Հարգելի՛ ընկերներ,
եթե հարցեր կան այս ծրագրի հետ կապված, եկե՛ք քննարկենք այստեղ: Ուրախ կլինեմ պատասխանել հարցերին:
Հարգելի՛ ընկերներ,
եթե հարցեր կան այս ծրագրի հետ կապված, եկե՛ք քննարկենք այստեղ: Ուրախ կլինեմ պատասխանել հարցերին:
Cassiopeia (19.09.2016), Աթեիստ (19.09.2016)
Ենթադրենք մի սյունյակում գրված ա ինչ որ բանի սկիզբ (ամսաթիվ, ժամ, ասենք 19.09.2016 0:30), մյուս սյունյակում ավարտը (20.09.2016 3:30): Ոնց անենք, որ երրորդ սյունյակում ավտոմատ հաշվի ինչքան ա տևել սկզբից մինչև ավարտ (հետևյալ ձևաչափով՝ 1d 3:00, եթե տևողությունը լինի մեկ ժամ, գրի 1:00):
Վահե-91 (19.09.2016)
Օգտվողի /Custom/ ֆորմատ դնելու ձևը՝
https://www.youtube.com/watch?v=1r1vkTI4QSo
Վահե-91 (19.09.2016)
Աղյուսակ պետք է կազմեմ, որի մեջ պետք է լինեն տարբեր տվյալներ: Որպեսզի ծավալը մեծ չլինի ուզում եմ ячейка-ների մեջ գրեմ հապավումները` օրինակ ԼՂՀ, բայց երբ մկնիկը պահեմ դրա վրա` ինքը գրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կամ ասենք համարակալեմ` 1, 2 , 3, բայց երբ մկնիկը պահեմ 1-ի տակ լինի Երևան, 2-ի տակ Գյումրի ու էդպես շարունակ:
Excel-ով էդպիսի բան անել հնարավոր է?
Մկնիկը պահելու և ցույց տալու տարբերակը հնարավոր է միայն մակրոս գրելով /Էքսելի մեջ նոր գործիքի կոդ գրել և ավելացնել/:
Կառաջարկեմ տարբերակների և դրան աջից հաջորդող ինֆորմացիաների միջև սյուն ինսերթ անել և ֆորմուլաներով ստանալ համապատասխան տարբերակները այդտեղ: Սյունը կարելի է Hide արված պահել կամ նեղացրած: Անհրաժեշտության դեպքում ապաթաքցնել և/կամ լայնացնել օժանդակ այդ սյունը:
Tiger29 (19.09.2016)
Tiger29 (19.09.2016)
Լեո, դա ամեն բջջի վրա ձեռով պտի դրվի։ Եթե աղյուսակում նույն ԼՂՀ-ն հա կրկնվում, ամեն մեկին պտի հիշես սարքես։ Կարծում եմ դա էդքան էլ Tiger29-ի ուզածը չի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Միանման բովանդակությամբ սյունակներով մի քանի ֆայլ կա: Ո՞նց միացնենք ֆայլերն ու որ իրանց համապատասխան սյունակների գրառումները դասավորվեն նոր ֆայլի նույնանուն սյունակներում:
Եթե ճիշտ եմ պատկերացնում հարցը, ապա Ձեզ կօգնի Էքսելի Data թաբի Consolidation գործիքը: Դրա կիրառման հաջող օրինակ կա հետևյալ վիդեոյում՝
https://www.youtube.com/watch?v=ujB0Mw7eCkA
Ընդհանուր արդյունքը ոնց որ թե էն էր, ինչ պետք ա: Բայց խնդիրն էն ա, որ ֆայլերը շատ են, բովանդակությունն էլ մեծ: Տանջալի զբաղմունք կըլնի էդքանը հատ-հատ բացել, բովանդակությունները կոպիա անել: Ես մտածում եմ՝ մի տարբերակ լինի, թեկուզ առանձին ծրագիր, որի միջոցով տրված ֆայլերի բովանդակությունները միացնի իրար: Չկա՞ տենց լուծում:
Լեո (19.09.2016)
Տենց պատրաստի մակրոս կա՞: Ինտերնետում սենց բան գտա, բայց դա գրքերի մասին ա: Արդյոք իմ աղյուսակներն էլ կմիացնի՞:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ