Ծլնգ, ասեցի՝ տեղյակ պահեմ: Ստեղի հեծանիվի խանութներից ոչ մեկը չի ծախում էդ յուղը: Որտեղ մտա, ասեցին՝ ունենք, բայց չենք ծախում:

Մի խոսքով, աչքիս կա՛մ օնլայն պատվիրեմ, կա՛մ իրանց յուղել տամ: Սենց են էլի անում, որ մարդ իրա հեծանիվից գլուխ չի հանում:
Ու մի բան էլ դիմացի արգելակի միֆի մասին: Վերջերս հատուկ ուշադրություն դարձրեցի, թե ոնց եմ օգտագործում: Իրականում շատ հազվադեպ ա, որ մինչև վերջ սեղմում եմ: Թեթևակի սեղմելն էլ դանդաղացրած ընթացքի դեպքում հերիք ա նորմալ կանգնելուն, մինչդեռ հետևի արգելակ գործածելիս ահագին ուշ ա հեծանիվը կանգնում, ու լուսակրից ահագին առաջ ա անցնում հեծանիվը:
Էջանիշներ