StrangeLittleGirl-ի խոսքերից
Դե դրա համար քաղաքների մասին եմ խոսում, ոչ թե քաղաքից քաղաք հեռավորություն անցնելու: Չնայած հանուն արդարության ասեմ, որ հիմա Կոպենհագենի շրջակայքում հեծանվային «մայրուղիներ» են կառուցում, մի մասն էլ արդեն կառուցել են: Արդյունքում՝ մարդիկ կարող են մոտակա քաղաքներից հեծանիվով գալ գործի (քշելով օրը 80-100 կմ): Ու պատկերացրու, էդպիսի մարդիկ եզակի էնտուզիաստներ չեն, բավական շատ են:
Ինչ վերաբերում ա շտապելուն ու բեռ ունենալուն, ապա տարիներ առաջ, երբ Նիդեռլանդների Խրոնինգենի նորընտիր երիտասարդ քաղաքապետը որոշեց քաղաքը հեծանվային դարձնել, նորից նույն տիպի փաստարկներ էին բերվում, դրան էլ ավելանում էր էն, որ քաղաքի կենտրոնի խանութները տակ կտան, եթե մեքենաները չկարողանան դրանց մոտով անցնել: Տարիներ անց իրավիճակն էսպիսին ա. եթե Խրոնինգենում շտապում ես, ուրեմն անպայման հեծանիվով կգնաս, ոչ թե մեքենայով, ոչ էլ հասարակական տրանսպորտով: Եթե բեռ ունես, զանազան հեծանվային հարմարանքներ կան, որ բեռը հեծանիվով տեղափոխես: Տո մարդիկ նույնիսկ երեխաների համար վագոնչիկներ ունեն, երեխաներին դպրոց հեծանիվով են տանում: Եթե շատ բեռ ունես, կարող ես մեքենայից օգտվել, ոչինչ, մի քիչ էլ երկար ճանապարհ անցիր:
Իսկ վարորդների համար ալամ աշխարհը բաց քշելու տեղ ա: Թող քաղաքի ներսում էլ մի քիչ նեղվեն: Իսկ եթե քաղաքը կամ պետությունը հեծանիվն առաջնահերթություն ա սարքել, բնականաբար, վարորդների կյանքը դժվարացվելու ա: Օրինակ, նույն Նիդեռլանդներում բավական թանկ արժե վարորդական իրավունք ձեռք բերելը: Դրան էլ գումարած հարկերն ու պարկինգի գները: Արդյունքում՝ մարդիկ երկու անգամ են մտածում մեքենա առնելուց առաջ ու երկու անգամ են մտածում տնից դուրս գալիս մեքենայո՞վ գնալ, թե՞ հեծանիվով:
Էջանիշներ