Համաձայն եմ, որ Հանիգանը թերագնահատված ա, բայց դա տեղի ա ունեցել Դամիեն Ռայսի թեթև ձեռքով: Իրականում Դամիեն Ռայսի հաջողության մեջ Լիզա Հանիգանը շատ մեծ դեր ա ունեցել (թե՛ երգեր գրելով, թե՛ երգելով, թե՛ ուղղակի հոգեբանական աջակցություն ցույց տալով), իսկ Ռայսը միշտ հրաժարվել ա Հանիգանի անունը միացնելուց, մնացել ա Դամիեն Ռայս: Դեռ մյուս երաժիշտների պահը մի քիչ հարցական ա: Ճիշտ ա՝ բավական հավատարիմ թիմ էին, բայց առաջին ալբոմը ձայնագրելիս երաժիշտները վարձված էին հենց մենակ երգերը ձայնագրելու համար: Մի խոսքով, Դամիեն Ռայսի էգոյի պատճառով ա, որ ամբողջ պրոյեկտը կոչվել ա Դամիեն Ռայս ու բազմաթիվ պատճառներից մեկն էլ էդ ա, որ Լիզա Հանիգանը թողել-գնացել ա (ի դեպ, բավական սկանդալային ձևով):
Ու հա, իրանք միասին ավելի լավն էին
Էջանիշներ