User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ավտոմեքենայի նորոգում, արհեստավորներ, պահեստամասեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ավտոմեքենայի նորոգում, արհեստավորներ, պահեստամասեր

    Քաղաքականություն թեման ձանձրացրեց Ակումբը քրքրեցի ու չգտա սենց թեմա: Ինձ թվում ա, ահագին մարդ ով նոր մեքենա չի քշում, ահագին հետաքրքրված կլինի թեմայով: Ես կարելի ա ասել ահագին հոգատար վարորդ եմ, ու մեքենան առնելուց հետո ընկա դրա ձեռը կրակը: Ամեն շխկոց ու դխկոց դառնում էր կպչուն միտք ու մինչեւ էդ ձենը չէր վերանում, չէի հանգստանում: Էս ընթացքում ահագին արհեստավորների հասցրի ճանաչել, ահագին փորձ ձեռքբերեցի: Ինձ թվում ա, թեման հետաքրքիր կլինի էն մարդկանց համար, ովքեր ստիպված են շփվել արհեստավորների հետ, մեքենայի մաս-մուս ճարել, կամ խնդիր ունեն լավ արհեստավոր գտնելու: Թեմայում կարող եք կիսվել ձեր փորձով, ռեքոմենդ անել լավ արհեստավորների (էս կետը մի քիչ զգայուն կետ ա, կարեւոր ա, որ չվերածվի գովազդի), պահեստամաս ճարելու հետ կապված ինֆորմացիայով եւ այլն: Շատ օգտակար կլինի կիսվել նաեւ DIY ինստրուկցիաներով կամ դրանք նկարագրող լինքերով: Սա հատկապես կարեւոր կլինի էն իրավիճակների համար, երբ մեքենայի վրա թեթեւ գործ կա անելու, բայց չեք ուզում արհեստավորի մոտ տանել, ու տեսականորեն կարող եք ինքներդ անել, եթե ինչ որ մեկը հուշի:

    Ըհը, ուրեմն գնացինք: Ավտոս 2004թ. Աուդի Ա4 ա, ու դրանով ամեն ինչ ասված ա: վատ իմաստով իհարկե: Արտակարգ ավտոյա, բայց ահավոր կապրիզնի, թանկ մասերով ու բարդ ռեմոնտով: Առնելուց հետո որ ի մի եմ բերում, թե ինչքան մաս եմ փոխել վրեն, մտածում եմ էդ փողով հանգիստ մի հատ օպել կարայի առնեի: Սկսեցի կառոբկի յուղը փոխելուց, պարզվեց որ վարիատոր կառոբկա ունի ու ամեն 60000կմ-ը մեկ յուղը պիտի փոխվի: Ու ընդ որում մենակ օրիգինալը պիտի լցնես, որը մենակ սերվիսում կա լիտրը 15000ով: Բայց էս մենակ սկիզբն էր: Հետո գնացին՝ զուբչատի ռեմեն՝ իրա թաշախուստով՝ ջրի պոմպ, ռեմենի ձգիչ, թերմոստատ, հետո ավելի մանր բաներ՝ սվեչեք, ջրի ջերմաստիճանի դատչիկ, դեմի ստաբիլիզատորի ստոյկեք, հետեւի ակի գնդառանցքակալներ (արհեստավորների լեզվով՝ ցապկի պաչեվնիկ), շարժիչի բլոկի պռոկլադկա, հետո կառոբկի կառավարման բլոկը շարքից դուրս եկավ, էդ արդեն ուրիշ տեղ սարքեցին, հետո, շարժիչի կարտերի վետիլյացիայի շլանգ ու էլի լիքը բաներ: Էն մանր մունր բաները չհաշված՝ շարժիչի յուղ, յուղի ու օդի ֆիլտրեր, դվոռնիկների ռեզիններ եւ այլն:

    Կարճ ասած, եթե ինչ որ մեկը մտադիր ա աուդիի էս մոդելը կամ սրանից մի սերունդ բարձր մոդել առնի, խորհուրդ կտամ մի անգամ էլ մտածել գնումից առաջ: Լավ ավտո, բայց նորածին երեխու նման պահանջկոտ ու նուրբ:
    Հիմա կիսվեմ արհեստավորների հետ կապված փորձով: Հիմնականում օգտվում էի Լենինգրադյանի վրայի արհեստանոցներից, ա իմեննո՝ Բեկո խանութի կողքի արհեստանոցից: Վատ տեղ չի, բայց հստակ պիտի իմանաք ում մոտ ու ինչի համար եք գնում, ու մոտավորապես էլ պատկերացում ունենաք ինչ գումար արժի էդ գործը: Ավելին, խորհուրդ կտամ մատոռի ու դիագնոստիկայի հետ կապված գործեր չանեք ստեղ, էդ պռոֆիլի արհեստավորը կիսագրագետ ժուլիկ ա, հանգիստ կֆռռցնի ձեզ: Ասենք մի հատ տուֆտա դիագնոստիկայի համար կարող ա 6000 դրամ պլոկի, կամ ասենք սվեչա փոխելը 10000 արժենա մոտը: Խադավոյով զբաղվող տղեն ավելի գրագետ ու բանիմաց ա, գումարած, որ փողային հարցերում մելոչնիկ չի: Եթե խադավոյի հետ կապված հարց ունեք, սթռոնգլի ռեքոմենդ եմ անում էս տղուն:

    Մատոռի հետ կապված հարցերով հիմնականում գնում էի Դավթաշենի մոստի մոտ գտնվող արհեստանոց (կոնկրետ անուն չեմ նշում, որ գովազդ չհամարվի): Էնտեղ երկու ախպերներ կան, բարեխիղճ ու որակով գործ են անում, հատկապես մեծը: Ու էլի փողային հարցերում մելոչնիկ չեն: Ասենք մատոռի բլոկի կափարիչը քանդել, մաքրել, նոր պռակլադկա դնելը 4000 դրամ նստեց վրես: Ասեմ, որ էդ ահագին բարդ գործ էր տված փողի համեմատ:
    Պահեստամասերի պահով էլ իմ փորձից ասեմ հետեւյալը՝ եթե ձեւ ունեք դրսից պատվիրելու,կամ բերելու, անպայման հենց տենց էլ արեք: Էստեղից պահեստամաս գնեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որովհետեւ 10-ից 9 դեպքում ձեզ կխաբեն: Ասենք ուզում եք առնել Lemforder ֆիրմայի շառավո կամ ծյագա, վաճառողը ձեզ կտա բացած տուփով անհայտ ֆիրմայի պահեստամաս, ու մոր արեւ կերդվի որ հենց էդ ֆիրմայի ա: Ձեր միակ երաշխիքը հենց էդ երդումն ա: Շատ շատ տուփի վրա էլ գրած լինի ձեր ուզած ֆիրմայի անունը: Կարճ ասած՝ ստեղի պահեստամասերից հեռու մնացեք:

    Աուդիի սերվիս մի քանի անգամ եմ գնացել, ասեմ, որ սուպերպրոֆեսիոնալ կադրեր չունեն, ստեղի միակ առավելությունը օրիգինալ պահեստամասերն են՝ պապու գներով: Դե աշխատանքն էլ բնականաբար նույն գներով:
    Ըհը, ոնց որ թե էսքանը: Էն մարդիկ, ովքեր Աուդի, Վոլկսվագեն, Սիթ կամ Շկոդա ունեն, կարամ տամ ETKA ու ELSA հավելվածների լինքերը: Ով չգիտի, ասեմ, որ առաջինը պահեստամասերի կատալոգն ա՝ OE համարներով, երկրորդն էլ գործարանային ռեմոնտի մանուալներն են: Այսինքն, էդ ծրագրի օգնությամբ, եթե համապատասխան գործիքներն ունեք, տեսականորեն կարող եք ցանկացած տեսակի ռեմոնտ անել ձեր գարաժում:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.10.2016), John (01.10.2016), Tiger29 (02.10.2016), Աթեիստ (30.09.2016), Ձայնալար (02.10.2016), Մուշու (01.10.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ավտոմեքենայի անվադողեր
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 29
    Վերջինը: 08.08.2014, 11:00
  2. Ավտոմեքենայի լիցքավորիչներ
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.01.2007, 16:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •