Վիշապ-ի խոսքերից
Ուսս երեք անգամ փորձել եմ ջարդել, չի ստացվել։ Վերջին ընկնելուց կասկես ջարդվեց, գնացի խանութ նորը առնելու, ուրեմն երկու հատ գլխովս եղավ՝ նույն ֆիրմայի ու համարյա նույն տեսքը, մեկը 100 մանեթ, մյուսը՝ 200։ Էս խանութի աշխատողին խնդրեցի մոտենալ, հարցնում եմ, էս յանի ինչի՞ ա մեկը մյուսից երկու անգամ թանկ, ասում ա՝ թանկը հատուկ ամորտիզացիոն սիստեմ ունի, որ ընկնելուց վիզդ ոլորել ջարդելուց պաշտպանում ա։ Կատակով հարցրի, իմ ընկնելուց ուսս ա հիմնական տուժողը, ուսս կարա՞ պաշտպանի, մեկ էլ էս խեղճ տղեն լրջացավ, հանեց հեռախոսով իր ուսի ռենտգենն ա ցույց տալիս՝ մի երեք չորս տեղով երկաթից շտիֆտ են դրել, հետո ուսի կարերն ա ցույց տալիս, ասում ա՝ մի տարի առաջ եմ ընկել, էրեկ առաջին անգամ մի քիչ քշեցի․․․ Տենց․․․ մի քիչ տխրեցի, 200 մանեթնոցն առա դուրս եկա։ Բայց ընենց հարմար հելմետ ա, հեչ չեմ փոշմանել։
Էջանիշներ