․․․ լիքը հարցերի տեղ ա թողնում։ Մյուս կողմից էլ, կարաս ենթադրես, էդ պատմությունը։

    Հիմա դու ո՞ր խմբի մեջ ես։ Լոշվածներն էլ են տարբեր լինում՝ նրանք ովքեր նստում հեծոն ու քշում են դալշը, ու նրանք ովքեր հեծոյից իջնում ու հետ են դառնում։
    Մերսի, բայց սա սկսնակ մակարդակի չմո հեծո ա, ես հիմնականում իմ մյուսն եմ քշում։ Իսկ այ տեղն ու քշվելու սկիզբը, վերջն ու ինչպեսը Strava-ում։
    Ես բազմակի լոշվածների մեջ եմ։ Մեր մոտ հեծոյից իջնել հետ դառնալ չկա, ասենք մի 20-30 մղոն հեծանիվ բրդելով տուն չես հասնի։
    Si vis pacem, para bellum

  17. #220
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ա, հեծանվորդ դառնում են կնքվելով։ Կնքվելը էդ ոսկոր ջարդելն ա։
    Ուսս երեք անգամ փորձել եմ ջարդել, չի ստացվել։ Վերջին ընկնելուց կասկես ջարդվեց, գնացի խանութ նորը առնելու, ուրեմն երկու հատ գլխովս եղավ՝ նույն ֆիրմայի ու համարյա նույն տեսքը, մեկը 100 մանեթ, մյուսը՝ 200։ Էս խանութի աշխատողին խնդրեցի մոտենալ, հարցնում եմ, էս յանի ինչի՞ ա մեկը մյուսից երկու անգամ թանկ, ասում ա՝ թանկը հատուկ ամորտիզացիոն սիստեմ ունի, որ ընկնելուց վիզդ ոլորել ջարդելուց պաշտպանում ա։ Կատակով հարցրի, իմ ընկնելուց ուսս ա հիմնական տուժողը, ուսս կարա՞ պաշտպանի, մեկ էլ էս խեղճ տղեն լրջացավ, հանեց հեռախոսով իր ուսի ռենտգենն ա ցույց տալիս՝ մի երեք չորս տեղով երկաթից շտիֆտ են դրել, հետո ուսի կարերն ա ցույց տալիս, ասում ա՝ մի տարի առաջ եմ ընկել, էրեկ առաջին անգամ մի քիչ քշեցի․․․ Տենց․․․ մի քիչ տխրեցի, 200 մանեթնոցն առա դուրս եկա։ Բայց ընենց հարմար հելմետ ա, հեչ չեմ փոշմանել։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (28.05.2020), Ծլնգ (28.05.2020)

  19. #221
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, լավ, երեխուն մի վախացրեք, ամեն ինչ էդքան վատ չի

    ես էսքան տարիների ընթացքում չորս անգամ եմ լոշվել․ առաջինը դպրոցական ժամանակ, որ առաջին անգամ քեռուս տղու ձեռի տոռմուզով հեծոն էր ձեռս ընկել ու չգիտեի ոնց տոռմուզ տայի, դեմս էլ մի 20 մետրանոց փոս էր, ստիպված ինձ կողքի քցեցի Մյուս երեք անգամը արդեն մեծ տարիքում, որոնցից երկուսում ի սկզբանե գիտեի, որ վտանգավոր բան եմ անում ու կարայի չանեի։ Բայց բոլոր դեպքերում էլ քերծվածքներով պրծել եմ։
    Ընդ որում, ես տենց առանձնապես ճարպիկ քշող չեմ, ուղղակի մի քանի պարզ կանոնի եմ հետևում․
    * Արագությունդ համապատասխանացրու ասֆալտի որակին ու միշտ նենց արագությամբ քշի, որ վստահ լինես, որ հավասարակշռությունդ պահելու ես ու տեսադաշտում ինչ–որ փոս կամ այլ խոչընդոտ հանդիպելու դեպքում հասցնելու ես տորմուզ տաս կամ շրջանցես։
    * Քաղաքում քշելուց միշտ պատկերացրու, որ շուրջդ եղած ցանկացած վարորդ, հեծանվորդ կամ հետիոտն պետենցյալ կարա հանկարծակի որևէ հիմար բան անի․ մեքենան կտրուկ շրջադարձ անի կամ քշի վրեդ, դիմացիդ հեծանվորդը կտրուկ կանգնի կամ դեմդ փակի, հանկարծակի ծառերի տակից հետիոտն թռնի ճամփին և այլն։ Արագությունդ ու զգոնությունդ էնքան պիտի լինի, որ հասցնես արգելակել։
    * Լոշվելու ամենատարածված ու վտանգավոր սիտուացիաներից մեկը էն ա, երբ փողոցով քշում ես առաջին գծով ու մեկ էլ եզրին կայանած մեքենայի վարորդը կտրուկ դուռը լայն բացում ա ու դու մտնում ես դռան մեջ։ Կամ դռնից խուսափելով կտրուկ ձախ ես անում ու ընկնում ես սրընթաց անցնող Կամազի տակ։ Սրանից խուսափելու համար միշտ նայում եմ կայանած մեքենաներից ներս՝ համոզվելու համար, որ մեջը մարդ չկա։ Եթե չկա, կողքով հանգիստ քշում եմ, եթե կա, կամ արագության տակ չեմ հասցնի նայել, ապա մի մետր հեռավորություն եմ պահում, բայց դա անում եմ աստիճանաբար, որ հետևիցս ձախից ընթացող մեքենաներն ու հեծանվորդներին հանկարծակիի չբերեմ կտրուկ ձախ անելով։
    * Հեծանիվը միշտ երկու ձեռքով եմ բռնում․ ընթացքի մեջ հեռախոս չեմ ստուգում, ջուր չեմ խմում, շնորոկս չեմ դզում և այլն։
    Մնացածը զուտ հեծանիվին տիրապետելու հմտություններ են, որ ընթացքում պիտի սովորես։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.05.2020, 10:57:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.05.2020), LisBeth (28.05.2020), Skeptic (28.05.2020), Աթեիստ (29.05.2020)

  21. #222
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեծանիվ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    * Հեծանիվը միշտ երկու ձեռքով եմ բռնում․ ընթացքի մեջ հեռախոս չեմ ստուգում, ջուր չեմ խմում, շնորոկս չեմ դզում և այլն։
    Զաթի երթևեկության մեջ ամենաիսկական պատուհասները էդ ղեկը լրիվ բաց թողած հեծանվորդներն են:
    Կարա նաև մի 10-20կմ/ժ արագության տակ մեկ էլ սկսի 2 ձեռքով թութուն փաթաթել խոսքի՝ էն որ համ էլ հայացքդ պիտի թութունի վրա պահես...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #223
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես։ Չէ, էդ գույնի չի, սևն ա (հիմա ինչ անենք, որ ինձ էլ էդ մաչո գույնն ա դուր գալիս )։ Իսկ էդ գույնը մարմնիս վրա արդեն ունեմ, ինքը պետք ա միակը լինի։
    Սաղավարտ դեռ չեմ առել, սպասում եմ խանութները բացվեն, համ էլ մտածում եմ կարո՞ղ ա սաղավարտ առնեմ ու արխային ընկնեմ, ձեռքերս չլվանամ էլ։
    Էսօր հասկացա, որ իմ ունեցած շորտերը շատ կարճ են, բայց առանձնակի խնդիր չտեսա դրանում, ակնոցներս էլ դե սթիմպանկ ոճի մեջ՝ անպակաս, տենց գնացի քշելու։ Ինչ խոսք ունեմ ես էդ ունայնությունից, որ պետք ա արտաքինը ներքին ինքնաընկալման հետ համահունչ լինի։
    Իսկ ինչ վերաբերվում ա նկար-մկար գցելուն, ախր դուք ավալվա կլուբի անամներդ իրար հերթ չեք տալիս, մի բան էլ ինձ եք քաջալերում
    Արշավի սաղ հաճույքն ու անմոռանալի պահերը շարժման մեջ են, երբ որ նկարում ես, մի տեսակ ոնց որ սպանես էդ պահը։ Չես կարա նկարես ավտոբուսի շոֆերներին, որ քեզ լայն ժպտում են ու դու արդեն իրանց սաղին դեմքով գիտես, չես կարա նկարես կադետներին, որ ցանկապատի հետևից փափսալով ու ծիծաղելով քայլերն արագացնում են, մինչ այդ տխուր տրտում ու գլխիկոր․․․ չես կարա նկարես երկու պապիկներին, որ սաղ նեղ ճամփեն զբաղեցրած գնում են, ու քո զանգը լսելու իրանց ունակությունը մոտավորապես էնքան ա, ինչքան քեզ գետնից բարձրացնելու ցանկությունը էս կորոնաօրով, ու կարողությունը՝ կարճատև ներքին պայքարից հետո
    Չես կարա նկարես սինթվեյվի հզորությունը, որի տակ սովորական աղբ թափելն ա էպիկ, իսկ մաքսիմալի վրա քշելը լրիվ տիեզերական ա դառնում։ Կամ որ ականջակալներդ հանում ես, որ լսես սպուսկի վրա քամու ոռնոցը։
    Կարաս մի հատ լճակի մոտ կանգնես նկարես բադերին, իրենց համար սարքած տնակում ու մարդկանց, որ ճեմում են էդ տեսարանի շուրջը․․․ բայց դա արդեն լրիվ ուրիշ բան ա։
    վայ քո տունը շինվի... Լիզ ջան, մանրապատումներն ու մնացած անկապ օրագրերը կողքի բաժնում են, ստեղ պեդալ-մեդալ ենք պտտում, սկոռուստների քանակներով ենք չափվում ու մի երկու սին նկար-մկար ենք կիսում մեր քաջագործություններից, ասենք սենց՝ կիրակնօրյա արշավանքիցս․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    իսկ դու էկել հուզախառն հեծանվա-քշային էռոտիկա ես գրում․․․ մարդ ամաչում էլ ա էս թեմայում սրանից հետո գրի․․․

    Հ․Գ․
    մի հատ անեկդոտ կա, ասում ա․ ― էն թասի նման սաղավարտները ինչու են հարլի մոտո քշողները հագնում։ ― որ ավարիայից հետո ուղեղները հեշտ մի ամանի մեջ հավաքված լինեն․․․ հիմա թե ուզում ես ուղեղդ մի թասի մեջ հավաքված լինի, բալըմ, սաղավարտ հագի՜, ունես-չունես, մի գլուխ ու ուղեղ ունես․․․ հեծանվային շորտերն էլ փադդինգ են ունենում (այսպես կոչված՝ chamois՝ հնում օգտագործվող զամշի անունից), որ մարդու փափուկ մասերը չփեդանան, նենց որ քո կարճ ու երկար շորտերը դրանց փոխնորդ չեն

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2020), LisBeth (28.05.2020), Վիշապ (28.05.2020)

  24. #224
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսս երեք անգամ փորձել եմ ջարդել, չի ստացվել։ Վերջին ընկնելուց կասկես ջարդվեց, գնացի խանութ նորը առնելու, ուրեմն երկու հատ գլխովս եղավ՝ նույն ֆիրմայի ու համարյա նույն տեսքը, մեկը 100 մանեթ, մյուսը՝ 200։ Էս խանութի աշխատողին խնդրեցի մոտենալ, հարցնում եմ, էս յանի ինչի՞ ա մեկը մյուսից երկու անգամ թանկ, ասում ա՝ թանկը հատուկ ամորտիզացիոն սիստեմ ունի, որ ընկնելուց վիզդ ոլորել ջարդելուց պաշտպանում ա։ Կատակով հարցրի, իմ ընկնելուց ուսս ա հիմնական տուժողը, ուսս կարա՞ պաշտպանի, մեկ էլ էս խեղճ տղեն լրջացավ, հանեց հեռախոսով իր ուսի ռենտգենն ա ցույց տալիս՝ մի երեք չորս տեղով երկաթից շտիֆտ են դրել, հետո ուսի կարերն ա ցույց տալիս, ասում ա՝ մի տարի առաջ եմ ընկել, էրեկ առաջին անգամ մի քիչ քշեցի․․․ Տենց․․․ մի քիչ տխրեցի, 200 մանեթնոցն առա դուրս եկա։ Բայց ընենց հարմար հելմետ ա, հեչ չեմ փոշմանել։
    հա, էդ սաղավարտները MIPS են կոչվում․ մի հատ հաստ foam shell-ի փոխարեն երկու ավելի բարակ շերտեր են, որոնց արանքում սղլիկ շատ բարակ շերտ ա, որ անկման ժամանակ անկյունային մոմենտը կասեցնի՝ մի շերտը մյուսի նկատմամբ շարժվելով մոտ մի 10-12 մմ։ Սրա նման տեխնոլոգիաներ մոտոների սաղավարտներում առանձին ընկերություններ մի 10 տարու չափ օգտագործում էին, բայց հեծանվային սաղավարտների վերջին մի 2 տարում են սկսել մասսայական անցնել, ինչը սաղավարտների գինը համարյա կրկնակի թանկացնում ա։ Բայց ավելի լայն մասսայականությամբ պիտի որ գները մի քիչ էժանացնի։ Մեկը ես ճիշտն ասած սրա շատ մեծ առավելությունը չեմ հասկանում, որտև իսկապես հարվածների մեծ մասը ուսի վրա են գալիս, որից հետո գլուխը տափակ ա գետնով տրվում, դե իսկ լավ սաղավարտների վրայի շերտը սենց թե նենց սղլիկ են սարքում, որ հարվածը սղալով ընդունի։

    Դե ու ցանկացած հարվածից հետո սաղավարտը դեն գցել ա պետք, որտև տափակած պենոպլաստն ու միկրոճաքերը մյուս հարվածից կարող ա չփրկեն։ Ես իմ հեծանվային կյանքի ընթացքում մի հատ առանց արտաքին արատների սաղավարտ եմ դեն գցել (փոքր շառավղով շրջադարձի տեղը ասֆալտի վրա հավաքված ավազը ակներիս տակից փախավ), մի անգամ էլ տեսանելի ճաքով (խաչմերուկ արագ անցնելուց փողոցի փոսից չհասցրեցի խուսափեմ՝ օդում սալտո տալով սաղավարտով բորդյուրին իջա)։ Երկու դեպքում էլ քշելով հեռացա վայրից, մենակ չանգռվածքներով։ Թե սաղավարտ չլիներ, երկու դեպքում էլ նվազագույնը ուղեղի ցնցում էր սպասվում։ Հա, երկու անգամ էլ door են արել՝ աջից կայանված դուռը անցնելիս վրես են բացել։ Ես էլ եմ Արշակի նման միշտ ուշադիր կայանված մեքենաների նկատմամբ, բայց մի դեպքում մեքենայի մեջ վարորդը չէր երևում (կասկածում եմ որ կռացած գցած բան էր վերցնում, հետո ռեսկի դուռը բացեց), մյուս դեպքում էլ ահռելի շինարարական բեռնատար մեքենա էր, որ կաբինը հետևից գալուց չէր երևում․ անտերը նենց թափով վրես դուռը բացեց, որ թռա մեքենաների հոսքի մեջ՝ բախտս բերեց էդ գծով եկող մեքենան հասցրեց արգելակել․․․ ու սենց պատահարներից խուսափելը էլ ավելի դժվար ա պեդալներին կպած clipless կոշիկներով։

    Մի խոսքով քաղաքային պայմաններում առանց սաղավարտ քշողը կամիկաձե ա հա, Արշակի ճարպիկ քշելու պահով․ ամեն անգամ սրանց որ նայում եմ թե ոնցոն ֆիքսիներով Մանհեթենի մեջով ճղում, մի երկու շաբաթ մեքենաների հոսքում հեծանիվ քշելս չի գալիս․․․ լավ ա գոնե Ռուպերը սաղավարտ ա հագնում․ https://youtu.be/H3f9-dTdksI

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (28.05.2020), Skeptic (28.05.2020), Varzor (28.05.2020), Աթեիստ (29.05.2020), Արշակ (28.05.2020), Վիշապ (28.05.2020)

  26. #225
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հեծանիվ եմ գնել և օրական 10-12 կմ քշում եմ...: Լողավազանը փակվեց, ի՞նչ անեմ: Շնորհավորեք ինձ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2020), Freeman (28.05.2020), LisBeth (28.05.2020), Varzor (28.05.2020), Աթեիստ (29.05.2020), Արշակ (28.05.2020), Գաղթական (29.05.2020), Ծլնգ (28.05.2020), Վիշապ (28.05.2020)

Էջ 15 26-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեծանիվ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 135
    Վերջինը: 29.11.2017, 13:45
  2. Ինչպես տեղափոխել հեծանիվ Անգլիա?
    Հեղինակ՝ armatura, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2015, 10:57
  3. Հեծանիվ Վրաստանից
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.07.2015, 15:08
  4. Վաճառք. Գերմանական Votone լեռնային հեծանիվ, 190.000 դրամ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2014, 19:04
  5. Վաճառք. Վաճառում եմ եվրոպական SCOTT ֆիրմայի հեծանիվ
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2011, 22:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •