Մերսիներ շատ!!!
Մերսիներ շատ!!!
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հեծանիվ է, համ էլ էլեկտրական շարժիչ ունի։
Հավեսով կքշեի, բայց ոչ Երևանում
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գաղթական (15.04.2019)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Yerevan.bike-ից պտի ճշտես։
Կայքում չկա, բայց վախտին բերում էին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (16.04.2019)
Ժող, իսկ հեծանիվի վարձույթի ի՞նչ նորմալ տեղեր կառաջարկեք։ Տենց մի քանի ժամվա համար։
Փորձած տարբերակ՝ https://web.facebook.com/YourbikeArmenia/
Իմ անունից (Գաբոյան Արտակ) Արթուրին դիմի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Thom (17.04.2019)
Քանի որ անսպասելիորեն պարզվեց, որ աննախադեպ ազատ ժամանակ ա կանխատեսվում, հեծանիվ ուզեցի։ Մոտավոր պատկերացնում եմ ինչ ա պետք, բայց կուզեի ավելի լավ հասկանալ, մինչև վաղը չէ մյուս օրը։ Ու քանի որ ստեղ վստահելի ու տեղեկացված մարդիկ կան, շատ շնորհակալ կլինեմ
Ուրեմն պետք ա թեթև/երևի կարբոնն ա ամենաթեթևը, բայց նաև ամուր եմ ուզում, ինքը էդ տեսանկյունից էլ ա լավը կարծես/, ամենագնաց կամ լեռնային ու շատ հարմար մի բան, միջին չափի։ Մտածում եմ ծալովի վարյանտների մասին նաև, որ հետս կարենամ տրանսպորտով ման տամ ու տանը պահելու համար, շատ տեղ չզբաղեցնի, բայց սա առաջնահերթ չի, կարա և ծալովի չլինի, մեկ ա քարշ կտամ։
Ինչի՞ն արժի ուշադրթյուն դրձնել, ի՞նչ հավելյան գործիքներ ու կոմպլեկտացիա, մի խոսքով ցանկացած ինֆորմացիա, որ կարա պետք գա։
SWTS
Ծալովի կարբոնից դժվար թե ճարես, ինձ չի հանդիպել, ծալովի լավ լեռնային դեռ տեսած չկամ։ Ընդհանրապես նորմալ կարբոնից ռամայով հեծանիվը (որը սովորաբար շատ լավ մասերով ա հավաքած լինում) 2000$ ու ավել գին ունի, օգտագործածը, նորմալ վիճակում հնարավոր ա կես գնով ճարես։
Եթե լեռնային ես ուզում ու որ շատ թանկ չլինի, վերցնում ես ալյումինից ռամայով, հիդրավլիկ արգելակներով մի բան։
Ես քո տեղը լինեի մի քիչ ավելի բարակոտ ակերով, առանց դիմացի ամորտիզատորի (որովհետև տենց ահագին թեթևանում ա հեծոն), բայց հիդրավլիկ արգելակներով մի "ծիտ" կվերցնեի, ու երկար հանգիստ կվայելեի։ Նենց թեթև ա քշվում դրանք։
Հեսա նայեմ, որ լավ մոդել աչքովս ընկնի լինկը կդնեմ ստեղ ։
Կարճ
Կոնկրետ
LisBeth (22.05.2020)
Ծալովին խորհուրդ չեմ տա, դրանք հիմնականում ծանր են, առավել հաճախ երկաթից են լինում։
Կարբոնները ամենաթեթևներն են, բայց մենակ դա հերիք ա, որ գինը խիստ բարձր լինի։
Ալյումինը լրիվ օկ ա, կարևորը արագության փոխանցման համակարգն ու արգելակման համակարգերը լավը լինեն։
Վերջերս իմացա փոխանցման նոր համակարգի մասին՝ планетарная втулка։ Նրանով ա լավ, որ արտաքին դետալներ չունի, ու երկար տարիներ ծառայում ա առանց սպասարկման անհրաժեշտության։ Ու դրա դեպքում կարում ես պեդալները հետ ֆռացնելով արգելակել։ Հայաստանում դեռ չեմ տեսել, բայց ասում են, որ կան։
Եթե սովորական փոխանակման համակարգով վերցնես, ապա ամենացածրից՝ Tourney-ից բարձր ինչ էլ լինի, նորմալ ա։
Ստեղ նայի դասակարգումը՝ https://www.velodrive.ru/about/rubriki/17/?id=komponenty_shimano_i_sram
Արգելակման համակարգը լինում ա V-brake ու դիսկային։ Դիսկայինը լավն ա, եթե հիդրավլիկ ա (սա լավագույն տարբերակն ա)։ Եթե պտի տռոսով լինի, ես ինքը կնախըտրեմ V-Brake
Սենց լիքը վիդեոներ կան, որ բացատրում են տարբերությունը։
Խորհուրդ կտամ, նենց բան ընտրես, որ կամ հենց իրա վրա Крыло լինի, կամ էլ հարմարացնելու հնարավորություն լինի։ Թե չէ խոնավ եղանակին սաղ մեջքդ ցեղ ա լինելու։
Անհրաժեշտ աքսեսուարներից, որոնք ինքս միշտ մոտս եմ պահում
1. Հայելի - քաղաքում առանց սրա ահավոր անհարմար ա։ Կայանված մեքենաները շրջանցելու համար միշտ հայելիով եմ հետ նայում
2. Էլեկտրաշոկ կամ պեռցովկա - ագրեսիվ շներից պաշտպանվելու համար։ Սա ավելի շատ քաղաքից դուրս կարա պետք գա։
3. Ուժեղ սիգնալ - անուշադիր վարորդների համար։
Մնացածը արդեն ստանդարտ են՝ ֆանարիկ, հետևից լույս կամ отражатель, սաղավարտ, ձեռնոցներ ու տենց բաներ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (22.05.2020), Jarre (22.05.2020), LisBeth (22.05.2020), Varzor (23.05.2020)
Այ օրինակ սա՝
https://www.scott-sports.com/global/...icle=274906007
Ընտիր հեծո ա, եթե էս մոդելը ճարես հաստատ արժե (Ես չգիտեմ որտեղ ես, ու մոտակայքում նորմալ սպորտ խանութ կա թե չե)
Կարճ
Կոնկրետ
LisBeth (22.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ