Շատ վաղուց ա՝ սենց պատմվածք չէի կարդացել: Ուղղակի էս ժանրը/ոճը էնքան էլ իմը չի, դրա համար չեմ կարդում, բայց քոնը լավ գնաց: Շինը ՖԲ-ում գրել էր, որ «չեխովյան շունչ կար մեջը». ահագին համաձայն եմ, «փոքր մարդկանց» մասին կարդալիս առաջինը երևի հենց իրեն եմ հիշում:
Սահուն ա կարդացվում, կերպարները լավն են, նկարագրությունները՝ նկարագրող: Գերմանիայի կյանքը չգիտեմ, բայց Հայդիին շատ լավ տեսա: Էն «ցույց տուրը» լրիվ տեղն էր: Անկեին ու Ջենիին ավելի քիչ տեքստ էր հատկացված, բնականաբար՝ իրենք ավելի աղոտ մնացին, բայց դե տենց էլ պիտի լիներ, չէ՞:
Հավես էր, որ հայդիներով, դրեզդեններով ու թիէլցեթներով տեքստի մեջ լիքը «բուղըջանս» ու «թուրթվանք» կար. մի տեսակ համ ուղեղդ կախում ա, համ սկսում ես իրավիճակը ավելի մոտիկից ու լավ տեսնել:
Շատ չեմ ուզում խորանալ, չեմ էլ կարող, երևի: Տեքստը մի քիչ անհարթ տեղեր ուներ, իմ կարծիքով. եթե ուզես, կարող եմ նշել, թե ինչը անհարթ թվաց, որոշես՝ փոխել, թե թողնել նույնը: Ձեռի հետ վրիպակները-բաներն էլ կուղղվեն:




Մեջբերել
Էջանիշներ