Բյուուու՜ր, էս երկրորդ նախադասությունը դու ե՞ս գրել, թե՞ ես
Ես ուրբաթ օրը լսեցի էդ ալբոմը: Էդ պահերին բարկանում էի մանր բաներից, որ չէին ստացվում ու ժամանակ էին սպանում՝ իսկ ինքը կողքից նե՜նց հանգիստ իր համար երգում ա, որ զարմանում էլ եմ, թե ո՞նց չի ազդում տրամադրությանս վրա: Դեռ ալբոմը չավարտված՝ հստակ որոշել էի, որ կրկնելու եմ վերջին երգից հետո՝ էդպես էլ եղավ:
Կարող եմ ասել ավելի հավանեցի, քան «The Empty Northern Hemisphede»-ը, որովհետև վերջինս լսելուց կարծես չէի կողմնորոշվում հավանու՞մ եմ, թե՞ չէ, միայն զգում էի հանգստության ա փոխանցումը: Հետագայում՝ երրորդ անգամ լսելուց հետո՝ առանձնացրեցի հավանված, տպավորություն թողած երգերը:
Ինչպես և խոստացել եմ՝ Նոր տարվա մոտենալուց: Թող ավելի շատանան:
Իսկ ես շատ ուրախացա, որ էս թեմայում գրառումներ են հայտնվել: Ախր վերջերս հիշել էի, որ Rusted Root-ի ալբոմի մասին չեմ գրել դեռ: Նույնիսկ ալբոմը երկրորդ անգամ չեմ վերունկնդրել, որ տպավորվի: Մտածում էի «արդեն ուշ ա լինելու», բայց նաև զգում էի, որ մի բան անելու եմ՝ վերջիվերջո չեմ կարող չխոսել որևէ ազդեցություն թողնող երաժշտությունից:
Ապրեք երեխեք:
Էջանիշներ