Չէ չի ծռվում։ Նորմալ Հիբրիդ հեծանիվի դիրք ա։
Առնելուց M-ն էլ եմ փորձել, բայց ինձ ավելի դուր ա գալիս առաջ թեքված դիրքը տենց մի տեսակ հեծոյի հետ ավելի ներդաշնակ եմ լինում (if you know what I mean ):
P-ն երևի ավելի ունիվերսալ ա, դիրքդ կարող ես փոխես տարբեր նայած որտեղից ես բռնում, բայց մի տեսակ հեչ sexy չի , հոգնած բիձու տեսք ունի։
Իմը նոմինալ գինը 1200 էր։ Բայց ես գործի տեղի բենեֆիթով եմ առել, իմ վրա մի 500 ա նստել։ Ինձ անպայման ծալովի էր պետք, որ կարողանամ պիկ ժամերին գործի գնալ–գալուց գնացքով տանեմ։
Մի հատ բան կար, որ ճիշտն ասած հիասթափվեցի իրանցից։ ՈՒրեմն գործարանային վիճակով ինքը գալիս ա դիմացի հաբի մեջ դինամոյով ու լույսով։ Բայց էդ լույսերը հենց կռիլոյի վերևն են։ Անիվները քանի որ փոքր են լույսերի տեղադրվածությունը բավական ցածր ա։ Գցեցի բռնեցի, որ մեքենաների հայլիների մեջ էդքան էլ տեսանելի չի։ ավելի լավ ա դրանք հանել տամ, համ գինը կիջնի մի 150 համ էլ ինչ լույս կուզեմ կառնեմ կդնեմ։ Հիմա էս դինամոն որ հանում են ստանդարտ հաբը դնեն, պարզվում ա էդ ստանդարտ հաբը մի հատ անասուն որակի բան ա։ Ձեռքդ բռնած որ պտտում ես, պադշիբնիկների գռգռոցը զգացվում ա, ու շատ շուտ կանգնում ա, կողքի Seal–երն էլ ռեզինից են, մեջը հա ջուր բան ա լցվելու ու սարքելու գործ բացվի։ էդքան թանկ գնով հեծո են ծախում, բայց հետն էլ ժեխ են խուրդում, որ հետո էլ մաս մուս ծախեն։ Իրանք ունեն նաև ավելի թանկ super-light առջևի անիվ։ Սա լրիվ փակ ա, նորոգելու հարց չի առաջանում, պտտելուց էլ շա՜տ երկար ու առանց գռգռոցի։ Դրանից դրեցի մի խոսքով։ Մեկ էլ քանի որ բոյով եմ extended seatpost եմ վերցրել որը սովորականից 6 սմ երկար ա։ Ավելի բոյովների համար կա telescopic seatpost:
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 29.06.2020, 14:45:
boooooooom (01.07.2020), Varzor (30.06.2020)
Ծլնգ (30.06.2020)
Քոնի նստարանը ղեկից համեմատաբար շատ ավելի բարձր էր ոնցոր։ Բայց երևի թևերի երկարությունից էլ ա կախված․ ես այդ դիրքով հաստատ մեջքս պիտի կլորացնեի, որ գլուխս ղեկի դեմից ահագին դուրս չպրծներ։ Բայց P-bar-ի էսթետիկան իմ մոտ էլ ա նույն զգացողությունները առաջացնում։
Հա, 500 ավելի խելքի մոտիկ ա (£, չէ՞)։ Էդ կարգի հեծանիվների կարիքի երևի մենակ երկու use case կա, որոնցից մեկը հենց քոնն ա (լցված տրանսպորտ), մյուսն էլ՝ հաճախակի ճամփորթություններ քաղաքից քաղաք։ Սրանցից դուրս մի քիչ ավելի մեծ ծալվող հեծանիվների ահռելի ընտրանի կա, ու bromptonn-ն էլ bike friday-ն էլ դառնում են մի ձև անիմաստ լյուքս։Իմը նոմինալ գինը 1200 էր։ Բայց ես գործի տեղի բենեֆիթով եմ առել, իմ վրա մի 500 ա նստել։ Ինձ անպայման ծալովի էր պետք, որ կարողանամ պիկ ժամերին գործի գնալ–գալուց գնացքով տանեմ։
Մի հատ բան կար, որ ճիշտն ասած հիասթափվեցի իրանցից։ ՈՒրեմն գործարանային վիճակով ինքը գալիս ա դիմացի հաբի մեջ դինամոյով ու լույսով։ Բայց էդ լույսերը հենց կռիլոյի վերևն են։ Անիվները քանի որ փոքր են լույսերի տեղադրվածությունը բավական ցածր ա։ Գցեցի բռնեցի, որ մեքենաների հայլիների մեջ էդքան էլ տեսանելի չի։ ավելի լավ ա դրանք հանել տամ, համ գինը կիջնի մի 150 համ էլ ինչ լույս կուզեմ կառնեմ կդնեմ։ Հիմա էս դինամոն որ հանում են ստանդարտ հաբը դնեն, պարզվում ա էդ ստանդարտ հաբը մի հատ անասուն որակի բան ա։ Ձեռքդ բռնած որ պտտում ես, պադշիբնիկների գռգռոցը զգացվում ա, ու շատ շուտ կանգնում ա, կողքի Seal–երն էլ ռեզինից են, մեջը հա ջուր բան ա լցվելու ու սարքելու գործ բացվի։ էդքան թանկ գնով հեծո են ծախում, բայց հետն էլ ժեխ են խուրդում, որ հետո էլ մաս մուս ծախեն։ Իրանք ունեն նաև ավելի թանկ super-light առջևի անիվ։ Սա լրիվ փակ ա, նորոգելու հարց չի առաջանում, պտտելուց էլ շա՜տ երկար ու առանց գռգռոցի։ Դրանից դրեցի մի խոսքով։ Մեկ էլ քանի որ բոյով եմ extended seatpost եմ վերցրել որը սովորականից 6 սմ երկար ա։ Ավելի բոյովների համար կա telescopic seatpost:
Իսկ չէի՞ր կարա մի ստանդարտ (լավ որակի) մանկական հեծանվի 16" անիվ դնեիր։ Մեկ էլ տարօրինակ ա, որ handlebar post-ն էլ telescopic չեն սարքում։ Մի £20 հավելյալ ծախսով կարային շատ ավելի modifiable սարքեին։ Ի դեպ ծալվող պեդալներ չե՞ս ուզում դնես․ ձախ պեդալդ ծալված վիճակում ավելի կոմպակտ կդարձնի (նկարներում ձախ պեդալդ չի երևում, բայց աչքդ ոնցոր ծալովի չի)։ Բայց սաղ հեչ, brompton-ի caster-ներն ամեն ինչ արժեն։ Մնացած ծալովիները մթոմ թե հենց իր ակներով պիտի գլորես, բայց հարմար չեն։ Մեկ էլ tern-ն ա trolley rack սարքում, բայց շատը ճամփորթելու համար, ոչ թե ոտի վրա մետրոյում գլորելու․․․
Հա թևերի երկարությունն էլ կապ ունի իհարկե։ Նստարանի բարձրությունը դե ըստ ոտքի երկարության ա։ Ղեկն թեկուզ ցածր ա բայց մեկ ա նստարանի ու ղեկի մեջ հեռավորությունը շատ չի, քանի որ ռամայի չափ որպես այդպիսին չկա, մի չափ ա։ Նենց որ նույնիսկ S–ով տենց կռացած դիրք չի ոնց որ Road bike–ով։ 500 ֆունտ հա։ Ես փաստացի մենակ ԱԱՀն եմ վճարելու, մնացածը գործատուս ա վճարում։ Ցանկացած պահի էլ որ ծախեմ հաստատ նույնիկս պլյուս դուրս կգամ։ Սրանք գինը տարիքի հետ շատ չեն քցում, ոնց որ սովորական հեծանիվները։
ՈՒրիշ 16 անոց ակ չեմ մտածել դնել, ինչ էլ լիներ իրանց superlight–ը հենա ցենտր ակ ա։ ՈՒղղակի ինչ չդզեց որ ստանդարտը վատն են դնում, ոչ թե լավը որը կարաս դաունգրեյդ անես վատի եթե չես ուզում դրան փող տաս, ոնց ես ստանդարտ կոմպլեկտացիայից չուզեցի դինամոն ու լույսերը։ handlebar–ը չհասկացա ինչի պիտի տելեսկոպիկ սարքեն։ Հենա տելեսկոպիկ նստատեղի հետ H-type–ն են սովորաբար առաջարկում որովհետև դա տեղից արդեն ահագին բարձր ա։ Ձախ պեդալը ծալվում ա, որ ձեռքդ բռնած տանելուց ոտքիդ չխփի։ Caster–ն ի՞նչ ա։
Երկիր չի։
Ձեր մոտ տարբերակներն նույնիսկ ավելի շատ են, քան մեր մոտ։
Էստեղից Հայաստան տրիաթլոնիստներին Kestrel Talon ենք ուղարկել, Ամազոնում մեկումեջ 1100-ով էլ ա ճարվում։
Si vis pacem, para bellum
Հեծանվիս պարամետրերը բարձր չեն, բայց որոշ բարձունքներ հաղթահարել թույլատրում են։
Ջրվեժի արգելոցում․
••Սեղմել՝ ցույց տալու համար
boooooooom (19.07.2020), Freeman (19.07.2020), Lion (20.07.2020), Varzor (19.07.2020), Աթեիստ (18.07.2020), Անվերնագիր (20.07.2020), Գաղթական (19.07.2020), Ծլնգ (02.08.2020), Հայկօ (18.07.2020)
Skeptic (22.07.2020)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Skeptic (22.07.2020)
Բայց շներն իրոք խնդիր են, մի քանի անգամ սպառնալիս գռմռացել են վրաս, այլ բան չի եղել, բայց... տհաճ է:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շուն եմ տեսնում արգելակում եմ, հեծանիվից իջնում։ Էդ պահին սովորաբար հետ են գնում, մի տաս քայլ հեռանում եմ (համ էլ հանգստանում), հետո շարունակում եմ քշել։ Էդքան շատ չեն պատահում ինձ։
Կարճ
Կոնկրետ
Հենց երեկ Իսակովի վրա արագության տակ քշում եմ, մեկ էլ տեսնեմ կողքի շինության բակում մի մեծ շուն պառկած ա, մյուսն էլ մի քիչ հեռու թափառում ա։
Էդ պահին արագությունը բավականին բարձր էր, պեդալ չէի տալիս (սա շատ դեպքերում հարձակվելու առիթ ա)։ Էն հեռվինը, որ արդեն ոտի վրա էր, հաչալով սկսեց վրա գալ, դեմի պառկածն էլ միացավ, ու մինչև հասա իրանց արդեն երկուսն էլ փողոցի մոտ էի, ու շատ ագրեսիվ վրա էի տալիս։
Եթե պեդալ տայի, մտածելու էին վախեցա, փախնում եմ, ավելի արագ էին վազելու։ Վրեքները գոռգռացի, հետ քաշվան գնացի։
Բայց արդեն ատրճանակը մոտս կպահեմ, ու հենց դրանց էլի հանդիպեցի, կանգնելու եմ, մեկին լացացնեմ։
Էն շունը, որը առանց պատճառի հարձակվում ա հեծանվի վրա, պտի մի օր էդ հեծանվից լավ «տփոց» ունի, որ իմանա, որ պտի հեռու փախնի, ոչ թե վրա տա։ Էս հարցով շուն վարժեցնողն ինձ հետ համաձայն էր։
Եթե ես կարացա հանգիստ անցնեմ, կարող ա իմ տեղը ավելի անփորձ մարդ լիներ, ընկներ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես հայկական շների հետ լավ փորձ ունեմ, վախտին Դավթաշենի գերեզմանոցի ճամփով որ վազում էի, մի 20 շուն գալիս հետս հավասար վազում էին, ես սկզբունքորեն օքեյ էի, եթե իրենց հաչոցներով ու ղալմաղալով զահլես չտանեին ու սաղ թաղը չզարթնացնեին առավոտ ժամը 6-ին, որ մարդիկ հելնեին ու նզովեին հանգիստ քնելու տեղը տռուսիկ մայկով հավայի վազվող տխմարին։ Տենց համարյա մի տարի ձգեցի, շներն արդեն անցել էին տրիաթլոնի, մի երկու շատ համառի ոսկի մեդալ էլ կարելի էր տալ ։Ճ
Իմ ամբողջ կյանքում բազմաթիվ անգամներ շների կողմից «հարձակման» ենթրակվելիս ընդամենը մի անգամ են ինձ կծել՝ մի փոքր չափի սրիկա հետևից ոտքս, երբ մեջքով թեքված քայլերս արագացնում էի (սխալ համար առաջին ու վերջին)։
Հաչացող ու վրա տվող շները դեպքերի մեծամասնությունում էդքան սարսափելի չեն, ինչքան որ թվում են։ Իրենց ռեակցիան հիմնականում վախից ու անսպասելիությունից է, շատ դեպքերում էլ ուղղակի շարժվող բան հետապնդելու հավեսից։
Ինտերնետում մի քանի անգամներ խորհուրդներ էի ման եկել, իմ կարծիքով մեծ մասամբ անպրակտիկ խորհուրդներ են, ասենք՝ կանգնել, գոռալ, կամ գազ տալ փախնել, օգնություն կանչել․․․
Ըստ իմ փորձի ամենաէֆեկտիվ քայլերը՝
1․ Մնալ սառնասիրտ ու շարունակել քշել նույն տեմպով, ոչ ավելի արագ, ոչ ավելի դանդաղ, այսինքն անտեսելը ամենաէֆեկտիվ տարբերակն է
2․ Խուսափել շան հետ աչքով կոնտակտից, հայացքից շների մոտ տագնապը շատանում է
3․ Բացի սառնասիրտից մնալ նաև բարեկամական, փողոցային շների մեծ մասը անդաստիարակ են ու վախկոտ, պետք է վերաբերվել ինչպես մնացած կենդանիներին՝ հանդուրժողաբար, ասենք տանս մեջ սև զզվելի սարդին ես քնքշորեն բռնում հանում եմ տնից դուրս սատկացնելու տեղը
4․ Եթե շունը չափից ավելի մոտ է հեծանվին ու ռիսկ կա, որ կարող է կծել, մի թեթև շշից ջուր եք պզացնում շան ուղղությամբ առանց շանը նայելու, մնալով նույնքան հանգիստ ու բարեկամական ինչքան մինչև շանը հանդիպելն էիք, եթե ջուր չկա, ոչ մի բան չեք անում, ոտքով խփելը կամ սպառնալը սովորաբար երկարացնում է հաչմչոցը
5․ Շան տարածքը մաքսիմում 50 մետր է, ու հիմնականում էդքան էլ վազում հաչում են, եթե հանգիստ հեռանում եք առանց ատելի հայացքի, գոռգոռոցի և այլ թշնամական պրովոկացիաների, հակառակ պարագայում ներվերից թույլ շները մի քանի կիլոմետր կարող են հետապնդել ու իրենց շնային դաժան կյանքի համար վրեժխնդիր լինել հենց ձեզնից
6․ Եթե հանգամանքների բերումով ցած եք իջել հեծանվից, կամ անհրաժեշտ է մի որոշ ժամանակ մնալ տարածքում, ապա բարեկամական-հանգիստ մնալն ու անտեսելը սովորաբար ավելի բարի ավարտ է ունենում, քան ագրեսիվ ռեակցիան, աչքերով կոնտակը՝ շները իրենց հաչոցի ռեակցիային են ուշադրություն դարձնում, որ հասկանան թշնամի ես, թե բարեկամ
7․ Առանձին շներ ուղղակի հետապնդելու մոլուցքից դրդված, կամ պարապությունից կարող են ձանձրացնելու չափ երկար լարել, բայց գրեթե միշտ ջուր ցանելուց հեռանում են, իսկ եթե ջուր չկա, ապա նոր կարելի է սպառնալ կանգնելով, ու քարով խփելու գործողություն անելով, դա միայն երբ արդեն շան տարածքից դուրս եք ու շունը միայնակ է (հիմնականում հենց էդպես էլ լինում է)
8․ Հեռանալիս արագ մոռանում եք շանը ու շարունակում եք ըմբոշխնել կյանքը, հիմա շուն էր, հաչում էր
9․ Անփորձանք երթ, ամենակարևորը՝ մեքենաներից զգուշ եղեք, շները ջհանդամ
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ