Էդ շտապող վարորդները նույնքան (եթե ոչ ավելի) անտանելի ու վտանգավոր են, ինչքան թույլատրելի արագությունից շատ ավելի դանդաղ քշող էգոիստ ու քթի ծերից էն կողմ չնկատող, կամ էլ սկսնակ վարորդները։ Ու անտանելի են ոչ միայն հեծանվորդների, այլ մնացած վարորդների համար էլ։ Էն որ արանք են ման գալիս, որ խցկվեն, կամ հիսթերիկ աջուձախ են անում, պլստալու համար։ Դրանք իսկական փորձանքն են, որ կան, վթարի ու ստրեսի աղբյուր, ու ես վստահ եմ իրենց շտապելն էլ ոչ մի գրողի տարած արժեք չի ավելացնում էլ մոլորակի վրա, շտապում են ինչ-որ անիմաստ ժողովի ներկա ստանան, կամ շտապում են, որովհետև իրենց փնթիության պատճառով ուշ են տնից դուրս եկել, կամ զուրկ են հաշվարկելու ու պլանավորելու ունակություններից, Google Navigation-ից բեխաբար են և այլն :Ճ Ու որ ուշանան էլ, աշխարհը չի քանդվի։
Այո, իրար նկատմամբ հարգանքը ենթադրում է իրար հասկանալ ու համագործակցել։ Օրինակ միագոտի նեղ ճանապահների վրա, որտեղ վազանցի գոտիներ ու հնարավորություն չկա, եթե հեծանվորդը նկատում է հետևից մի քանի մեքենա համեստ ու դանդաղ քշում են ու ինքը ավելի արագ չի կարող գնալ (ասենք դիք ա բարձրանում), ապա ամենալավ բանը, որ կարող է անել, աջ քաշել, կանգնել, թողնել մեքենաներն անցնեն ու նորից շարունակել մինչև հետևից նոր շարք հավաքելը։
Հետիոտն-հեծանիվ համատեղ գոտիների վրա հետիոտները պիտի աջ քաշած քայլեն, մյուսներին անցնելիս պարտադիր հետ նայեն, իսկ հեծանվորները անցնելուց առաջ զգուշացնում են, որ հետիոտներին անակընկալի չբերեն ու վրաերթ չանեն, օրինակ ես պարտադիր զգուշացնում եմ «on you left (right)!» քաղաքավարի ու բարի ձայնով գոռալով ։Ճ Եթե հետիոտների խտությունը մեծ է, կարող է սաղ ճամփին գոռամ, կարգն է այդպիսին ։Ճ
ԱՄՆ-ում էս ամենը կամ գոնե մեծ մասը օրենքով հստակ գրած-ծամած-բացատրած են, ու կարծում եմ էս հստակությունը ահագին հեշտացնում ու պարզեցնում է կյանքը։
Si vis pacem, para bellum
Բյուր ջան, որոշել եմ․․․ գալիս եմ․․․ մնալու տեղ կունենա՞ք, մինչև տեսնեմ ինչ ու ոնց։
Չմոռանաք ձեր հեծանվարշավներն ու նկարները strava-ում գրանցել ու ստեղ թիթիզանալ :Ճ
Si vis pacem, para bellum
Աթեիստ (08.03.2017)
Հեծանվագետներ ջան, մի հատ էսպիսի հարց տամ: Դիմացի արգելակս սեղմելիս ահավոր անդուր ձեն ա հանում: Սկզբում կարծում էի՝ շղթան ա (որտև էդ անդուր ձենը քշելու ընթացքում էլ էր լինում), բայց շղթան յուղեցի, ընթացիկ ձենն անցավ, արգելակինը մնաց: Ինչի՞ց կարող ա լինի ու հնարավո՞ր ա տնային պայմաններում հարցը լուծել: Արհեստանոց չեմ ուզում տանել, որովհետև աստղաբաշխական թվեր են ուզում ու պլյուս ամբողջ օրը հեծանիվն իրանց մոտ են պահում: Արգելակը նորմալ աշխատում ա, մենակ ձենն ա անդուր:
Էս քաղաքային հեծոները մազալու բաներ են։ Սենց արգելակ կյանքում չէի տեսել
Քիչ մը գուգլեցի ոնց որ սրանից ա http://www.sheldonbrown.com/rollerbrakes.html
Էդ տիպը կոչվում ա Rollerbrake: Ընդհանրապես էս պապիի բլոգը վերջն ա։ Ամեն ինչ կա մեջը հեծոների մասին:
Երկու տարբերակ կա։ Կամ վարի ա գնացել, կամ ընդամենը յուղել ա պետք, Չգիտեմ ճիշտն ասած շղթայի յուղ կարելի ա լցնել թե չէ։ Բայց ենթադրում եմ որ երևի չէ։ Համենայն դեպս էն մի տեսակ ծանր, քիչ մածուցիկ յուղերից հանկարծ չլցնես։ Դրանք որ կեղտը հավաքում են իրենց վրա քարանում են, կտա, լրիվ հերը կանիծի։
նայիր 1:00–ից սկսած
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ