Մուշու (16.11.2016)
Սմոքին եթե թույլ տա, կարող եմ ես կազմակերպել![]()
Վերջապես լսեցի էս ալբոմը՝ կյանքումս չորրորդ անգամ (առաջինն էլ հենց այս տարի եմ լսել): Գրեմ քանի վերհիշել եմ ու հերթական անգամ տպավորվել:
Տարօրինակ, խորհրդավոր, հետաքրքիր ու միանշանակ տարբերվող: Ոմանք գուցե ասեն, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում անկապ բլբլոցները ու նույն խոսքերի միլիոն անգամ կրկնությունը, բայց ինձ համար սա բոլորովին ուրիշ երաժշտական աշխարհ էր: Նոր աշխարհ, որտեղ առաջին անգամ էի հայտնվել ու թվում էր, թե նման բան էլ ոչ ոք ու ոչ մի խումբ չի ստեղծել, որ գտել են և՛ յուրահատուկ և՛ լավը լինելու ճանապարհը:Գուցեև «bluegrass» ժանրն է այդպիսինը: Առաջին անգամ եմ հանդիպում վերջինիս անվանը՝ կուսումնասիրեմ:
Լսում եմ, խոսքերը լավ չեմ հասկանում, անգամ չգիտեմ անգլերե՞ն է, թե՞ ինչ որ այլ լեզու՝ իրենց հորինած: Էսօր խոսքերը մի թեթև աչքի անցկացրեցի՝ պարզվեց ոչ միայն անգլերեն են այդ անհասկանալի բառերը, այլև շատ երգերում հազվադեպ են հանդիպում չկրկնվող խոսքեր, տեքստը հիմնականում նույնն է: Ճիշտ է երգերի վերջում զգացվում է, որ բլբլում է նույն նախադասությունը, բայց աշխույժ՝ կրկնվող բայց չձանձրացնող երգեցողությունը հուշում է, որ խոսքերը կարևոր չեն այդ պահին: Դրայվ կա ախր, պարացնում է, ուրախացնում:
Այ էսօր հասկացա թե ու՞մ նման են իրենց ալբոմով: Վայրի սևամորթ ցեղերին, որ նախշազարդում են իրենց մարմինը ու խարույկի շուրջը պարում ու երգում: Չգիտեմ ուրիշ դեպքում դա ինչպիսի՞ տպավորություն կթողներ, բայց Rusted Root-ի կատարմամբ ուղղակի հրաշք ա: Իրենց ձայնը, գործիքավորումը ու պարը, որ երևակայում ես, ոչ թե տեսնում:
«Send Me On My Way» երգը իհարկե շատերիդ է ծանոթ Ice Age մուլտֆիլմի շնորհիվ: Իսկ միակ երգը, որ կարելի է ասել չհավանեցի՝ 40 վայրկյանանոց «!@#*»-ն էր՝ այդ տարօրինակ վերնագրով, մի քիչ ռեպախառը, էլի տարօրինակ բլբլոցներով երգը, որը նույնպես իր հերթին զվարճալի էր, յուրահատուկ ու հետաքրքիր:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ