Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Դու Սահարա անապատում ե՞ս քշում, որ 15 րոպեն մեկ ջուր խմելու կարիք ա լինում։ Երկար ճամփա գնալուց, հատկապես որ շատվորով եք լինում, ոնց էլ չլինի ավելի հաճախ ա թեկուզ մի պահ կանգնելու առիթ լինում, քան ջուր խմելու կարիք եմ ունենում։


Դե հա, էդ անում եմ․ մի քանի վայրկյանով ըստ անհրաժեշտության ուղղություն ցույց տալու համար ձեռը բարձրացնելը խնդիր չի․ ուշադրությունդ չի շեղվում․ բայց ասենք ջուր խմել, հեռախոսի վրա ինչ–որ բան բզբզել և այլն, լիքը մարդ իմ աչքի առաջ տենց բաներ անելու պատճառով ա գյաբռլամիշ եղել։
Ընդհանրապես տարբեր մարդիկ հեծանիվ քշելու տարբեր հմտություններ ունեն ու մեկի համար կարող ա հեծոյի վրա մի ձեռով ղեկ պահել, մյուսով հեռախոսով զանգելը ավելի հեշտ լինի, քան մյուսի համար, բայց նույնիսկ փորձառու հեծո քշողները հաճախ հենց սենց բաների պատճառով են գյաբռ լինում։ 100 անգամ հաջողությամբ անում են, 101–րդ անգամ հավեսով ցբխվում։

Ընդհանրապես հեծանիվից ընկնելու ու ջարդուփշուր լինելու դեպքերի ճնշող մեծամասնությունը լինում ա հենց տվյալ հեծանվորդի կողմից սխալի, անվտանգության կանոն չպահելու արդյունքում։ Հիմա կարաս համարես, որ ձեռ ու ոտ ջարդելը հեծո քշել‎ու պարտադիր մաս ա ու տենց մեկ ու մեջ ջարդելով ապրես, կամ կարաս «ստրախովկի համար» միշտ մի քիչ ավելի զգույշ քշես ու առանց մեկումեջ ջարդուփշուր լինելու հեծոդ քշես
Արշակ, Գուգլ արա հեծանիվ քշելուց ինչքան, երբ ու ոնց ջուր խմել, մի քիչ որ խորանաս՝ աղի ու էլեկտրոլիտների մասին էլ հետաքրքիր բաներ կգտնես։ Երևանում կարելի է պուլպուլակների կամ բուդկաներից ջուր առնելու վրա էլ հույսը դնել, բայց ճիշտը հեծոյիդ վրա ջուր ունենալն ու հաճախակի խմելն ա։
Հա, մարդկանց դժբախտությունների մեծ մասը իրենց խելքից է, բայց մեկ մեկ էլ ուրիշների խելքից է լինում, մեկ մեկ էլ խելքդ գլուխդ չի լինում, որովհետև ջրազրկված ես լինում, քանի որ Արշակն ասում ա՝ 15 րոպեն մեկ ջուր պետք չի խմել, քանի անապատում չես։
Դա էլ նույն ձևի սխալ է, նույնիսկ կարող ես ավելացնել անվտանգության կանոնների մեջ։ Դու ոնց որ վերջերս շատ հեծանիվ չես քշում։