Բռնել պետք չի ամենէֆեկտիվ ձևը balance bike-ի վրա սովորելն ա։ Հիմա երեխաների չափի սենց հավասարակշռության հեծանիվներ լիքը կան շուկայում, բայց մեծերի համար էլ կարելի ուղղակի պեդալները հանել ու սամոկատի տեղ քշել։ Հեծանիվ քշելու հիմնական դժվարությունը հավասարակշռությունը պահելու մեջ է, ոչ թե պեդալները պտտելու։ Balance bike-ով հավասարակշռությունը պահել սովորած երեխան 3 րոպեում պեդալներով հեծանիվ ա քշում։
Նենց որ ծանոթ-բարեկամ-հարևանից մի հին հեծանիվ ես մի երկու օրով վերցնում, պեդալները վրայից հանում ես ու վրեն հավասարակշռությունդ ես պարապացնում։ Իմաստը նստարանին նստած ոտքերով գետնից հրվելն ա ու հետզետե փորձել ոտքերը բարձրացնել, որ ոտքերդ օդում հեծանիվը շարունակի մի քանի մետր ինքն իրեն գնալ։ Բայց փորձի ղեկի վրայի արգելակիչով հեծանվի վրա պարապել ու անպայման սաղավարտով։ Եթե կոորդինացիայի հետ լուրջ խնդիրներ չկան, պիտի որ մի 2-3 ժամ պարապելով հավասարակշռությունդ հստակ պահել սովորես։ Դե հետո էլ պեդալները հետ ես դնում, ու կյանքից հաճույք ստանում։
Էն պահելու մասի իմաստը չկա ու նույնիսկ հակաարդյունավետ ա, որտև սխալ սկսել ու արգելակելու սովորություն ա սերմանում (առաջին պապտահած balance bike-ի վիդեոն եմ դրել)։ Պեդալով սկսել-կանգնելու ճիշտ ձևի համար սա նայի․
Էջանիշներ