Ես պարզ մարդ եմ, որտեղ տաքսա եմ տեսնում, լայքում եմ
Իսկ եթե լուրջ, ահավոր շատ դուրս եկավ: Նաև նոստալգիկ էր, ինչ-որ տեղ Իտալիայի իմ կոլեգաներին հիշեցրեց, ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին, այլ ընդհանուր, հավաքական ձևով: Էնտեղ էլ էին բոլոր աշխատողները 40+ ու ամենաջահելը ես էի, ու մարդիկ կային, ովքեր էդտեղ 20 տարուց ավել աշխատում էին, բայց իրենց գործը մենակ սկան ու քսերոքս անելն էր ու ինչ-որ ֆայլեր դասավորելը, բայց էդ տարիների ընթացքում լրիվ հարմարվել էին էդ իրավիճակի հետ ու իրենց քթի ծայրից էն կողմ ուրիշ ոչ մի բան չէին տեսնում: Ու երբ ես էնտեղ հայտնվեցի, ոնց որ էկզոտիկ կենդանի լինեի իրենց համար, մանավանդ առաջին ամիսը շեֆս ինձ տանում էր բոլորի հետ ծանոթացնում, բոլորն իրար էին խառնվում, հարցեր բան տալիս, ոգևորվում, որ իրենց անհայտ ինչ-որ երկրից ինչ-որ մեկը եկել հասել ա իրենց քնած օֆիս աշխատելու ու դեռ մի բան էլ գոհ ա աշխատանքից:





Մեջբերել
Էջանիշներ