User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ռաֆաելլան

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռաֆաելլան

    Այվիի «Ակվարիումից» ոգեշնչված որոշեցի Ռաֆաելլայի մասին գրել: Շատ խիստ չդատեք, սա ավելի շատ օրագրային գրառում է, չգիտեմ ինչի որոշեցի ստեղ դնել: Ամեն դեպքում ցանկացած քննադատություն ողջունելի է:

    Ռաֆաելլան մեր իրավաբանական խորհրդատուն էր: Ինձ թվում է ամբողջ գրասենյակում ոչ ոք՝ ներառյալ Ռաֆաելլան, չգիտեր, թե որոնք էին իր ֆունկցիաները: Դատերի հետ կապված բոլոր գործերը տալիս էին իրավաբանին, իսկ Ռաֆաելլային խղճում էին, որովհետև թույլ առողջություն ուներ: Իսկ թե նա կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ուներ, գրասենյակում ոչ ոք՝ ներառյալ Ռաֆաելլան, չգիտեր, պարզապես բոլորը նախընտրում էին աշխատել իրավաբանի, այլ ոչ թե Ռաֆաելլայի հետ: Ու այդպես մոտ 15 տարի Ռաֆաելլան գալիս էր գործի, օրվա առաջին կեսը անցկացնում մանր մունր բաների վրա, հետո գնում ճաշելու, դրանից հետո կես ժամ էլ էր մնում ու գնում տուն:

    Ռաֆաելլայի կյանքի նպատակը ամուսնանալն ու ընտանիք կազմելն էր: Ասում էին, մի հատ շատ անհաջող սիրավեպ էր ունեցել, որից հետո վախենում էր տղամարդկանցից: Բայց հույսն էդպես էլ չէր կտրել ու թախտին նստած սպասում էր բախտին, թե մի օր սպիտակ ձին հեծնած արքայազնը կգա ու իր կյանքն այսուհետ լիարժեք կլինի: Բայց այդ օրը այդպես էլ չէր գալիս:

    Ամեն առավոտ մտնում էի Ռաֆաելլայի սենյակ բարևելու: Գրասեղանի վրա այնքան շատ փաստաթղթեր ու ֆայլեր կային, որ մի մասը դրել էր գետնին: Չէի հասկանում, թե ոնց կարելի է այդպիսի միջավայրում շարժվել, ուր մնաց թե աշխատել, բայց Ռաֆաելլան ինչ-որ կերպ երկուսն էլ հաջողացնում էր: Ամեն երկուշաբթի ինձ հարցնում էր, թե week-end-ս ոնց եմ անցակցրել, ես էլ պատմում էի, թե ասենք ընկերներիս հետ գնացել էի խմելու, կամ ուրիշ քաղաք էի գնացել, կամ ոչ մի հետաքրքիր բան չէի արել, տանը նստած գիրք էի կարդացել: Երբ հարցնում էի իր week-end-ից, արդեն գիտեի պատասխանը՝ հիվանդ ծնողներին էր խնամել կամ հիվանդանոց տարել ու ձեռքի հետ զուգահեռաբար տունն էր մաքրել, կամ այգին կարգի բերել:

    Ռաֆաելլայի ճաշելը մի իսկական արարողություն էր: Բուֆետից պարտադիր վերցնում էր շշով ջուր, ցելոֆանով փաթեթավորված հաց, անձեռոցիկներ ու պլաստմասե բաժակ: Բացում էր ջրի շիշը, հսկայական պայուսակից հանում էր մի քանի սրվակներ ու ամեն մեկից մի քանի կաթիլ կաթացնում ջրի մեջ: Երբ հարցնում էինք, թե սրվակներում ինչ էր, պատասխանում էր, որ հոմեոպաթիկ դեղեր են, մեկը ալերգիայի համար է, մեկը լավ մարսողության համար է, մեկն էլ իմունիտետն է բարձրացնում: Արդյո՞ք հավատում էր, որ հոմեոպաթիկ դեղերն օգնում էին, հավանաբար ոչ, բայց դա իր ամենօրյա ռիտուալն էր, որն ինքը չէր ուզում խախտել: Էսպրեսոյի մեջ երեք գդալ շաքար էր լցնում, որովհետև սուրճը քաղցր էր սիրում, բայց չէր խառնում, որովհետև կասկածում էր, որ շաքարային դիաբետ ուներ ու կեսը խմում, որպեսզի շաքարը տակը մնա: Ճաշից հետո պայուսակի մեջ էր տեղավորում այդպես էլ չկերած ցելոֆանով փաթեթավորված հացը, չօգտագործած անձեռոցիկներն ու պլաստմասե բաժակը: Ու երբեմն, երբ պայուսակը ինչ-որ տեղ մոռանում էր, մեջը տեսնում էիր տարբեր հնության արդեն իսկ չորացած հացերը ու ճմռթված անձեռոցիկներն ու բաժակները:

    Ռաֆաելլան բացարձակապես գաղափար չուներ, թե Ֆեյսբուքն ինչ սկզբունքով է աշխատում: Ցանկացած քոմենթ գրելուց օգտվում էր այս շաբլոնից.
    «Բարև Հայկ,
    ինչ գեղեցիկ նկար է,
    Շնորհակալություն
    Ցտեսություն, Ռաֆա»
    Նույնիսկ գաղափար չուներ, որ Ֆեյսբուքը ցանկալի չի գործնական նամակագրության համար, ասենք մեկի wall-ին բացեիբաց կարող էր գրել.
    «Բարև պարոն/տիկին եսիմինչ,
    էն ինչ գործի թղթերի հետ էսինչ պրոբլեմը կա, մոռացել եք ուղարկել էսինչ փաստաթուղթը, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել,
    Իմ հեռախոսահամարն է բլաբլաբլա
    Հարգանքներով՝ Ռաֆաելլա»:

    Մի անգամ Ֆեյսբուքի իմ էջում Սիենայի նկարներից էր տեսել, ինձ հարցրեց, թե որտեղ է: Չնայած հազար տեղ գրված էր, որ դա Սիենան էր, բայց ես վստահ էի, որ ինքը դա չէր տեսել:
    Հարցրեցի.
    - Սիենայում եղե՞լ ես:
    - Չէ, չեմ եղել, գիտես, շատ դժվար է ճամփորդելը հիվանդ ծնողներիս պատճառով:
    - Բայց շատ մոտ է, ընդամենը 150 կիլոմետր, կարող ես առավոտյան ավտոբուսով գնալ ու երեկոյան վերադառնալ:
    - Լավ, կգնամ միգուցե, եթե ծնողներս լավ զգան:

    Երկուշաբթի օրը սովորությանս համաձայն մտա Ռաֆաելլայի սենյակ բարևելու, դեմքը ուրախությունից փայլում էր, նույնիսկ չհարցրեց, թե week-end-ս ոնց եմ անցակցրել.
    - Գիտե՞ս, կիրակի օրը ընկերուհուս հետ Սիենա գնացի, վաղուց էդպիսի հաճույք չէի ստացել: Կամերան հետս էի տարել, լիքը նկարներ եմ արել, ցույց տա՞մ:
    Հսկայական պայուսակը քրքրեց, չորացած հացերի մեջից գտավ նախնադարյան փոքրիկ թվային ֆոտոխցիկը ու մի քանի անորակ նկար ցույց տվեց: Ժպտացի, անկեղծ ուրախացել էի Ռաֆաելլայի համար:

    Կեսօրին գնացինք ճաշելու, սովորության համաձայն ջրի շշի մեջ կաթացրեց իր հոմեոպաթիկ դեղերը, խմեց երեք գդալ շաքարով, բայց չխառնած էսպրեսոյի կեսը ու վերջում պայուսակի մեջ տեղավորեց այդպես էլ չկերած ցելոֆանով փաթեթավորված հացն ու չօգտագործած անձեռոցիկներն ու բաժակը:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.09.2016), CactuSoul (20.09.2016), Cassiopeia (19.09.2016), ivy (19.09.2016), kitty (23.09.2016), Mr. Annoying (19.09.2016), Sambitbaba (20.09.2016), Tiger29 (19.09.2016), Աթեիստ (19.09.2016), Հայկօ (19.09.2016), Մուշու (22.09.2016), Յոհաննես (19.09.2016), Նաիրուհի (21.09.2016), Շինարար (20.09.2016), Ուլուանա (22.09.2016), տեսիլք (22.09.2016)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հավես ա իրական մարդկանց մասին գրելը. լավն էր ։)
    Ինքն էլ իր ակվարիումն ուներ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.09.2016), Ռուֆուս (19.09.2016)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հավես ա իրական մարդկանց մասին գրելը. լավն էր ։)
    Ինքն էլ իր ակվարիումն ուներ
    Ես կասեի բոլորս էլ մեր ակվարիումն ունենք, բայց մենք դա չենք տեսնում, մեր կողքիններն են մենակ նկատում:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.09.2016), ivy (19.09.2016)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի բոլորս էլ մեր ակվարիումն ունենք, բայց մենք դա չենք տեսնում, մեր կողքիններն են մենակ նկատում:
    Անձամբ ես իմը լավ էլ տեսնում ու գնահատում եմ :

    Դիմագիրը լավն էր: Նոր բառ հորինեցի. եթե դիմանկար կա, պիտի դիմագիր էլ լինի:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.09.2016), Sambitbaba (20.09.2016), Աթեիստ (19.09.2016), Նաիրուհի (21.09.2016), Նիկեա (20.09.2016), Ռուֆուս (19.09.2016)

  9. #5
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ուզում գրել:
    Երկուսի գաղափարն էլ շատ էր լավը, իսկ իմ ակվարիումը ես, ցավոք, սիրում եմ:
    Բայց էս ավելի հեշտ կարդացվեց:
    Այվիի մոտ ապուպապենական բառերը մի տեսակ խառնում են ինձ ուղղակի:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (20.09.2016)

  11. #6
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խղճացի Ռաֆֆաելային չգիտես ինչի: Կարդալուց գիտակցում էի, որ Ռաֆաելլան իտալացի է հավանաբար, բայց մեկա մինչև վերջ հայ Ռաֆաելլա էի պատկերացնում:

  12. #7
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պիրիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խղճացի Ռաֆֆաելային չգիտես ինչի: Կարդալուց գիտակցում էի, որ Ռաֆաելլան իտալացի է հավանաբար, բայց մեկա մինչև վերջ հայ Ռաֆաելլա էի պատկերացնում:
    Իսկ ես ամենևին էլ Ռաֆաելային չխղճացի։ Ռուֆուսը իրան էնքան իրական ու անկեղծ էր ներկայացրել, որ ես իրեն ընկալեցի հենց էդպիսին, որ այլ կերպ չէր էլ կարող լինել։

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում, որ Ռաֆաելլան խղճալու կերպար է, իրեն հենց էդպես պետք ա ընդունեք, ոնց որ կա:

    Շնորհակալություն բոլոր արձագանքների համար :Ճ
    I may be paranoid but no android!

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռաֆաելլայի կերպարը լավ ես կառուցել, կենդանի ա շատ։

    մենակ թե էս նախադասությանը չհավատացի.
    Իսկ թե նա կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ուներ, գրասենյակում ոչ ոք՝ ներառյալ Ռաֆաելլան, չգիտեր...
    Գոնե ինքը պիտի որ իմանար, ինձ թվում ա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.09.2016)

  16. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռաֆաելլայի կերպարը լավ ես կառուցել, կենդանի ա շատ։

    մենակ թե էս նախադասությանը չհավատացի.

    Գոնե ինքը պիտի որ իմանար, ինձ թվում ա։
    Իրականում ոչ մի առողջական խնդիրներ չուներ, երևակայականներից բացի :Ճ Ասենք ասում էր, որ ալերգիա ուներ, բայց չգիտեր, թե էդ ալերգիան երբ ու իննչից ու ինչ ձևով ա դրսևորվում
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (25.09.2016)

  18. #11
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս ջան, շատ հավես ու թեթև ա, արագ մի շնչով կարդացվում ա,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (26.09.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •