User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Կինոսանտա 3

  1. #46
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն կինոն ա, որ պիտի նայեի: Ենթադրում եմ, Ռուֆն ա Սանտաս: Ֆիլմս՝ « The stoning of Soraya M.»

    Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk
    Չէ հա, Ռուֆը դժվար երկու սանտա իրար հետևից պարսկական կինո ուղարկի; Չնայած ամեն ինչ էլ կարա լինի ։ՃՃ
    I may be paranoid but no android!

  2. #47
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Laurence Anyways-էս էլ իմ ֆիլմն է:Դե ցուցակումս կար,ապրի Ձմեռ պապի արևը:
    Կաշխատեմ,մյուս մասնակիցների ֆիլմերն էլ նայել:The Lobster-ը մի երկու շաբաթ առաջ եմ նայել ու կարծիքս գրել եմ

  3. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    The Lobster





    Ռեժիսյոր՝ Yorgos Lanthimos
    Ժանրը՝ ֆանտաստիկա, դրամա, մելոդրամա, կոմեդիա
    Դերերում ՝ Colin Farrell, Rachel Weisz, Léa Seydoux, Olivia Colman և այլոք

    Հեռավոր ապագա, բոլոր միայանկ մարդկանց ձերբակալում և տանում են հատուկ նախատեսված հյուրանոցներ, որտեղ նրանք պետք է 45 օրվա ընթացքում գտնեն իրենց երկրորդ կեսին, այլապես կվերածվեն կենդանու: Մեր գլխավոր հերոսը ցանկություն է հայտում դառնալ Lobster (կներեք հայերեն տարբերակը չգիտեմ): Ֆիլմի մասին ավել բան չեմ գրում, որ ինքներդ հետևեք ֆիլմի զարգացմանը: Չնայած կասեմ, որ ֆիլմի մեջ որսի ժամանակ հերոսները պետք է սպանեն իրար, որ իրենց մարդ լինելու օրերի քանակը ավելանան:
    Անցնենք երաժշտությանը, որը ընտրված էր շատ լավ, տեսարանները դարձնում էր ավելի գունեղ ու շքեղ:



    Ֆիլմը հավանեցի, լիքը սիրուն պահեր կան, ինձ մի քիչ Լարս Ֆոն Տրիերի գործերը հիշեցրեց, բայց չեմ հասկանում ինչի: էս պահին էսքանը, ապրի իմ սանտան, ես իրան սիրում եմ

    Հ.Գ. վատ ռևյուի համար կներեք, ես սրանից ավել գրել չեմ բաշարում:
    Դու հաստա՞տ նայել ես ֆիլմը: հեռավոր ապագա չի, ժամանակի մասին բան չի ասում: Չեն ձերբակալում, մարդիկ իրանց ոտով են գնում հյուրանոց: Ոչ էլ սպանում են, այլ քնացնում են, որ հյուրանոցի շեֆերն իրանց կենդանի սարքեն:

    Sendt fra min E5823 med Tapatalk

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (05.10.2016)

  5. #49
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հաստա՞տ նայել ես ֆիլմը: հեռավոր ապագա չի, ժամանակի մասին բան չի ասում: Չեն ձերբակալում, մարդիկ իրանց ոտով են գնում հյուրանոց: Ոչ էլ սպանում են, այլ քնացնում են, որ հյուրանոցի շեֆերն իրանց կենդանի սարքեն:
    Հաստատ ճիշտ եմ նայել: Մեր հերոսին եկան տանից իրա կամքին հակառակ տարան, քաղաքում հենց միայնակ մարդ էին տեսնում, մոտենում ու սկասում էին քննել, որ եթե պարզվի միայնակ ա տանեն, էլ չեմ ասում, որ իրանք քաղաք գնում էին պարտադիր զույգով ու բոլորի մոտ ձևացնում/պատմում էին որ սիրող, ամուսնացած զույգ են:
    Հեռավոր ապագա եմ գրել, որովհետև փաստ հիմա տենց չի, մեզ կենդանի չեն դարձնում նրա համար, որ զույգ չունենք, կարելի էր գրել նաև այլ իրականություն :/(Ֆիլմի նկարագրության մեջ գրված էր ապագա)
    Այ սպանելու հետ կապված ոչինչ չեմ ասի, դա հաստատ սխալ եմ հասկացել: Մեկ ա որսի տեսարանը սիրուն էր:

  6. #50
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ընկել էր Ֆրանսուա Օզոնի Dans le Maison (Տանը) ֆիլմը:

    Նախ շնորհակալ եմ սանտայիս նվերի համար, թե չէ էս ֆիլմը ռադարիս մեջ դժվար թե հայտնվեր ու դժվար թե երբևէ սա նայեի:

    Նախքան նայելը ռեվյուները նայեցի, բայց տենց էլ չկարողացա պատկերացնել, թե ինչ տեսակի ֆիլմ է:

    Ֆիլմը դպրոցի գրականության ուսուցչի ու իր աշակերտներից մեկի մասին է: Ուսուցիչը՝ Ժերմեյնը առաջադրանք է տալիս աշակերտներին, որպեսզի գրեն, թե ինչպես են անցկացրել week-end-ը: Բոլոր շարադրությունների միջից Ժերմեյնին ամենաշատը դուր է Կլոդի գրածը, որտեղ նա նկարագրում է, թե ինչպես է սկսել հարաբերությունները իր դասընկերներից մեկի՝ Ռաֆայի հետ ու ինչ խորամանկություն է արել, որպեսզի Ռաֆան իրեն հրավիրի իրենց տուն: Ռաֆայի տուն մուտք գործելուց հետո սկսում է սարկազմով նկարագրել Ռաֆայի ընտանիքի անդամներին, ծաղրում նրանց քաղքենիական նիստուկացը ու ամենավերջում ավելացնում «շարունակելի»: Ժերմեյնը բավականին տպավորված, որ Կլոդը գրելու ձիրք ունի, Ռաֆային խորհուրդ է տալիս շարունակել գրելը ու էսպես ամբողջ ֆիլմը Կլոդի շարադրություններն են՝ իր հարաբերությունները Ռաֆայի ու նրա ընտանիքի անդամների հետ: Ինչ-որ տեղ արդեն սկսում ես կասկածել, արդյո՞ք Կլոդի գրածները իրականություն են, թե՞ ընդամենը վառ երևակայության արդյունք: Գնալով Կլոդի շարադրությունները (վատ իմաստով) տարօրինակ ու մտահոգիչ են դառնում, բայց փոխարենը ֆիլմի տոնը գնալով զավեշտալի ու կոմիկ է դառնում: Ու ինչ-որ մի պահ է գալիս, երբ Ժերմեյնը կորցնում է կառավարումը Կլոդի վրա, դե մնացածն էլ արդեն դուք նայեք:

    Ինձ ֆիլմի վերջը էդքան էլ դուր չեկավ, մի քիչ թույլ էր, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը բավականին լավն էր: Եթե թեթև բան եք ուզում նայել, սա նայեք:

    Գաղափար չունեմ, թե ով է սանտաս, գրեթե բոլորին կասկածում եմ Ամեն դեպքում մերսի նվերի համար:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (05.10.2016), John (05.10.2016), Smokie (05.10.2016), մարիօ (05.10.2016), Մուշու (05.10.2016), Տրիբուն (05.10.2016)

  8. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ ճիշտ եմ նայել: Մեր հերոսին եկան տանից իրա կամքին հակառակ տարան, քաղաքում հենց միայնակ մարդ էին տեսնում, մոտենում ու սկասում էին քննել, որ եթե պարզվի միայնակ ա տանեն, էլ չեմ ասում, որ իրանք քաղաք գնում էին պարտադիր զույգով ու բոլորի մոտ ձևացնում/պատմում էին որ սիրող, ամուսնացած զույգ են:
    Հեռավոր ապագա եմ գրել, որովհետև փաստ հիմա տենց չի, մեզ կենդանի չեն դարձնում նրա համար, որ զույգ չունենք, կարելի էր գրել նաև այլ իրականություն :/(Ֆիլմի նկարագրության մեջ գրված էր ապագա)
    Այ սպանելու հետ կապված ոչինչ չեմ ասի, դա հաստատ սխալ եմ հասկացել: Մեկ ա որսի տեսարանը սիրուն էր:
    Ֆիլմի աշխարհում սինգլ լինելը հանցագործություն ա: Դրա համար մարդիկ իրանց ոտով գնում են հյուրանոց, որ կարողանան էդ հարցից փրկվեն: Ոչ մի տեղ չի ասվում, թե բռնում-տանում են հյուրանոց: Սինգլներին բռնում են, բայց չի ասվում՝ ինչ են անում: Գուցե էլի կենդանի են սարքում, գուցե տանում են հյուրանոց, գուցե բանտ են գցում, բայց դա բաց ա մնում, չի ասվում՝ ինչ են անում: Ինչ-որ չեմ հիշում, որ գլխավոր հերոսին բռնեն-տանեն հյուրանոց: Իմ հիշելով, իրա ոտով ա գնում, շանն էլ հետն ա տանում (կարող ա սխալ եմ հիշում):

    Ինչ վերաբերում ա հեռավոր ապագային, ապա ֆիլմի նկարագրության մեջ գրված ա, որ դա դիստոպիա ա, բայց կոնկրետ իմ կարծիքով մեր իրականությունն ա վերցրած ու տեղը տեղին ղժժ ա արած: Լոբստերը հեչ հեռու չի մեր իրականությունից ու հենց դրանով ա կայֆ:

    Ի դեպ, ռիվյու գրելու իմաստն էլ մեր կարծիքն արտահայտելն ա, ոչ թե էն, թե ինչ ա գրած նկարագրության մեջ: Վերջը քեզ ի՞նչը դուր էկավ էս կինոյում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (05.10.2016)

  10. #52
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմի աշխարհում սինգլ լինելը հանցագործություն ա: Դրա համար մարդիկ իրանց ոտով գնում են հյուրանոց, որ կարողանան էդ հարցից փրկվեն: Ոչ մի տեղ չի ասվում, թե բռնում-տանում են հյուրանոց: Սինգլներին բռնում են, բայց չի ասվում՝ ինչ են անում: Գուցե էլի կենդանի են սարքում, գուցե տանում են հյուրանոց, գուցե բանտ են գցում, բայց դա բաց ա մնում, չի ասվում՝ ինչ են անում: Ինչ-որ չեմ հիշում, որ գլխավոր հերոսին բռնեն-տանեն հյուրանոց: Իմ հիշելով, իրա ոտով ա գնում, շանն էլ հետն ա տանում (կարող ա սխալ եմ հիշում):
    Ինքը ու նախկին կինը նստած խոսում են, դռան զանգը տալիս են, հետո ցույց ա տալիս, որ երկու հոգու հետ քայլում, նստում ա մեքենա: Ես դա ընկալել եմ որպես կամքին հակառակ տանել, բանական մարդը չի գնա մի տեղ, որտեղ միսիան չկատարելու դեպքում կենդանի կդառնա(ինչին ես մինչև վերջ էլ չէի հավատում, կարծում եմ ուղղակի սպանում են ու դիանով սահմանափակվուն)
    Ինձ դուր եկավ էն, որ ինքը ամբողջությամբ տարբերվում ա իմ տեսած կինոներից, դուր եկավ երաժշտական լուծումները, դերասանական խաղը, էն որ թվում ա թե ֆիլմը միապաղաղ ա գնում բայց միևնույն ժամանակը բնավ տենց չի: Ահավոր շատ չհավանեցի էն թե իրենք ոնց էին իրենց համար երկրորդ կես գտնում: Ասենք ոնց կարա կարճատեսությունը մարդկանց միավորի, կամ քթի արյունահոսությունը, կամ անսիրտ լինելը(չնայած վերջինը կարա): Եթե մաս-մաս գրեմ, ինչ հավանեցի ինչը չէ, կսատցվի ավելի քիչ ա հավանածս, բայց իմ համար շատ կարևոր ա որ ստանդարտ ֆիլմ չի:

  11. #53
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը ու նախկին կինը նստած խոսում են, դռան զանգը տալիս են, հետո ցույց ա տալիս, որ երկու հոգու հետ քայլում, նստում ա մեքենա: Ես դա ընկալել եմ որպես կամքին հակառակ տանել, բանական մարդը չի գնա մի տեղ, որտեղ միսիան չկատարելու դեպքում կենդանի կդառնա(ինչին ես մինչև վերջ էլ չէի հավատում, կարծում եմ ուղղակի սպանում են ու դիանով սահմանափակվուն)
    Ինձ դուր եկավ էն, որ ինքը ամբողջությամբ տարբերվում ա իմ տեսած կինոներից, դուր եկավ երաժշտական լուծումները, դերասանական խաղը, էն որ թվում ա թե ֆիլմը միապաղաղ ա գնում բայց միևնույն ժամանակը բնավ տենց չի: Ահավոր շատ չհավանեցի էն թե իրենք ոնց էին իրենց համար երկրորդ կես գտնում: Ասենք ոնց կարա կարճատեսությունը մարդկանց միավորի, կամ քթի արյունահոսությունը, կամ անսիրտ լինելը(չնայած վերջինը կարա): Եթե մաս-մաս գրեմ, ինչ հավանեցի ինչը չէ, կսատցվի ավելի քիչ ա հավանածս, բայց իմ համար շատ կարևոր ա որ ստանդարտ ֆիլմ չի:
    Կամքին հակառակի հարց չի, այլ հասարակության մեջ ընդունված կանոն: Ու էդ շատ կարևոր ա, որ ինքն իրա ոտով ա գնում, որովհետև էդպես ա ընդունված, որ սինգլ մարդը պիտի նոր մեկին գտնի, թե չէ վերջը վատ կլինի:

    Իսկ երկրորդ կես գտնելու ձևերը լրիվ արտացոլում ա մեր օրերի դեյթինգ կուլտուրան, որ հանդիպում ու սկսում են հավայի ընդհանրություններ փնտրել: Ֆիլմի գլխավոր թեման հենց մեր օրերի դեյթինգ կուլտուրայի վրա ղժժալն ա: Ու կարճատեսին կարճատեսի հետ միավորելն էլ հենց դրա ծայրահեղ դրսևորումներից ա: Ասենք էն սուտի քթից արյուն բերելն էլ շատ նման ա, թե ոնց են մեր օրերում լիքը տղաներ կամ աղջիկներ սուտի ձևացնում, թե կոնկրետ երաժշտի են լսում կամ կոնկրետ կինո են սիրում, որ դիմացինի դուրը գան:

    Նաև ղժժում ա, որ մեր հասարակությունը հավատացած ա, որ վատ ա սինգլ լինելը: Իսկ անտառում էն փախստականների տարածքում էլ ղժժում ա որոշ «տարբերվող» մարդկանց վրա, որոնք համոզված են, որ սինգլ լինելն ա ճիշտ:

    Ինձ թվում ա՝ շատ լուրջ ես ընդունել ֆիլմը:

  12. #54
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամքին հակառակի հարց չի, այլ հասարակության մեջ ընդունված կանոն: Ու էդ շատ կարևոր ա, որ ինքն իրա ոտով ա գնում, որովհետև էդպես ա ընդունված, որ սինգլ մարդը պիտի նոր մեկին գտնի, թե չէ վերջը վատ կլինի:

    Իսկ երկրորդ կես գտնելու ձևերը լրիվ արտացոլում ա մեր օրերի դեյթինգ կուլտուրան, որ հանդիպում ու սկսում են հավայի ընդհանրություններ փնտրել: Ֆիլմի գլխավոր թեման հենց մեր օրերի դեյթինգ կուլտուրայի վրա ղժժալն ա: Ու կարճատեսին կարճատեսի հետ միավորելն էլ հենց դրա ծայրահեղ դրսևորումներից ա: Ասենք էն սուտի քթից արյուն բերելն էլ շատ նման ա, թե ոնց են մեր օրերում լիքը տղաներ կամ աղջիկներ սուտի ձևացնում, թե կոնկրետ երաժշտի են լսում կամ կոնկրետ կինո են սիրում, որ դիմացինի դուրը գան:

    Նաև ղժժում ա, որ մեր հասարակությունը հավատացած ա, որ վատ ա սինգլ լինելը: Իսկ անտառում էն փախստականների տարածքում էլ ղժժում ա որոշ «տարբերվող» մարդկանց վրա, որոնք համոզված են, որ սինգլ լինելն ա ճիշտ:

    Ինձ թվում ա՝ շատ լուրջ ես ընդունել ֆիլմը:
    Հա բայց նենց էր, որ անտառում ապրողներն էլ մի այլ ծայրահեղություն էին: Իրանք էլ կատաստրոֆիկ դեմ էին զույգերին ու նենգ պլաններ էին մշակում զույգերին բաժանելու համար: Ասենք «կարմիր համբույրը» կամ աղջկան կուրացնելը ֆանատիկություն էր, կարելի էր թողել մարդիկ հանգիստ ապրեն: Ֆիլմում միջին ասվածը չկար:

    Համաձայն եմ որ շատ լուրջ եմ ընդունել ֆիլմը:

    Հ. Գ. Ես էլ ասեմ ինչի եմ դեռ մենակ, փաստորեն պետք ա ստել ու ձևացնել թե նման եմ դիմացինիս :դդդ(էս կատակ իհարկե)

  13. #55
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց նենց էր, որ անտառում ապրողներն էլ մի այլ ծայրահեղություն էին: Իրանք էլ կատաստրոֆիկ դեմ էին զույգերին ու նենգ պլաններ էին մշակում զույգերին բաժանելու համար: Ասենք «կարմիր համբույրը» կամ աղջկան կուրացնելը ֆանատիկություն էր, կարելի էր թողել մարդիկ հանգիստ ապրեն: Ֆիլմում միջին ասվածը չկար:
    Հանդիպե՞լ ես մարդկանց, որ ասում են սեր չկա, ինքնախաբեություն ա, իրարից չեն բաժանվում, որովհետև ալարում են, երջանիկ զույգեր չկան, ուղղակի տենց ձևացնում են, և այլն։ Դե հիմա էդ մարդկանց վերցրու ու համեմատի էդ անտառի ապրողների հետ։

  14. #56
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանդիպե՞լ ես մարդկանց, որ ասում են սեր չկա, ինքնախաբեություն ա, իրարից չեն բաժանվում, որովհետև ալարում են, երջանիկ զույգեր չկան, ուղղակի տենց ձևացնում են, և այլն։ Դե հիմա էդ մարդկանց վերցրու ու համեմատի էդ անտառի ապրողների հետ։
    Հանդիպել եմ, բայց երբեք լուրջ չեմ ընկալել: Համարել եմ, որ դեռ չեն հանդիպել իրենց «կեսին» դրա համար են տենց խոսում:

  15. #57
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանդիպել եմ, բայց երբեք լուրջ չեմ ընկալել: Համարել եմ, որ դեռ չեն հանդիպել իրենց «կեսին» դրա համար են տենց խոսում:
    Ըհը, դու էլ լրիվ հյուրանոցի տնօրինության ճամբարից ես խոսում ։)) Ախր հենց էդ ա էդ ֆիլմի կայֆը, որ ոնց կարողացել, դեյթինգի աշխարհը ներառել ա: Երևի տեսակ չկա, որ մեջը չլինի:

  16. #58
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2016
    Գրառումներ
    38
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ընկել է Nightcrawler - ը http://http://www.imdb.com/title/tt2872718/: Այս կինոն նաև եղել է Օսկարի հավակնորդ լավագույն սցենարի համար, որը սակայն Օսկար չի ստացել: Trailer-ից սովորական հոլիվուդյան կինո է երևում, բայց հուսով եմ որպես Օսկարի հավակնորդ իրեն կարդարացնի:
    Հ.Գ. Օգնեք նկար չեմ կարողանում դնել

  17. #59
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2016
    Գրառումներ
    38
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


  18. #60
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




    Շատ տխուր ու ծանր ֆիլմ էր, լացացրեց։ Ամենատխուրն այն էր, որ հիմքում իրական պատմություն էր ընկած։ Սկզբի կադրերը մի տեսակ առաջ չէին գնում, չէր նայվում, բայց աստիճանաբար ֆիլմը կլանեց իր մեջ ու էլ կտրվել չէր լինում (չհաշված, որ հանգամանքների բերումով ընդհատումներով եմ դիտել ֆիլմը)։
    Ֆիլմը պատմում է Սորայա անունով կնոջ ճակատագրի մասին։ Քանի որ ֆիլմի վերնագիրը արդեն բացում է սյուժեի փակագծերը, ընդամենը 2 բառով կանդրադառնամ սյուժեին. ամուսինը կնոջից ապահարզան է պահանջում, բայց կինը հրաժարվում է, քանի որ երեխաներին ուրիշ կերակրող չունի։ Կնոջից ազատվելու համար ամուսինը պատրաստ է ամեն ինչի։ Մնացածը դիտեք ֆիլմում։
    Ֆիլմում պատմվում է իսլամական երկրներում կնոջ տխուր ճակատագրի մասին։ Մեկ-երկու մեջբերում անեմ ֆիլմից.
    «Սա տղամարդու աշխարհ է…»
    «Եթե ամուսինը մեղադրում է կնոջը, ապա կինը պետք է իրեն արդարացնի, իսկ եթե կինն է մեղադրում ամուսնուն, ապա էլի կինը պետք է ապացուցի ամուսնու մեղքը։»
    Ըստ իս, ֆիլմի կադրերում լավ երևում է ԻՊ առաջացման սկզբնաղբյուրը՝ իսլամը՝ երբ հայրը որդուն լարում է մոր դեմ, երբ հայրը որդու ձեռքը քար է տալիս, որ նա քարկոծի մորը։

    Շատ դուրս եկավ Զոհրայի դերասանական խաղը և հենց հերոսը՝ կին, որը պայքարում է, չնայած գիտակցում է, որ անիմաստ է։

    Հաստատ խորհուրդ կտամ նայել։

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.10.2016), Quyr Qery (07.10.2016), Մուշու (06.10.2016), Նաիրուհի (11.10.2016), Ռուֆուս (06.10.2016)

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 4
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 101
    Վերջինը: 30.11.2019, 03:12
  2. Կինոսանտա 2
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 255
    Վերջինը: 24.09.2016, 15:19
  3. Կինոսանտա
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 133
    Վերջինը: 19.12.2015, 18:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •