Իսկ չի լինի՞ սովորես ինքնուրույն ակը սարքել, սկզբի համար մանոմետր ու ակ քանդելու գործիքներ առ, մեծ բան չի: Ակի ճնշումը չափի մանոմետրով, ոչ ձեռով, ակի վրա միշտ գրված է լինում նոմինալ ճնշումների տիրույթը ասենք՝ 3.5-4.5 բար (կարող է PSI-ով կամ kgsm-ով էլ լինել), կարող ես փչել միջինը, որ ոչ շատ կոշտ լինի, ոչ շատ փափուկ: Ինտենետում սաղ ինֆոն վիդեոներով կա: Առաջին մեկ երկու անգամը կարող է ջանջալ լինի, հետո՝ խաղուպար:
Համ գումար ու ժամանակ կխնայես, համ հավես ա, համ էլ սեքսիստական կարծրատիպերը կկոտրես :Ճ




Մեջբերել
Ժամանակ չկա։ Սեքսիստական կարծրատիպի հարց էլ չկա։ Ստեղ ոչ ոք իրա հեծանիվը չի սարքում՝ ո՛չ տղա, ո՛չ աղջիկ։ Հեծանիվ վերանորոգող արհեստանոցներն էլ ամեն քայլափոխին են։ Ստեղ հեծանիվը հոբբի չի, տրանսպորտի միջոց ա։
կարգին պոմպ առ ու մոռացի... 15 վայրկյան ա փչելը տևելու, շաբաթը մեկ ճնշումը ստուգելն էլ լավ պրոֆիլակտիկա ա, նենց որ կհամատեղես ստուգելը փչելու հետ։
De gustibus et coloribus non est disputandum.
Էջանիշներ