Quyr Qery (30.08.2016)
Հեռուստատեսության մասին խոսալը խնդալու է: Իսկ լրատվական դաշտը վիրտուալ տիրույթում տուպը պրոպագանդա է, սրա կամ նրա լծակը: Լուրեր, որպես այդպիսին, անաչառ ու մաքուր, գոյություն չունի:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Ամեն ինչ հարաբերականության մեջ է: Այստեղ բերեմ երկու օրինակ-
http://www.bbc.com/news
ու ինչքան էլ տարօրինակ երևա
http://english.cctv.com/
Ժող, ո՞ր հայկական լրատվամիջոցն ա տեղադրում ամենաթարմ ու անկողմնակալ լուրերը, առանց ֆեյսբուքյան ստատուսների, ու անկապ վերլուծականների։
Որ համ ծանոթանաս վերջին կարևոր լուրերին, համ ոչ մի թևի ուղղվածություն չունենա, համ տպավորություն չլինի, թե ֆեյսբուք ես կարդում։
Telegram-ում Infocom ալիքին եմ հետևում, գոհ եմ:
DIXIcarpe noctem
Արէա (19.07.2018)
Ես հետախոսիս մեջ app եմ քաշել Armenia Today ու Newsinfo: Էս երկրորդը լավն ա, կարաս ընտրես թե որ լրատվամիջոցներից ես ուզում նորություններ ստանան, ու ասենք Բլոգնյուզը հանես։ Ամեն րոպե թարմացվում ա։ Լիքը կրկնվում են նորությունները, ահագին զիբիլ էլ ա գալիս, բայց հիմնականում ափ թու դեյթ ես մնում։
Infocom-ից տեղյակ եմ հեղափոխության օրերից, ուղղակի տելեգրամում հետևելու հարմար հնարավորություն չունեմ, բայց Newsinfo-ն կարծես վատ տարբերակ չի։
Ուղղակի ես նման կերպ բրաուզերի rss լրացումներից էի օգտվում մի ժամանակ, էլի բոլոր լրատվական կայքերի թարմացումները օնլայն ռեժիմում ստանում էի, բայց աղբը շատ-շատ ա, երկար հետևել չի լինում։
Չկա՞ որևէ քիչ թե շատ ադեկվատ լրատվամիջոց, որ ոչ մի կողմի պատվեր չի կատարում, սոդայաբուժության հետ կապ չունի, ու որպես նորություն ֆեյսբուքյան ստատուսներ չի դնում։
BBC ... The Wall Street Journal ...Associated Press.... Բայց դե Հայաստանի մասին երկու տարին մեկ, մի տողով ․․․․
Ես քչից շատից Լրագիրն եմ հավանում։
Արէա (19.07.2018)
Ըստ իս՝ ամելավն ու անաչառը Ազատություննա:
Դրանից բացի՝ Հետք, Ա1+, Նյուզ.ԱՄ, Թերթ..
Հայկականներից ամենաշատը Առավոտը չեմ սիրում:
Ոնց որ հատուկ Նիկոլենց վրա ցեխ շփեն:
Իսկ ընդհանրապես նորություններին (և ոչ միայն) հետևելու համար խորհուրդ կտայի Feedly հավելվածը:
Սրանում ես օրինակ ենթախմբեր եմ բացել ու դարակներով դասավորել տարբեր երկրների + մասնագիտական լրահոսքը:
Կարելի է առանձին-առանձին հետևել կամ սաղ խառը՝ ըստ ժամանակացույցի:
Ենթադրենք քեզ հետաքրքրում են այգու գործիքները,
որոնման տողում թեգավորում ես #garden_tools ու լիքը կանալներա բացում՝ ռեյթինգով, հետևորդների քանակով, բանով:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Արէային վարկանիշով էի գրել, բայց ստեղ էլ գրեմ։ Իմ համար aysor.am կայքն ա բացահայտում։ Կարճ ու կոնկրետ նորություններ կան, ու երկար հոդվածներ էլ կան, մի քիչ զիբիլ էլ կա (տպագրական մամուլից մեջեբերումներ են անում, դրանց վրով սովորաբար թռնում եմ՝ լրիվ զառացանքներ են)։ Ժամանակին Ազատություն ու Հետք էլ էի մտնում, բայց Այսօրը ավելի արագ ա թարմացվում ու ինձ համար շատ հեշտ ա լրահոսից հասկանալ՝ արժի բացել հոդվածը, թե չէ, ու սրանով ավելի արագ ա ստացվում տեղյակ լինելը։ Նենց որ գրեթե թարգել եմ ուրիշ տեղերի վրա ժամանակ վատնելը (մնացած գրեթե բոլորը լիքը նկար-մկար, ինչ ասես չասես կոխում են, իզուր աչքերիս վրա գրոհ ա )։ Շաբաթը մեկ կարող ա արագ Ազատություն, Հետք, նյուս․ամ ու տենց արագ ստուգեմ, բայց օրվա մեջ մենակ Այսօրն եմ մտնում։
Տելեգրամում ալիք էլ ունեն
The cake is a lie.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ծլնգ (21.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ