Վիշապ-ի խոսքերից
Նայի, եթե ձմռան ձնին քշելը անհրաժեշտություն ա, ուրեմն պիտի ֆաթ բայք առնես, չաղ ակերով։ Համեմատաբար դանդաղ ա, բայց տռակտոր, հետևդ էլ քիչ ա ցավալու։ Բայց եթե ցրտին քշելու զահլա չկա, ապա ձեր անտառներում ինչ ասես կարող ես քշել, սկսած լեռնային հաստ ակերովից, վերջացրած տռասի կարբոն բարակ ակերով։ Բարակ ակերը ցեխից շատ ավելի հավեսով են պլստում, քան հաստ ակերը, բայց ընդհանուր՝ հաստ ակերն էլ են պլստում ։Ճ Հետևաբար որոշի, թե ինչքան շատ ես անտառի ցեխերին քշելու, ու ինչքան ասֆալտին, արագ ես քշելու թե դանդաղ, ուղիղ ես նստելու, թե կիսաթեք, թե լրիվ կզած։
Առաջին հեծանվին խորհուրդ չեմ տա մի $1000-ից ավել փող տալ, որովհետև միշտ առաջին հեծանիվը ճիշտ հեծանիվը չի լինում ։Ճ Եթե ռեգուլյար չես քշելու ու հավեսի համար ես քշելու, ապա 29 դյույմանոց ակերով, դիսկերով, ալյումինից 10-11 սկոռոստանի հիբրիդ, Շիմանո կոմպոնենտներով, ցանկալի է գերմանական (Cube, Focus, Canyon), կամ էլ Giant, Scott: Հիմա տարբերակներ կան, որ օնլայն առաքումով պիտի առնես, բայց հավաքել նաստորյկա անելը քեզ վրա է, տենց օրինակ Canyon-ը ֆանտաստիկ հեծանիվներ են։ Բայց քանի որ դու հավաքելուց ու նաստորյկայից սկզբի համար դժվարանալու ես, ամենաճիշտը խանութ գնալն է, ու տեստային քշելը։ Պարտադիր քշում ես մինչև առնելը ու համոզվում ես, որ հարմար ա նստում ։Ճ Հարմարությունը անչափ կարևոր է, կարող ա թույն հեծո առնես հզոր տեսքով ու կոմպոնենտներով, բայց մեջքդ ու ծնկներդ ցավեն ամեն քշելուց։ Ավելի լավ է, մի քիչ փող տաս, ֆիթ անեն հեծանիվը քո չափսերին։ Կարող ես տարբեր տիպերի հեծանիվներ խանութում քշել ու ըստ այդմ էլ որոշել թե ինչ ես ուզում։ Մեկ էլ խանութի սայթը գրի, տեսնենք, ինչ կա ձեր մոտ առկա ։Ճ
Էջանիշներ