User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Կինոսանտա 3

  1. #61
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի կինոսանտան իմ համար անհետաքրքիր ա նրանով, որ ուղարկված բոլոր ֆիլմերը նայել էի, բացի մեկից։
    Լոբստերը բրիտանական ֆիլմերի փառատոնի ժամանակ եմ նայել էս տարի ու կայֆ էր, որ հենց էդ մի ցուցադրությանն եմ կարողացել գնալ ու շատ լավն էր։ Ես Թրիերի կինոների հետ նմանություն չեմ տեսնում ճիշտն ասած, բայց էս կինոյի կայֆն էն ա, որ բոլորը տարբեր են ընկալում իրան, ամեն մեկը իր տեսակետն ունի, ամեն մեկն իրա ձևով ա նայում ու հասկանում, բոլորի մոտ զգացողություններն ու տպավորությունները տարբեր են։ Աբսուրդների պապա ֆիլմ ա, հետևից չես հասցնում հասկանալ ու մարսել, բայց որ տեղն ես բերում՝ դզում ա
    Dans le Maison-ը նայել էի ու չէի էլ հիշում, որ նայել եմ, էն կարգի, որ մինչև Ռուֆի ռեվյուն չէի էլ ջոկել, որ ես էդ կինոն նայել եմ։ Մոռացության էր մատնվել մոտս լրիվ․ բայց նոր նայեցի, որ եսիմ ինչքան մրցանակ ունի, տարօրինակ կերպով ես չէի էլ ֆիքսել, նայել էի, անցել-գնացել էր։ Էս ֆիլմից մի բան եմ շատ լավ հիշում՝ լավ դերասանական խաղ ու լավ ընտրված դերասանական կազմ, շատ հավես, թեթև նայել եմ։ Դեռահասների մասին կինոները ինձ միշտ հետաքրքիր են, հետաքրքիր մոտեցում էր էս մեկը, լրիվ ուրիշ թինեյջերների մասին։
    The Stoning of Soraya M-ի մասին հետաքրքիր փաստ․ էս ֆիլմը միանգամից երկու հոգի էին ուղարկել ու լավ էր, որ իրենցից մեկը երեք ֆիլմ էր ուղարկել, փոխեցի, բայց նման բան դեռ չէր եղել, հետաքրքիր էր, որ անցած անգամվա պարսկական ու թուրքական ֆիլմերից հետո մի տեսակ ակումբում սկսեցինք շատ մեծ ուշադրություն դարձնել էս ֆիլմերին։ Էս շատ շուտ էի նայել, դեռ դպրոցական էի։ Չգիտեմ էլ, թե ինչ ա խելքիս փչել հինգ տարի առաջ էս ֆիլմը նայել, կամ ով ա փչել՝ ավելի ճիշտ, բայց տպավորություններս շատ լավ եմ հիշում, նույնիսկ կադրերն եմ հիշում, հատ-հատ, դեմքերը, դերասաններին, կոլորիտը, որովհետև շատ տպավորվող ֆիլմ է։ Ֆիլմը լրիվ վեր ա հանում ներկայացվող հասարակության կարծրատիպերը, պատկերացումները, բարդույթները, հատ-հատ հանում, շարում ա դիմացդ, ստիպում, որ մտածես, իմանաս, որ տենց բաներ էլ կան աշխարհում։ բայց քանի օր ա մտածում եմ՝ արդյո՞ք լավ ֆիլմ ա ու տենց էլ ես ինձ չեմ կարում համոզեմ, էլի հակասական հիշողություններ ունեմ․ եթե հիմա նայեի, միգուցե տպավորություններս լրիվ այլ լինեին, քան դպրոցական տարիքում։ Ամեն դեպքում նայել անպայման արժի։

    Հ․Գ․ ժող էս խաղի ամբողջ կայֆն էն ա, որ մնացածների ֆիլմերն էլ ա պետք նայել, քննարկել, կարծիք հայտնել, իսկ դուք մենակ ձերը նայում, քաշվում եք կողքի, խաղն անհետաքրքրանում ա
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (06.10.2016)

  3. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մենակ մի բան էլի: Dan la maison, ոչ թե le:

  4. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոբստերը բրիտանական ֆիլմերի փառատոնի ժամանակ եմ նայել էս տարի ու կայֆ էր, որ հենց էդ մի ցուցադրությանն եմ կարողացել գնալ ու շատ լավն էր։ Ես Թրիերի կինոների հետ նմանություն չեմ տեսնում ճիշտն ասած, բայց էս կինոյի կայֆն էն ա, որ բոլորը տարբեր են ընկալում իրան, ամեն մեկը իր տեսակետն ունի, ամեն մեկն իրա ձևով ա նայում ու հասկանում, բոլորի մոտ զգացողություններն ու տպավորությունները տարբեր են։ Աբսուրդների պապա ֆիլմ ա, հետևից չես հասցնում հասկանալ ու մարսել, բայց որ տեղն ես բերում՝ դզում ա
    Համաձայն չեմ տարբեր ձևով հասկանալու հետ: Լոբստերն էնքան պարզ ֆիլմ ա, որ հնարավոր չի ուրիշ ձևով հասկանալ: Կարելի ա հասկանալ ու ջղայնանալ, կարելի ա հասկանալ ու սիրել, կարելի ա հասկանալ ու ղժժալ: Բայց առանց ենթատեքստի, առանց խորը-մորը թաքցրած բաների ֆիլմ ա, էն մասերն էլ, որ բաց ինտերպրետացիայի կարիք ունեն, էլի շատ պարզ չխկցրած ա, թե՝ սրա մասին չենք խոսում, ոնց ուզում եք, հասկացեք: Այ զգացողությունները, հա, տարբեր են, որտև ամեն նայող ֆիլմում նկարագրված ճամբարներից մեկում ա, ու դրանից էլ կախված ա, թե ինչ ռեակցիա ա տալիս:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (06.10.2016)

  6. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ․Գ․ ժող էս խաղի ամբողջ կայֆն էն ա, որ մնացածների ֆիլմերն էլ ա պետք նայել, քննարկել, կարծիք հայտնել, իսկ դուք մենակ ձերը նայում, քաշվում եք կողքի, խաղն անհետաքրքրանում ա
    Բա ամբողջական ցուցակը դիր, որ նայենք
    Համ էլ մինչև ամսի 15-ը ժամանակ ես տվել: Ես որ մենակ իմը հասցնեմ նայել, էլի լավ ա:

  7. #65
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ցուցակից 2 կինո հաստատ կնայեմ մեկը իմը, մեկը Արտակինը։ Մնացածը մե՜ծ հարց ա, մանավանդ էս անգամ։

  8. #66
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, էլի ցուցակ դրեք, թե ում ինչ ա ընկել, մենք էլ չնայածները ձեռի հետ նայենք

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.10.2016), Sky (06.10.2016), Մուշու (06.10.2016)

  10. #67
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ տարբեր ձևով հասկանալու հետ: Լոբստերն էնքան պարզ ֆիլմ ա, որ հնարավոր չի ուրիշ ձևով հասկանալ: Կարելի ա հասկանալ ու ջղայնանալ, կարելի ա հասկանալ ու սիրել, կարելի ա հասկանալ ու ղժժալ: Բայց առանց ենթատեքստի, առանց խորը-մորը թաքցրած բաների ֆիլմ ա, էն մասերն էլ, որ բաց ինտերպրետացիայի կարիք ունեն, էլի շատ պարզ չխկցրած ա, թե՝ սրա մասին չենք խոսում, ոնց ուզում եք, հասկացեք: Այ զգացողությունները, հա, տարբեր են, որտև ամեն նայող ֆիլմում նկարագրված ճամբարներից մեկում ա, ու դրանից էլ կախված ա, թե ինչ ռեակցիա ա տալիս:
    Ես հենց էդ հասկանալն էլ ի նկատի ունեի Բյուր, նույն բանն ենք տեսնում ու տեսել, բայց ամեն մեկիս ընկալումն ու զգացողությունները հաստատ տարբեր են։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ամբողջական ցուցակը դիր, որ նայենք
    Համ էլ մինչև ամսի 15-ը ժամանակ ես տվել: Ես որ մենակ իմը հասցնեմ նայել, էլի լավ ա:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էլի ցուցակ դրեք, թե ում ինչ ա ընկել, մենք էլ չնայածները ձեռի հետ նայենք

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Ամեն օր մի հատը նայի դու էլ էս երկու օրը ահավոր զբաղված էի ժող, հազիվ հասցրի ֆիլմերը տալ․ ցուցակ անպայման կդնեմ էս երկու օրը։ Ամեն մեկդ ձերը դրել եք համ էլ հենա, նայեք, մինչև ամբողջականը բարեհաճեմ :
    Վերջին խմբագրող՝ մարիօ: 06.10.2016, 19:38:
    i wanted to destroy something beautiful

  11. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն օր մի հատը նայի դու էլ էս երկու օրը ահավոր զբաղված էի ժող, հազիվ հասցրի ֆիլմերը տալ․ ցուցակ անպայման կդնեմ էս երկու օրը։ Ամեն մեկդ ձերը դրել եք համ էլ հենա, նայեք, մինչև ամբողջականը բարեհաճեմ :
    Ահամ: Ես սկի չգիտեմ՝ մինչև ամսի 15-ը գոնե մի օր կճարե՞մ 2 ժամ ազատ ժամանակով, դու ասում ես՝ ամեն օր մի հատ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.10.2016)

  13. #69
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես մասնակցում են, որ գոնե ստիպված մի կինո նայեմ։

    Sent from my Elephone P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #70
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ընկել էր Ֆրանսուա Օզոնի Dans le Maison (Տանը) ֆիլմը:

    Նախ շնորհակալ եմ սանտայիս նվերի համար, թե չէ էս ֆիլմը ռադարիս մեջ դժվար թե հայտնվեր ու դժվար թե երբևէ սա նայեի:

    Նախքան նայելը ռեվյուները նայեցի, բայց տենց էլ չկարողացա պատկերացնել, թե ինչ տեսակի ֆիլմ է:

    Ֆիլմը դպրոցի գրականության ուսուցչի ու իր աշակերտներից մեկի մասին է: Ուսուցիչը՝ Ժերմեյնը առաջադրանք է տալիս աշակերտներին, որպեսզի գրեն, թե ինչպես են անցկացրել week-end-ը: Բոլոր շարադրությունների միջից Ժերմեյնին ամենաշատը դուր է Կլոդի գրածը, որտեղ նա նկարագրում է, թե ինչպես է սկսել հարաբերությունները իր դասընկերներից մեկի՝ Ռաֆայի հետ ու ինչ խորամանկություն է արել, որպեսզի Ռաֆան իրեն հրավիրի իրենց տուն: Ռաֆայի տուն մուտք գործելուց հետո սկսում է սարկազմով նկարագրել Ռաֆայի ընտանիքի անդամներին, ծաղրում նրանց քաղքենիական նիստուկացը ու ամենավերջում ավելացնում «շարունակելի»: Ժերմեյնը բավականին տպավորված, որ Կլոդը գրելու ձիրք ունի, Ռաֆային խորհուրդ է տալիս շարունակել գրելը ու էսպես ամբողջ ֆիլմը Կլոդի շարադրություններն են՝ իր հարաբերությունները Ռաֆայի ու նրա ընտանիքի անդամների հետ: Ինչ-որ տեղ արդեն սկսում ես կասկածել, արդյո՞ք Կլոդի գրածները իրականություն են, թե՞ ընդամենը վառ երևակայության արդյունք: Գնալով Կլոդի շարադրությունները (վատ իմաստով) տարօրինակ ու մտահոգիչ են դառնում, բայց փոխարենը ֆիլմի տոնը գնալով զավեշտալի ու կոմիկ է դառնում: Ու ինչ-որ մի պահ է գալիս, երբ Ժերմեյնը կորցնում է կառավարումը Կլոդի վրա, դե մնացածն էլ արդեն դուք նայեք:

    Ինձ ֆիլմի վերջը էդքան էլ դուր չեկավ, մի քիչ թույլ էր, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին լավն էր: Եթե թեթև բան եք ուզում նայել, սա նայեք:

    Գաղափար չունեմ, թե ով է սանտաս, գրեթե բոլորին կասկածում եմ Ամեն դեպքում մերսի նվերի համար:
    Մի 4 տարի առաջ եմ էս ֆիլմը նայել:Շատ սիրուն են նկարել ու հավեսով նայվում է,միանգամվա համար թեթև,հանգիստ կինո:Իմ համար մի 5-ի 6-ի կինո է :Ճ

  15. #71
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ իմ ֆիլմը
    Դեռ չեմ նայել, բայց պաստառի վրայի բլոնդ աղջիկը սիրուն է:
    Ու մեղմ ասած համոզված եմ, որ դուրս գալու է:
    4 Months, 3 Weeks and 2 Days նայեմ պրծնեմ, կասեմ իրականությունը, գաղափար չունեմ, թե ով է ուղարկել:

    Լոբստերն առաջին անգամ նայելիս ահավոր հակասական ապրումների ունեի, դուրս չէր եկել, բայց հետո դարձավ իմ ամենասիրելի ֆիլը Քոլինի մասնակցությամբ In Bruges ֆիլմից հետո:

    The Stoning of Soraya M էս շատ-շատ վաղուց եմ նայել ու մենակ հիշում եմ, որ լացելու էր ու դաժան, նորից կվերանայեմ ինձ թվում է, փոքր էի էն ժամանակ, շատ բան հասկացած չեմ լինի:

    Nightcrawler կյանքումս տեսած էն ֆիլմերից է, որ ինձ բացարձակ էմոցիա չի տվել: Կինոներից հասկացող ընկերներիցս մեկն էր խորհուրդ տվել, նայեցի ու չհասկացա ինչն էր սիրել կամ ինչն են սիրում էդ ֆիլմի: Երևի իսկապես չեմ հասկացել, կամ իսկապես լավը չի: Համ էլ Jake Gyllenhaal-ին տանել չեմ կարող:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  16. #72
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի 4 տարի առաջ եմ էս ֆիլմը նայել:Շատ սիրուն են նկարել ու հավեսով նայվում է,միանգամվա համար թեթև,հանգիստ կինո:Իմ համար մի 5-ի 6-ի կինո է :Ճ
    Դե հա, մի անգամյա օգտագործման ֆիլմ է, բայց վատը չի: Որոշ բաներ կային, որ ահավոր դուրս եկել էին, օրինակ Ռաֆա հոր նկարագրելիս ասում էր, մարդիկ կան, որ մի երկու շաբաթ ուրիշ երկրում են անցկացնում ու իրենց թվում է, թե դրանից հետո իրենք իրավունք ունեն էդ երկրի «էքսպերտ» կոչվել: Սենց էքսպերտները Հայաստանում թափած են

    Nighcrawler-ը չեմ հավանել, իմ համար շատ անբարոյական ֆիլմ է, ոնց որ Շամշյանի կենսագրականը լիներ:
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.10.2016), Quyr Qery (07.10.2016)

  18. #73
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Nighcrawler-ը չեմ հավանել, իմ համար շատ անբարոյական ֆիլմ է, ոնց որ Շամշյանի կենսագրականը լիներ:
    Սպոյլեր արեցիր էդ զզվանք կինոն: :Դ
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  19. #74
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մար ցանկը ֆիլմերի կդնե՞ս թեմայում:

  20. #75
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող էս էլ ձեզ ամբողջական ցանկը․ վայերեք․ կներեք ուշացնելու համար։

    Рабство
    Unthinkable
    Стрингер
    Birdy
    The Lobster
    4 Months, 3 Weeks and 2 Days
    Ostwind
    Dans la maison
    Laurence anyways
    The stoning of Soraya M.
    Жить
    Gran Torino
    i wanted to destroy something beautiful

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (10.10.2016), Մուշու (08.10.2016), Ռուֆուս (08.10.2016), Վոլտերա (08.10.2016)

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 4
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 101
    Վերջինը: 30.11.2019, 03:12
  2. Կինոսանտա 2
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 255
    Վերջինը: 24.09.2016, 15:19
  3. Կինոսանտա
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 133
    Վերջինը: 19.12.2015, 18:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •