Լիզի ալբոմը ինձ համար էդքան տհաճ չէրՀաստատ չլսելու բան չէր ու հավանաբար դեռ կանդրադառնամ՝ մեկ-մեկ Cranberries-ին հիշացրեց, չնայած չէ... Roxette-ին երևի ավելի նման ա:
Ընդհանրապես բոլոր ալբոմներից ես էլ մենակ մեկի մասին կարող եմ ասել, որ չհավանեցի: Մնացածը կամ լավն էին ու հաճելի՝ հաստատ կրկնվելու ենթակա,կամ սովորական՝ ո՛չ վատը, ո՛չ տհաճ, հավանաբար էլի կրկնվող:
Ապրեք բոլորդ երեխեք, շատ շնորհակալ եm: Հաջորդ Սանտան, հավանաբար հենց նոր տարվան մոտ լինի:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
մարիօ (22.09.2016)
Vitam regit fortuna, non sapientia.
Smokie (22.09.2016)
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Կներեք ուշացման համար, մի քիչ զբաղված էի վերջին շաբաթվա ընթացքում... Բայց ամեն դեպքում 2 անգամ հասցրեցի լսեմ )))
Rökkurró - Í Annan Heim
Rökkurró-ն իսլանդական խումբա, ունի 3 ալբոմ, որոնցից մեջտեղինը հենց Í Annan Heim-նա (2010 թվական)։ Իսլանդիան հավերժ իմ սրտումա արդեն՝ չնայած ոչ մի անգամ չեմ եղել, բայց իրանց ամեն ինչն արդեն իմ համար էքստրահարազատա։ Վոկալիստուհու ձայնը շատ կայֆնա՝ փափուկ ու սիրուն, լրիվ իսլանդական շնչով։ Ալբոմը մի շնչով լսվումա սկզբից մինչև վերջ ու երգերը շատ ներդաշնակ են իրար հետ՝ ինչը նման տիպի ալբոմների համար ուղղակի անհրաժեշտությունա։ Դժվար թե դառնա իմ ամենասիրած ալբոմներից մեկը, բայց հաստատ էլի ինչ-որ ժամանակ անց կդնեմ ու կլսեմ։
Հետաքրքիրն էնա, որ last.fm-ն ինձ ասեց, որ էս խմբին ես առաջ լսել էի մի քանի անգամ՝ էդ թվում նաև մի քանի երգ էս ալբոմից, բայց բավարար ուշադրություն չէի դարձրել։ Վերջին երգը՝ Svanur-ը, ընդհանրապես ուրիշ աշխարհա։ Իսկ bonus track-ի սկիզբը լրիվ սիգուռռոսոտ վիճակներումա։ Մերսի սանտայիս առաջարկելու համար )))
Լիզ, բայց ախր շատ ախմախ ալբոմ ա ։)) Կարա՞ս բացատրես՝ ինչն ա դուրդ գալիս։
Սմոք, ուրախ եմ, որ դուրդ էկավ։ Ահագին մտածել եմ, թե ինչ ուղարկեմ, որ համ լավն ա, համ էլ միանգամից գլխի չընկնես, որ ես եմ։ Իսկ Բեն Լիին ուսումնասիրի, իրոք շատ հետաքրքիր արտիստ ա։
Մեկ էլ հավես ա, որ Sky-ն էր Սոլեյի ալբոմն առաջարկել: Ես ոչ մի կերպ իրա վրա չգնացի:
Մի հատ էլ հատուկ շնորհակալություն Սմոքիին կազմակերպելու համար: Իրոք ահագին հաճույք ստացա: Մանավանդ մեր օրերում, որ երաժշտությունն էնքան հասանելի ա, որ քեզ թվում ա՝ արդեն ինչքան լավ երաժշտություն կա, լրիվ ծամել, դրել ես մի կողմ, մեկ էլ հայտնաբերում ես կատարողների/ալբոմների, որոնց նախկինում չէիր էլ լսել:
Էս նախագծի կայֆը նաև էն ա, որ Սմոքն ուշադրություն հրավիրեց հենց ալբոմների վրա: Մեր օրերում շատ քչերն են երաժշտությունն ալբոմներով լսում: Սմոքն էդ քչերից ա, դրա համար իրան ահագին հարգում եմ: Բայց շատ կարևոր ա մեր սիրած երգերը հենց ալբոմների կոնտեքստում լսելը: Լրիվ ուրիշ էֆեկտ ա, ուրիշ տրամադրություն: Նույն Սոլեյի երգացանկից որ խոսենք, թեև լսել եմ իրա բոլոր թողարկված երգերը, չգիտեի՝ որն ա We Sink-ից, որը՝ 2015-ի ալբոմից, որտև սաղ խառնած էի լսում: Իսկ էս նախագծի շնորհիվ ալբոմին որպես ամբողջություն ծանոթացա, ոչ թե առանձին կտորտանքներին:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.09.2016, 18:44:
Բյուր իրոք շատ հետաքրքիր եղավ` քեզ ընկած ալբոմը հենց էն մարդն առաջարկեց, ում երևի ամենաքիչը կկասծածեիր, որովհետև նորեկ ա, քիչ ենք ճանաչում:
Ես դեռ մյուս Սանտային չհասած, արդեն մտածում եմ թե ի՞նչ եմ անելու մյուս սանտայինո՞նց եմ մասնակցելու, կամ մասնակցելու՞ եմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մի հատ բոց ասեմ ջիջիլ շարքից, գնամ: Պարզվում ա՝ հոկտեմբերի Gregory Alan Isakov-ի համերգին եմ գնալու, բայց սկի խաբար էլ չէիՈւղղակի Passenger-ի համերգն ինքն ա բացելու: Ակումբի շնորհիվ իմանում ենք էլի էս լավ մարդկանց
![]()
Եկել եմ Lisa Hannigan-ի համար շնորհակալություն հայտնեմ, ինչ անուշ ա ձայնը:
Նիկեա (27.09.2016)
Էկա ասեմ, որ ես ամենաքիչը հինգ առանձնացրած ալբոմ ունեմ առաջիկա Սանտալբոմների համար ու ինձ սարսափելի հետաքրքրում էր թե հաջորդը երբ ա լինելու![]()
Smokie (17.10.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ